Թմկաբերդի առումը

Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։

• Գտիր տողերը, որտեղ Թաթուլին նկարագրում։

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.

• Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,

Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա

 Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,

    Ա՛յ նազանի աննըման.

• Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։

Շահը եսասեր էր, խորամանկ և ինքնավստահ: Նադիր Շահը գտել էր այն կետը, որը Թաթուլի կյանքից ջնջելով Նրան թևաթափ կանի:

• Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։

Թմկա տիրուհու արարքը ըստ իս աններելի էր: Չնայելով նրան, որ ամուսնության արանքում ընկած էր շահը, ոչ թե սերը, նման քայլը դավաճանական էր: Դավաճանություն գործած անձը առաջինն ինքն իրեն է դավաճանում, հետո կողակցին:

Լևոն Շանթ « Հին Աստվածներ»

Աբեղան Լևոն Շանթի « Հին Աստվածներ» դրամայում կուսակրոն հոգևորական է, ում Վանահայրը դաստիրակում է սկսած մանկությունից ու նախապատրաստում հոգևոր ծառայության։ Աբեղան դեռ հլու է, փոքրուց մեծացել է վանահոր դաստիարակությամբ, վերջինս էլ, նրան դաստիարակել է ելնելով միայն սեփական կյանքի փորձից, որն իհարկե, սխալ է։ Սակայն կյանքի և կնոջ հետ առաջին իսկ շփումից հետո Աբեղայի հոգում արթնանում է կյանքը ճանաչելու և վայելելու տենչ։ Բայց երիտասարդ հասակը նրան հնարավորություն չի տալիս սթափ ընտրություն կատարելու: Նա շարունակ կասկածում է, քանի որ Վանահոր աշակերտը լինելով՝ նրա քարոզներն ընդունել է որպես բացարձակ ճշմարտություն։ Նա փորձում է վերաիմաստավորել մինչև այդ իր ապրածը, բայց շատ փոքր կենսափորձ ունենալով նա խճճվում է իր որոնումներիում։ 

« Աբեղա -(Խաչի առջև ծանր իջնելով) Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե՛ ինծի,Տե՛ր․ ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե՛ ինծի, Տե՛ր․մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, տե՛ր։ Տե՛ս,մեղքի ծովուն մեջ, մեղքի ծովուն մեջ, ծովուն, ծովուն․․․»

Սեդային հանդիպելով Աբեղան հասկանում է, որ իր կյանքը դարձել է մի մեծ կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված է կյանքն իր փոթորիկներով եւ Սեդայով, իսկ մյուսին՝ այն ուղին, որով իրեն ուզում է առաջնորդել Վանահայրը։ Աբեղայի երկփեղկված երկրորդ ես-ը նրանից պահանջում է մեկ հարցի պատասխան, ո՞րն է կյանքի իմաստը։ Ի վերջո, ի՞նչ է փնտրում ինքը, ինչու՞ պետք է հետևի Վանահորը կամ ինչու՞ չպետք է հետևի։ Հոգեվերլուծական զուգորդումներով Շանթը կերպարին կանգնացնում է նոր փաստի առաջ․ նա Ճգնավորի փորած փոսի մոտ է, փոս, որը աշխատանքի հետևանք է, տքնաջան, ծանր, տևական աշխատանքի։ Ողջ կյանքի սիմվոլիկ պատկերն է սա՝ ունայնության փոսը, որը լցված էր երազներով։ Կյանքը, որը մենք ապրում ենք լցված երազանքներով ու երազներով։ Ճգնավորը Աբեղային բացատրում է կյանքի իմաստը, բայց այդ ո՞ր փիլիսոփան է կարողացել մարդկության պատմության ընթացքում միանշանակ ու անսխալ պատասխանել այդ հարցին։ Իսկ ո՞վ է Ճգնավորը, որ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ճգնավորն իր փորձը պարզում է երիտասարդի առաջ․ 

« ԱԲԵՂԱՆ – Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:

ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:

ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:

ԱԲԵՂԱՆ – (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:

ԱԲԵՂԱՆ – Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:

ՃԳՆԱՎՈՐԸ — (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):»։ Կյանքի իմաստի հերթական ամփոփում՝ ունայնությունից ունայնություն։ 

Աբեղան իր կյանքի թունելի վերջում տեսնում է Ճգնավորին, որպես հավերժական «փոս» փորող։ Ճգնավորը փոսը լցնում է իր երազներով։ Աբեղան կանգնում է երազներով լցված փոսի մոտ և ոտքերի տակ զգում կայուն հող։ Կարծում եմ, փոսը պատրանքներով լցնելու գեղարվեստական պատկերը, որպես արվեստի կերպավորման միջոց, բխում է ոչ թե Շանթի ռոմանիկ մտածողությունից, այն ամենախոր, ամենացավոտ ու ահառազդու ռեալիզմ է: Շանթը նրան «հրում է» դեպի կյանքի ծովը, ուր Աբեղան իրեն տեր է զգում՝ պատրաստ հաղթելու իր ճանապարհի խոչընդոտներին։ Աբեղայի կամքն առ իշխանություն Արևի տաճարում օգնում է նրան տեղ գտնել հզորների կողքին։

Հովհաննես Քաջազնունի

Հովհաննես Քաջազնունին ծնվել է 1868 թվականի փետրվարի 1-ին Թիֆլիսի նահանգի Ախալցխա  քաղաքում :  Քաջազնունու նախնիները արմատներով էրզրումից  են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ջավախք։ Քաջազնունին ծնունդով ստացել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Նրա պապի հայրը՝ Տեր Հովհաննես քահանան, գալով Էջմիածին ուխտի՝ ստացել էր թույլատվություն Ա+մենայն Հայոց Կաթողիկոսից փոխելու իր Իգիթխանյան ազգանունը, -Հովհաննիսյան ազգանունը։ Հովհաննեսը իր հերթին թարգմանել է իր պապի «Իգիթխանյան» ազգանունը հայերեն ու ստացել «Քաջազնունի»։ Նախնական կրթությունն ստացել է 1877 — 1886 թվականներին, Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական վարժարանում։ 1887 թվականին ընդունվել է Սանկտ եւ իր երեխաներին տվել էր ՏերՊետերբուրգի  քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893 թվականին գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է ճարտարապետի դիպլոմ։ Նույն շրջանում նա ուսումնասիրել է գրականություն, մասնավորապես Շեքսպիրի ժառանգությունը։ Նրա անունը ներառված է համալսարանի Փառքի սրահում։ Ուսանողական տարիներին ինստիտուտի 25-ամյակի առթիվ տպագրվել են ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով։ Այդ նպատակով նա ուսումնասիրել է Անիի ու Էջմիածնի  եկեղեցիները։ Նա շատ էր նկարում ու մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 

Vocabulaire

la chemise-վերնաշապիկ
le costume-կոստյում
la jupe-կիսաշրջազգեստ
le manteau-վերարկու
l’imperm6able (n.)-անձրևանոց
le pantalon-տաբատ
le jean-ջինս
le pull-սվիտեր
la robe-զգեստ
le tee-shirt-շապիկ
la veste-բաճկոն
le(s) bijou(x)-զարդեր
la ceinture-գոտի
le chapeau-գլխարկ
les chaussures-կոշիկներ
les bottes-բոթասներ
Ies lunettes (de soleil)-արևային ակնոցներ
Ie parapluie-անձրևանոց
le sac A main-պայուսակ

La météo et les températures-Եղանակը և ջերմաստիճանը
la neige-ձույն
le nuage-ամպ
l’orage-փոթորիկ
la pluie-անձրև
le mauvais temps-վատ եղանակ
le soleil-արև
le beau temps-լավ եղանակ
le vent-քամի
la chaleur-շոգ
chaud (30C)-տաք
le froid-ցուրտ
froid (-5C)-ցուրտ
avoir chaud-տաք լինել
avoir froid-ցուրտ լինել

Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը 

Երվանդ Ա Սակավակյաց՝ Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։

Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը: Իսկ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Տիգրանի հաղթանակով և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Նրա օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։


3. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր/.

Նրանք երկուսն էլ եղել են միապետություններ, միապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր, համահայկական թագավորություններից են և գործակալություններ են եղել։ Բայց տարբերվել է կրոններով, ռազմական ուժով, տնտեսությամբ, մշակութային կյանքով և դիցարանով։

Ե.Սակավակյացի ժամանակ հայոց թագավորությունն ուներ քառասուն հազարանոց զորք: Նրա ժամանակ թագավորության հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք: Ե. Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միանալով ապստամբեց Մարաստանի դեմ: Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ ավանդության՝ հենց Տիգրանն էլ այդ թեժ պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին: Նաև Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը։

Charles Aznavour

Pour toi Arménie

Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l’hiver
Après l’enfer
Poussera l’arbre de vie
Pour toi Arménie
Tes saisons chanteront encore
Tes enfant bâtiront plus fort
Après l’horreur
Après la peur
Dieu soignera ton sol meurtri
Pour toi Arménie
Le monde s’est levé
Le monde est avec toi
Pour toi peuple oublié
Il a ouvert son cœur
Il a tendu ses bras
Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l’hiver
Après l’enfer
Poussera l’arbre de vie
Pour toi Arménie
Et même si tu maudis ton sort
Dans tes yeux je veux voir
Arménie
Une lueur d’espoir
Une flamme, une envie
De prendre ton destin
Entre tes mains
A bras le corps

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո –
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսապից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո –
Քեզ համար, Հայաստան:
Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:
Եթե քո բախտն ես անգամ անիծում,
Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
Ճակատագիրդ ամուր պահելո

Գործնական աշխատանք

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, գեղճկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիչ:

բ/  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիչուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պչրանք(նազանք), քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:

դ/ առջև, արջաորս,  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիչաղանջ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոչկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինջև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, ամբերրի, ճամբար,  բանբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ:

Թագավարակի հետևանքները դիագրամի տեսքով

Covid- 19 հիվանդություն որին արդեն սովորել ենք , սակայն առայսոր չենք համակերպվում մահվան դեպքերի հետ։Այս նախագծով կազմել եմ մի դիգրամ ,որում համեմատել եմ վերջին երեք ամսվա մահվան դեպքերը Հայաստաում և Կիպրոսում։

The meadow-Lost Paradise

In my opininon the film wasnt the best , but it is only because I am not a fan of this janra.I watched it fully and got a banch of new information.Actually I would not like to wantch it again.I remember when I was a little girl my grandpa used to watch show and programs like this , at that time I was enjoying watching animals .I guess my gradpa would like this film maybe it is a great idea to watch this with him and spend more time toghater .

The Film

Գործնական աշխատանք

Բառակազմություն

1․
Նախ    ուշագնաց
Ապ       հասարակարգ
Ստոր   ձայնափոխ
Գեր      հանրամատչելի
Մակ     դիպված
Ընդ      բայական

Նախադեպ, ապուշ, ստորակարգ, ընդհանուր, մակբայ, գերաձայն։

2․
Ենթ     վերադարձ
հակ     աշխարհասփյուռ
ներ      անվանակոչություն
անդր   գունաբաժանում
դեր      թունավորել
դժ        կարգաբերել

Ենթակարգ, հակադարձ, ներաշխարհ, անդրթույն, դերանուն, դժգույն

3․
Թեր      հռչակագիր
տրամ   ցուցամոլ
տար     գծապատկեր
ենթ       կատարյալ
ապ        դարձդարձիկ
վեր        բացակա

Թերակատար, տրամագիծ, տարագիր, ենթակա, ապացույց, վերադարձ

4․
Գեր      կանոնավոր
բաց      հիմնախնդիր
տրամ   արքայական
փոխ     հավիտենական
պար     արձակուրդ
առ        բանական

Գերպնդիր, բացարձակ, տրամաբան, փոխարքա, պարականոն, առհավետ

5․

Նախ     երասան
ապ        հպանցիկ
ընդ        սպայակույտ
ենթ        գազապաստարան
հակ       հնչողություն
համ       դռնապան

Նախադուռ, ապերասան, ընդհուպ, ենթասպա, հակագազ, համահունչ։

6․


Անդր     բայական
դեր        փականք
հար       մարդկային
տ           ոստյուն
ընդ        ուղեկցորդ
պար      բևեռային

Անդրբևեռ, դերբայ, հարարակից, տմարդ, ընդոստ, պարփակ

7․
Գեր     գծավոր
պար    սեռական
տար    խնդրագիրք
ապ      դիմակավոր
ընդ      պատեհապաշտ
դժ        ուշին

Գերխնդիր, պարագիծ, տարասեռ, ապուշ, ընդդեմ, դժպատեհ

8․
Ենթ     կողմնորոշում
հար     խմբերգ
ապ      դրույք
բաց    կշռույթ
թեր     գրականություն
մակ    անշնորհքություն

Ենթախումբ, հարադիր, ապաշնորհ, բացորոշ, թերակշիռ, մակագիր

9․
Ընդ     կամակոր
արտ    արձակուրդ
մակ     ձայնակցել
չ           անվանական
բաղ     հարցապնդում
ենթ      վերերկրային

Ընդարձակ, արտերկիր, մականուն, չկամ, բաղաձայն, ենթահարց։

10․
Փոխ     ամենակարող
տ          արքայանիստ
ստոր    գաղթավայր
ներ       գետնաքարշ
համ      բանավոր
տրամ   բարձրաձայն

Փոխարքա, տկար, ստորաքարշ, ներգաղթ, համաձայն, տրամբան։

11․
Անդր     գոհացում
դժ          շիրիմ
ենթ        նշագծել
հակ        ձկնաբուծարան
մակ        սովորական
արտ       դասավորություն
Անդրշիրիմ, դժգոհ, ենթադաս, հականիշ, մակաբույծ, արտասովոր։

12․
Ենթ     հատույթավոր
նախ    գերակայություն
բաց     վկայություն
մակ     սպայակույտ
տ         նշաթերթ
ընդ      հաճույք

Ենթասպա, նախավկա, բացակա, մակնիշ, տհաճ, ընդհատ։

13․
Նախ     ուղեղային
մակ       բևեռաղվես
ապ        կախաղան
անդր     հորեղբայր
առ         համասեռ
տար      երջանկություն
Նախահայր, մակուղեղ, ապերջանիկ, անդրբևեռ, առկախ, տարասեռ։

14․
Ց          իջեցում
անդր   կշռաքար
հակ     պահանջատեր
առ       ամենագետ
ընդ      անվանակից
դեր      աշխարհագետ

Ցպահանջ, անդրաշխարհ, հակակշիռ, առէջ, ընդհամենը, դերանուն։

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started