Տրտունջք

«Տրտունջք» բանաստեղծության գրությունից առաջ իր նամակներից մեկում Դուրյանն ունի այսպիսի տողեր. «… Մի´ թաղեր այդ անհուն հառաչը՝ սրտի այդ փոթորիկը թո´ղ դուրս ժայթքի…: … ե´ս դժողք մը անեծք Աստուծո անվանը վրա թափեցի, ավելի աղեկ չըրի՞. ծաղիկը կը թոռմի, սակայն անեծքս Աստուծո կողը խրեցա´վ»:Աստված, քնարական Ես, մահ, Արև, աստղեր… սրանք Դուրյանի ռոմանտիկական տիեզերաբանության սիվոլներն են: Բանաստեղծությունը կառուցում է երկպլան իրականություն՝ մեծ տիեզերք և փոքր տիեզերք: Դրանց փոխհարաբերությունը բարդ է ու հակասական՝ երկուսը նայում են իրար տարբեր աչքերով: Մեկի իրականության անվերջության դեմ մյուսը կարող է հառնել լոկ որպես ծաղր ու ծամածռություն: Բնության անվերջի առաջ կյանքի վերջավորությունը կառուցում է տրտունջի աշխարհ:

Leave a comment

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started