ՀՀ անկախ պետականության կայացման գործընթաց

Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներն ու նպատակները, 1991թ․ սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացվեց հանրաքվե՝ քվեարկության դնելով հետևյալ հարցը․ <<Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս>>։ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ը) կողմ քվեարկեց, որի հիման վրա 1991թ․ սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ 1991թ․ հոկտեմբերի 16-ին անցկացվեցին նախագահական համաժողովրդավարական, ուղղակի, այլընտրանքային ընտրություններ, որի արդյունքում 83% ձայնով 6 թեկնածուներից հանրապետության նախագահ ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը։
Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, որի հիման վրա հետագայում ձևավորվեց պաշտպանության նախարարությունը, իսկ 1991թ․ դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ 1992թ․ մայիսին պաշտպանության նախարարությունը <<Զինապարտության մասին>> օրենքով հիմք դրեց պարտադիր ժամկետային զինծառայությանը։
Իսկ 1995թ․ հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշները՝ դրոշը (դեռևս 1990թ․ օգոստոսի 24-ից հանրապետության դրոշը ճանաչվել էր եռագույնը՝ առաջին հանրապետության դրոշը), զինանշանը և օրհներգը։ ՀՀ Սահմանադրությունն իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց ՀՀ քաղաքացիների իրավունքները և պարտականությունները։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
1995թ․ դեկտեմբերին կատարվեցին վարչատարածքային փոփոխություններ՝ շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի․ Երևանը ստացավ հատուկ կարգավիճակ։
1999թ․ ձևավորրվեց դատական նոր համակարգ։ Հունիսի 12-ին ներդրվեց եռաստիճան դատական համակարգը։
Հետագայում առաջացավ Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն և փոփոխությունների առաջին տարբերակը հաստատվեց 2005թ․ նոյեմբերի 27-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։
Սահմանադրության երկրորդ փոփոծությունները հաստատվեցին 2015թ․ դեկտեմբերի 6-ի Սահմանադրական համաժողովրդական հանրաքվեով։

գոյական

1․Ի՞նչ է ցույց տալիս գոյականը.

 1) առարկա, 2) գործողություն, 3) առարկայի հատկանիշ, 4) գործողության հատկանիշ

2. Ո՞րը գոյականի քերականական հատկանիշներից չէ .
1) թիվը, 2) հոլովը, 3) առումը, 4) դեմքը
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ.
1) խնդրագիրք, վեհապանծ,սովորույթ, բարություն
2) խռչակ, պատարագ, թուխպ, ճամփորդ
3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կաթսա
4) մթնշաղ, ընձուղտ, թմբիր, շինծու
4. Ո՞ր շարքում գոյական չկա.
1) արևաշող, ամենուրեք, առաջին,վաղորդայն
2) ալեծածան,նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր 3) երկարատև, շիկահեր,վարելահող, քինախնդիր
4)  բարեսիրտ, արծաթափայլ, կամարակապ, ազատախոհ
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյական.
1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ,պտուտակ
2) հասմիկ, դիտորդ, կողմնակից, բաժակ
3) չվերթ, սպա, անապատ, տառեխ
4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ
6. Դուրս գրել այն բառերը, որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված․
Ճամփեզրեր, մեծատուներ, անցագրեր, քարայծներ, սպունգներ, մանկագիրներ, սպիերվաճառականեր, դաշնագրեր, ֆիդայիններ:
7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –ներ վերջավորությամբ 
1) սարդոստայն, զոհասեղան, գետնահոր,քաղաքադուռ
2) հարսնաքույր, լուսանցք, ջրկիր, սպա
3) վիպագիր, գնդացիր, կենսագիր, ոստայն
4) սևագիր, լուսնագնաց, պատմագիր,պատմահայր
8. Ո՞րշարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –եր վերջավորությամբ.

1) հարթավայր, զոհասեղան, գետնահոր,քարաժայռ
2) հարսնաքույր, նավթահոր, անձրևաջուր, սարդ
3) վիպագիր, երկրագունդ, սեպագիր, մարդ
4) սևագիր, լուսնագնաց, ժամացույց,վանահայր
9. Որոշել՝գոյականներից քանի՞սը չունեն ներգոյական հոլովաձև, և դուրս գրել այդ գոյականները:
Դուստր, ժամանակ, դասագիրք, շուն,մանուկհորեղբայրտանտեր, համալսարան, քաջությունաղջիկ:
10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով.
 1) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց
2) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց
3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից
4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից
11. Ո՞ր  շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական  հոլովով.
1) ձեռքում, պեղում, գրքում, մտքում
2) երազում, բնում, այգում, կաթսայում
3) գյուղում, մղում, ալբոմում, ցանցում
4) անտառում, օջախում, սղում, նավակում
12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վահոլովման.
1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ
2) րոպե, տարի, առավոտ, վաղը
3) օր, վայրկյան, երեկ, կեսգիշեր
4) ժամանակ, ցերեկ, դար, կեսօր
13. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջհոլովման.
1) քույր, աղջիկ, կին, ամուսին
2) ընկեր, տատ, աշակերտ, տեր
3) կնքամայր, հորաքույր, եղբայր, աներ
4) տիկին, խաղընկեր, տալ, մորաքույր
14.Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա:
1) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:
2) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը:
3) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով:
4) Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ:

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started