«Տրտունջք» բանաստեղծության գրությունից առաջ իր նամակներից մեկում Դուրյանն ունի այսպիսի տողեր. «… Մի´ թաղեր այդ անհուն հառաչը՝ սրտի այդ փոթորիկը թո´ղ դուրս ժայթքի…: … ե´ս դժողք մը անեծք Աստուծո անվանը վրա թափեցի, ավելի աղեկ չըրի՞. ծաղիկը կը թոռմի, սակայն անեծքս Աստուծո կողը խրեցա´վ»:Աստված, քնարական Ես, մահ, Արև, աստղեր… սրանք Դուրյանի ռոմանտիկական տիեզերաբանության սիվոլներն են: Բանաստեղծությունը կառուցում է երկպլան իրականություն՝ մեծ տիեզերք և փոքր տիեզերք: Դրանց փոխհարաբերությունը բարդ է ու հակասական՝ երկուսը նայում են իրար տարբեր աչքերով: Մեկի իրականության անվերջության դեմ մյուսը կարող է հառնել լոկ որպես ծաղր ու ծամածռություն: Բնության անվերջի առաջ կյանքի վերջավորությունը կառուցում է տրտունջի աշխարհ:
«Համբերանքի չիբուխը»
Պատմությունը Օհան Ամի անունով մի ծերունու մաիսն էր, ով իր կյանքի ճանապարհն անցնում էր արդարությամբ և պատվով։ Նա անվերջ պայքարում էր իր կյանքի և արդրոեւթյան համար։ Նա պահանջում էր հարուստներին կիսել ունեսվածքն ու հողերը աղքատների հետ հավասար, սակայն հարուստները բոլորին ճնշելով մերժեցին նրանց իսկ Օհան Ամին մնաց և պայքարեց, չհանձնվելով։ Նարան բանտ նստեցրին և նա այնտեղ անցկացրեց չորս մեկուսացված տարիներ, որից հետո նա ազատ արձակվելով, չցանկացավ գնալ իր գյուղ և այդպես էլ չգնաց, քանի որ այնտեղ նա անարդարություն էր տեսնում և դավաճանություն, ինչն իր ընկերներն էին նրան փոխանցել։ Օհան Ամին հավատարիմ էր համարում իր շշանը և պատմում թե նրանք ինչքան նման էր իրար։ Օհան Ամին հանուն արդարության թողել էր իր ընտանիքը, գյուղը, որդիներին, թոռներին ու սարի գլխին միայնակ ապրում էր համբերանքի չիբուղը ծխելով և համբերություն ստանալով։
Օհան Ամու կերպարն ինձ շատ դուր եկավ: Նա ուներ շատ հազվագյուտ կամքի ուժ: Շատերը նրա փփոխարեն չէին կարողանա դիմակայել այն ամենին, ինչին Օհան Ամին էր կարողացել: Ասեմ ավելին, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող էր այդ ամենից դուրս գալ Օհան Ամու նման՝ պատվով և հույսով ու հավատով լի:
Շատ ուժեղ մարդ էր Օհան Ամին և նրա նման լինել շատերն են իրենց կյանքի նմատակ դարձնում, բայց ցավոք, քչերն են կարողանում իրականացնել այդ նպատակը:
Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ.
Bonjour c’est moi
Je m'appelle Ani J'ai dix-sept ans J'étudie dans le complexe Mkhitar Sebastaci Je parle 4,5 langues anglais, russe, français, chinois, arménien. J'aime danser, dessiner, informatique, étudier, jouer au tennis. Je m'entraîne. nager J'aime lire des livres Mon film préféré est l'horreur Ma chanson préférée : la météo des pulls. Nom : Ani Prénom : Khechoyan Nationalité : Arménienne Métier : futur programmeur Adresse : rue Zoravar Andranik Adresse e-mail : anixechoyan@mskh.am Langues parlées : anglais, russe, français, arménien, chinois. Préférences : musique, films, séries TV, communication
Պետրոս Դուրյան
Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:
16-ամյա Պետրոսը փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ նա դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում, միայն նրա վաղաժամ մահից հետո:
1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում պատանի Պետրոսը ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Բայց ցավոք տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը մահանում է:
Արամ Մանուկյան
Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը
Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ) : Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է եղել: Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը:
Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը:

Վասպուրականում նա ամեն ինչ էր` և´ դպրոց, և´ մամուլ, և´ ազգային հաստատություններ, և´ երիտասարդական շրջաններ, և´ հարաբերություններ կառավարության հետ և այլն: Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո): Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ` թե հակառակորդների, թե կողմնակիցների: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան: 1916-1917թթ.-ին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով): Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում: 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918թ.-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար.«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»: Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի (1918թ.-ի մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը:
Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թ.-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս` 1918թ.-ի նոյեմբերի 15-ից-1918թ.-ի դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր : Մահացել է 1919թ.-ի հունվարի 29-ին բծավոր տիֆից: Արամ Մանուկյանը վայելել է հայ ժողովրդի սերն ու հարգանքը. ժողովուրդը նրան ձոնել է երգեր: Թուրքական զորքերը 1918 թվականի մայիսի 21-ին գրավեցին Երեւանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը, եւ ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։
Հայ քաղաքական գործիչները, զորքը, բնակչությունը հուսալքված էին, շրջանառության մեջ էին մտել Ս. Էջմիածնից ու Երեւանից նահանջելու մտքեր։ Արամն իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայեցությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպվեց Սարդարապատի եւ Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։ 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան։
Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։
…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…
Խոսքերի հեղինակ՝ Նիկոլ Աղբալյան
Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն։
Խոսքերի հեղինակ՝ Հարություն Թուրշյան
Motivation letter for university
I am interested in applying for a bachelor’s in business at the American University of Armenia.
I do not even graduate from high school yet, but I am already interested in higher studies; as education has no boundaries, its limitations are up to the sky. I am among those applicants who are ready to overcome difficulties and face any challenge. I want to take this course to become an erudite professional in business and be prepared to enter the world of business. After completing the course, I want to utilize my expertise with the relevant organization by being a certified professional .
The courses you offer are attracting to me and I am sure I will study them with pleasue.
Getting Admission into a University like yours will be an excellent opportunity to learn and apply my knowledge in my practical life. It is necessary to overcome the problems of organization purchasing and selling and many other uses.
The world is a massive combination of communication and trading. Companies worldwide are now facing new challenges, and the knowledge I’ll get in AUA will help to answer any questions. I can even start my own business.
I assure you that if I get the chance, I’ll endeavor to the best of my abilities to contribute and enhance my knowledge and vision for future implementation. My family doesn’t have as many resources to explore me, but I am sure that I will make them proud.
Կարդում ենք արևմտահայերեն
Մատթեոս Զարիֆյան
Միայն քեզ
Կեսգիշերի երկընքեն՝
Լըռությունով մը անբավ՝
Աստղե՛րն անգամ քե՜զ կերգեն․․․
Ու մենավոր թուփերեն՝
Լըռությունով մը անբավ՝
Վարդերը քե՜զ կբուրեն․․․
Ու մինչ կերթամ հովին դեմ՝
Լըռությունով մը անբավ՝
Ես միայն քե՜զ կաղոթեմ․․․
———————————————————–
Կեսգիշերի երկնքում՝
Անսահման լռությամբ՝
Անգամ աստղերը քեզ կերգեն․․․
Ու մենավոր թուփերից՝
Անսահման լռությամբ՝
Վարդերը քեզ համար կբուրեն․․․
Ու մինչ կգնամ հովին ընդառաջ՝
Անսահման լռությամբ՝
Միայն քեզ համար կաղոթեմ․․․
My way as a Sebastaci
Three years ago, I started my way as a Sebastaci. At first, I did not even understand that is it not just a calling. It is a title. Being Sebastaci means being ready to camp every day, being prepared to help people and nature, face challenges and overcome them, and be prepared to walk or cycle day and night. Activities were surprising, but I got used to them quickly because they are a pleasure. The title of Sebastaci helped me to be more confident, friendly, and communicative. I am not scared to state my point of view and share my opinion. I am not afraid to dress unordinary, act silly, be myself, and that’s because of MSKH, the school that is not killing but creating art. I am happy to be a member of a tiny community that will conquer the world in the future. I am so glad my school glows and grows every day. This year I am going to graduate from the educational complex, but the title is still mine. I am proud to call myself a Sebastaci.
ՀՀ անկախացման և պետականաշինության գործընթացը 1991-2000թթ
1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե, որի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։ Նույն տարվա հոկտեմբերի 116-ին անցկացվեցին առաջին նախագահական ընտրությունները, որին առաջադրվել էին 6 թեկնածուներ։ Արդյունքում՝ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ով զբաղեցնում էր ՀՀ Գերագուն նախագահի պաշտոնը։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունդվեց ՀՀ Սահմանադրությունը, և զուգահեռ անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Նույն տարում կատարվեցին վարչատարածքային փոփոխությունները։ 37 շրջանները միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր, Երևան ստացավ հատուկ կարգավիճակ
Je voudrais…
Josiane: Je voudrais un imperméable et des bottes…
Meilei: Moi, je voudrais un joli pull ou une robe…
…
Meilei: 20 euros le pull, ce n’est pas cher…
Josiane: Oui, il est joli et bon marché! Moi, j’aime bien. L’imperméable rouge…
Meilei: Il coûte 130 euros et les bottes, 110 euros.
Josiane: 240 euros… Ça va!
Meilei: C’est génial, les soldes!
Ժոզե։ Ես կցանկանայի անձրևանոց և կոշիկներ։
Մեիլե։ Ես կցանկանայի բլուզ և շրջազգեստ․․․
․․․
20 եվրո բլուզը, սա թանկ չէ։
Ժոզե։ Այո, այն գեղեցիկ է և էժան։ Ես նախընտրում եմ կարմիր անձրևանոց։
Մեիլե։ Այն արժե 130 եվրո և կոշիկները՝ 110 եվրո։
Ժոզե։ 240 եվրո․․․ Նորմալ է։
Մեիլե։ Հիանալի է, զեղչեր։