Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ`   ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ) : Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է եղել: Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը`   1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը:

Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը:

Վասպուրականում նա ամեն ինչ էր`   և´ դպրոց, և´ մամուլ, և´ ազգային հաստատություններ, և´ երիտասարդական շրջաններ, և´ հարաբերություններ կառավարության հետ և այլն: Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո): Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ`   թե հակառակորդների, թե կողմնակիցների: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան: 1916-1917թթ.-ին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով): Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում: 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918թ.-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար.«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»: Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի (1918թ.-ի մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը:

Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թ.-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս`   1918թ.-ի նոյեմբերի 15-ից-1918թ.-ի դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր : Մահացել է 1919թ.-ի հունվարի 29-ին բծավոր տիֆից: Արամ Մանուկյանը վայելել է հայ ժողովրդի սերն ու հարգանքը. ժողովուրդը նրան ձոնել է երգեր: Թուրքական զորքերը 1918 թվականի մայիսի 21-ին գրավեցին Երեւանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը, եւ ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։

Հայ քաղաքական գործիչները, զորքը, բնակչությունը հուսալքված էին, շրջանառության մեջ էին մտել Ս. Էջմիածնից ու Երեւանից նահանջելու մտքեր։ Արամն իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայեցությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպվեց Սարդարապատի եւ Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջն­ջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։ 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան։

Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։

…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…

Խոսքերի հեղինակ՝ Նիկոլ Աղբալյան

Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն։

Խոսքերի հեղինակ՝ Հարություն Թուրշյան

Motivation letter for university

I am interested in applying for a bachelor’s in business at the American University of Armenia.
I do not even graduate from high school yet, but I am already interested in higher studies; as education has no boundaries, its limitations are up to the sky. I am among those applicants who are ready to overcome difficulties and face any challenge. I want to take this course to become an erudite professional in business and be prepared to enter the world of business. After completing the course, I want to utilize my expertise with the relevant organization by being a certified professional .
The courses you offer are attracting to me and I am sure I will study them with pleasue.
Getting Admission into a University like yours will be an excellent opportunity to learn and apply my knowledge in my practical life. It is necessary to overcome the problems of organization purchasing and selling and many other uses.
The world is a massive combination of communication and trading. Companies worldwide are now facing new challenges, and the knowledge I’ll get in AUA will help to answer any questions. I can even start my own business.
I assure you that if I get the chance, I’ll endeavor to the best of my abilities to contribute and enhance my knowledge and vision for future implementation. My family doesn’t have as many resources to explore me, but I am sure that I will make them proud.

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started