pg. 7-8 ex. A,B,C,D,E

A

2. Helen watches a film at the cinema once a week

3. Helen often eats fast food for lunch

3. Helen rarely goes to the gym

4. Helen usually meets her friends for coffee in the evening

5. Helen has a driving lesson twice a week

B.

  1. Gordon? I think he is writing a letter at the moment
  2. Yes, the match is on TV now, but we are losing.
  3. Right now, Margaret is having a shower. Do you want to ring later?
  4. Sally is staying with her aunt for a few days.
  5. I`m not lieing! It`s true! I did see Madonna a the supermarket.
  6. Josh always uses my bike! It`s so annoying
  7. We are having lunch, but I can come round and help you later
  8. Are you playing music up there? It`s really noisy!

C.

  1. Do top musicians study for many years?
  2. What`s going on? I hope you`re not  touching my things!
  3. It`s a small business, so each person does lots of different jobs.
  4. Is Christine listening to the radio, or is that the TV I can hear?
  5. I usually buy a special ticket each week for the bus because it`s cheaper.
  6. Our washing machine starts when you press this button.
  7. How`s the match going? Are our team winning?
  8. Many people enjoy spending time on the beach on holiday.

D.

  1. I work at the local library for the summer.
  2. We don`t go to the theatre very often.
  3. Stacy is getting ready for school, so she can`t come to the phone.
  4. Does Gary ever talk about his expedition to the Amazon jungle?
  5. I read a newspaper at least once a week.
  6. Do you practise the piano for two hours every day?
  7. Nadine an Claire are doing quite well at school at the moment.
  8. A good friend knows when you`re upset about something.\

E.

1. In Monopoly, you are moving around the board, buying houses and hotels.

2. Are you watching this programme or you can you turn the TV off?

3. Regular exercise helps you to stay healthy.

4. I`m using my brother`s guitar until I get a new one.

 5. Does Simon always do the washing-up after lunch?

6. Do you have any sweaters in a larger size?

7. You`re not holding the kite right. Let me show you.

8. Dad belongs to the local astronomy club.

Օ-Ո ուղղագրություն

Առօրյա, թռչնորս, ողորկ, անօրգանական, անդորրություն, անօրինակ, անորսալի, անգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, հոգուտ, օվկիանոս, անօգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն, տրտմորոր, ոսկեզօծ, հողմակոծ, արևազօծ, հանրօգուտ, յուրօրինակ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձորակ, օթյակ, կիրակնօրյա, որմիզդուխտ, օրըստօրե, նախորոք, չօգնել, չոգեվորել, բնօրինակ, գիշերոթիկ, նորաոճ, շաբաթօրյակ, չօգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ, այսօր, պարզորոշ, օրեցօր, տարորոշել, կեսօր, հանապազօրյա, հանապազորդ, ամենօրյա, ամանօր, փորձանոթ, անոթի, սնոտի, տոթ, օթոց, տնօրեն, քնքշորեն, քնքշօրոր, նրդորեն, փոխօգնություն, չօգտագործել, գանգոսկր, հնաոճ, ոսկեօղ, ճռվողյուն, անողոք, պնդօղակ, կողակ, անօդ, անոթ, գիշերանոթ, վառօդ, ընդօրինակել, օդապարիկ, ով, հոդս ցնդել, արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտնավոր, զօր ու գիշեր, վատորակ, արծաթազօծ, լացուկոծ, անողնաշար, տարօրինակ, քեռորդի, հակաօրինական, նմանօրինակ, նորօրյա, սառնորակ, տասնօրյակ, հնգօրյակ, երկվորյակ, հնօրյա, բացոթյա, ապօրինի, անօրեն, նախօրե, արջաորս, սևորակ, եռօրյա, ականջօղ։

Գիտելիքի օրն ամպերում

Որպես նոր ուսումնական տարվա մեկնարկ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն ավանդույթ է դարձել գիտելիքի օրը դիմավորել Արագածի գագաթին․․․ամեն տարի Ավագ դպրոցի սովորողները դասավանդողների հետ մեծ խումբ կազմած բարձրանում են Արագածի գագաթ, դիմավորում սեպտեմբերի մեկը, ազդարարում ուսումնական տարվա սկիզբը, «մկրտում» նորեկ սեբաստացիներին և, ինչու չէ, նաև մեկ օրով կտրվում մայրաքաղաքի խառնաշփոթից։Այս տարի ես նույնպես հնարավորություն ունեցա մասնակցել այդ հետաքրքիր արշավին։ Եվ այսպես՝ սեպտեմբերի մեկին, ժամը 9-ն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում հավաքվել էին 100-ից ավել սեբաստացիներ, որտեղից էլ տարբեր նախագծային խմբերով շարժվեցինք  տարբեր ուղղություններով․ մեր 38 հոգանոց խումբը, ընկեր Վարդանի գլխավորությամբ, շարժվեց դեպի Արագած՝ Երևան-Աշտարակ-Բյուրական-Անտառուտ-Քարի լիճ երթուղով։Քարի լճի մոտ նախ մարզիչ ընկեր Միքայելը մեզ կարևոր հրահանգներ և ցուցումներ տվեց, որի հետո ընկեր Աննան կազմակերպեց միասնական շուրջպար, որից հետո բռնեցինք Արագածի հարավային գագաթի վերելքի ուղին։ Իհարկե, ինչ խոսք, վերելքի ուղին այնքան էլ հեշտ չէր, քանի որ ավազը և փոքր քարերը խանգարում էին հեշտությամբ առաջ շարժվել, նաև տեղ-տեղ կային հրաբխային քարերով լցված հատվածներ, իսկ այդ  հատվածներն անցնելը նույնպես բարդ էր։
Բարձրանալիս ունեցանք կանգառներ, շունչ էինք առնում, ջուր խմում, զրուցում-շփվում միմյանց հետ, ծանոթանում, չէ՞ որ խմբում կային նորեկ սեբաստացիներ․․․ահա այսպիսի հետաքրքիր կանգառներով, դժվարություններ հաղթահարելով էլ հասանք գագաթ՝ հաղթահարելով բարձունքը։

Տեսարանը՝ չորս գագաթների խառնարանը, հարավային գագաթից ուղղակի աննկարագրելի էր։ Հարավային գագաթից  բացվում էր տեսարան դեպի մյուս երեք գագաթները և Արագածի խառնարանը։ Մոտ 40-50 րոպե հանգստացանք այնտեղ, վայելեցինք բնության հրաշքը, ապա բռնեցինք վայրէջքի ուղին։

Գագաթից իջնելիս ես և մի քանի սովորողներ մի փոքր շեղվեցինք ճանապարհից, որտեղից տեսարանը գեղեցիկ էր, բայց ճանապարհն ավելի բարդ էր, սակայն մենք հաղթահարեցինք այն և գտանք մեր ընկերներին․․․սա ևս կարևոր փորձություն էր ինձ համար․․․

Այսպիսով, երբ մեր մյուս ընկերները  նույնպես հասան խմբին, հավաքվեցինք, պատրաստվեցինք և ճանապարհ ընկանք։ Մեր արկածային , հետաքրքիր և ստացված օրվա ավարտը եղավ այնտեղ, որտեղից առավոտյան ճանապարհվել էինք՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի․․․

Այս ճամփորդության ընթացքում ես նախ ձեռք բերեցի նոր ընկերներ, գեղեցիկ և անմոռանալի հիշողություններ և դժվարություններ հաղթահարելու կամք։ Հայաստանն իրոք քարերի երկիր է, բայց այն միաժամանակ  հիասքանչ է։ Արագածի մաքուր օդը և լռությունը օգնեցին ինձ մոռանալ քաղաքի խառնաշփոթը և աղմկոտ փողոցները։ 

Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ 2021-2022 ուսումնական տարվա հրաշալի մեկնարկ էր։

Եվ վերջում շնորհակալություն բոլորին, մասնավորապես մեր հինգ  դասավանդողներին ՝ ընկեր Վարդանին, ընկեր Հասմիկին, ընկեր  Միքայելին, ընկեր Հրայրին և ընկեր Աննային՝ հրաշալի օրվա համար․․․

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started