«Համբերանքի չիբուխը»

Պատմությունը Օհան Ամի անունով մի ծերունու մաիսն էր, ով իր կյանքի ճանապարհն անցնում էր արդարությամբ և պատվով։ Նա անվերջ պայքարում էր իր կյանքի և արդրոեւթյան համար։ Նա պահանջում էր հարուստներին կիսել ունեսվածքն ու հողերը աղքատների հետ հավասար, սակայն հարուստները բոլորին ճնշելով մերժեցին նրանց իսկ Օհան Ամին մնաց և պայքարեց, չհանձնվելով։ Նարան բանտ նստեցրին և նա այնտեղ անցկացրեց չորս մեկուսացված տարիներ, որից հետո նա ազատ արձակվելով, չցանկացավ գնալ իր գյուղ և այդպես էլ չգնաց, քանի որ այնտեղ նա անարդարություն էր տեսնում և դավաճանություն, ինչն իր ընկերներն էին նրան փոխանցել։ Օհան Ամին հավատարիմ էր համարում իր շշանը և պատմում թե նրանք ինչքան նման էր իրար։ Օհան Ամին հանուն արդարության թողել էր իր ընտանիքը, գյուղը, որդիներին, թոռներին ու սարի գլխին միայնակ ապրում էր համբերանքի չիբուղը ծխելով և համբերություն ստանալով։

Օհան Ամու կերպարն ինձ շատ դուր եկավ: Նա ուներ շատ հազվագյուտ կամքի ուժ: Շատերը նրա փփոխարեն չէին կարողանա դիմակայել այն ամենին, ինչին Օհան Ամին էր կարողացել: Ասեմ ավելին, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող էր այդ ամենից դուրս գալ Օհան Ամու նման՝ պատվով և հույսով ու հավատով լի: 

Շատ ուժեղ մարդ էր Օհան Ամին և նրա նման լինել շատերն են իրենց կյանքի նմատակ դարձնում, բայց ցավոք, քչերն են կարողանում իրականացնել այդ նպատակը:

Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ.

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started