Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։Բարձր գագաթներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Լեռնային համակարգեր

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։

Փոքր Կովկաս- ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ, մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։

Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3 937 002 մ

Հայկական Տավրոս- կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում:

Գետեր

Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը (438 կմ )և Հալիսը (1182 կմ) (Սև ծով), Կուրը (1515 կմ )և Արաքսը (Կասպից ծով)։

Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։

Լճեր

Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։ Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի

Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր: Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ): Լիճն աղի է։

Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։  Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ²
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։

Մեծ Հայքի 15 նահանգները

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ

«Աբու Լալա- Մահարի» պոեմը՝ առանձնահատկություններով։

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Շիրակ աշխարհի Գյումրի քաղաքում, որն այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ:
1908թ. ցարական իշխանությունները բանտարկում են Իսահակյանին և 6 ամիս պահում Թիֆլիսի բանտում: Բանտից ազատվելուց հետո էլ նրա նկատմամբ հալածանքները շարունակվում են: Բանաստեղծը մտադիր էր հեռանալ արտասահման:«Աբու-Լալա Մահարի» պոեմը Իսահակյանը գրել է 1909թ.։
 Հիշում է 10-11-րդ դարերի արաբ բանաստեղծ Աբուհ Ալա Ալմահարիին, որն իր կյանքը անց էր կացրել աշխարհից դժգոհ ու միայնակ: Սա էլ հիմք է հանդիսացել պոեմի ստեղծման համար:

ՙՙԱբու-Լալա Մահարի՚՚ պոեմը քնարական է։ Գրվել է Քսաներորդ դարասկզբին։

Պոեմի հերոսը Բաղդադի հռչակավոր բանաստեղծն է. որն ապրելով փառքի մեջ, լինելով տարբեր երկրներում, դիտելով կյանքը, ճանաչեց մարդուն: Ճանաչեց, սակայն խորապես ատեց մարդուն:Եվ մի գիշեր նա ուղտերի փոքրիկ քարավանով հեռացավ քաղաքից:
Պոեմը բաղկացած է սուրահներից: 
Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքներով՝ երկուական տողերով՝ յուրաքանչյուրը՝ քսանական վանկ: 
Առաջին սուրահներում Աբու-Լալա Մահարին խոսում է իր բաժանման, մարդկային կեղծիքի մասին, սիրո, երջանկության ու կնոջ մասին:Բանաստեղծը դժգոհում է իշխանությունից , մարդկային օրենքներից: հաջորդ սուրահներում  նա խոսում է հայրենիքի, հողի,չարի և բարու շուրջ…
Աբու-Լալան ատում է օրենքները, ատում է մարդկանց, մարդկանց մտածելակերպը։ Նրա համար ավելի հաճելի է խոսել գիշատիչների , քան մարդկանց հետ շփվելը։ Նա բողոքում էր պոեմի մեջ, որովհետև նրան իր կյանքի ընթացքում դավաճանել են և բանտարկել: նա միշտ ասում էր` կյանքը վատն է ու կեղծ։ 
Իմ կարծիքով բանաստեղծի նկարագրածը ճիշտ է, որովհետև ամեն մարդ իր տեսանկետն ունի կյանքի վերաբերյալ։ Մարդիկ կան, ովքեր ամեն ինչին լավ կողմից են նայում,՝ որ իրենք ամեն ինչ ունեն, ոչ մի բանի կարիք չունեն և չեն զգում կյանքի բարդությունը։ Իսկ մարդիկ էլ կան, որ նկատում են իրականությունը։ Իրենց ապրած կյանքը միգուցե անարդարությունով ու կեղծ մարդկանցով է լցված։

ՀՀ անկախացման գործընթաց

1990 թվականին Հայաստանում բացվել էր նորընտիր գերագույն խորհուրդը։ Նստաշրջանը սկսվում է հուլիսի 20ից։ Օգոստոսի 4ին Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է գերագույն խորհրդի նախագահ, իսկ խորհրդի նախագահ ՝ Վազգեն Սարգսյանը։ Եվ այս դեպքերից հետո վերջ է դրվում Խորհրդային միությանը իսկ 1990 թվականի օգոստոսի 23-ին ըդունվում է հռչակագիրը գերագույն խորհրդի կողմից։ Այն ունի 12 հոդված որտեղ նշվում են Հայաստանի քաղաքական — տնտեսական — մշակութային զարգացումները։

Քաղաքականում ասվում է, որ սկիզբ է դրվել Հայաստանի երրորդ հանրապետությանը։

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

ՀՀ անկախության հռչակագիրը չգիտես ինչու չի համարվում Հայաստանի հանրապետության պետական սիմվոլ, չնայած իմ կարծիքով պետք է համարվի։ Անկախության հռչակագիրը ներկա Հայաստանի հիմնաքարերից մեկն է, ով սահմանում է պետության հիմքերը՝ բանակը, ֆինանսական համակարգը, ներքին և արտաքին քաղաքականությունը, պետական լեզուն, կրթությունը։

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started