Թմկաբերդի առումը

Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։

• Գտիր տողերը, որտեղ Թաթուլին նկարագրում։

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.

• Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,

Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա

 Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,

    Ա՛յ նազանի աննըման.

• Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։

Շահը եսասեր էր, խորամանկ և ինքնավստահ: Նադիր Շահը գտել էր այն կետը, որը Թաթուլի կյանքից ջնջելով Նրան թևաթափ կանի:

• Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։

Թմկա տիրուհու արարքը ըստ իս աններելի էր: Չնայելով նրան, որ ամուսնության արանքում ընկած էր շահը, ոչ թե սերը, նման քայլը դավաճանական էր: Դավաճանություն գործած անձը առաջինն ինքն իրեն է դավաճանում, հետո կողակցին:

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started