Ծաղկազարդը, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է։Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվան»։
Ավանդույթներն տարբեր տարածաշրջաններում տարբեր իմաստ են կրում ու յուրահատուկ ձև են տոնվում։
Վասպուրական
Վասպուրականում հավատում էին, որ եթե ուռենիների օրհնած ճյուղերը տնկեին, կարող էին հետո դրանք կրկին կտրել և դրանցով հրաշքներ գործել։
Քեսաբ
Քեսաբում կիրակի առավոտյան լաթի կտորի վրա յոթ շար շուլալ կար էին անում, յոթը թելը ծալում և յոթ անգամ կապ գցում և լաթը նետում պարտեզը։ Լվացվում էին գիշերը յոթ ծաղիկների զորությունը քաշած ջրով։
Նոր Բայազետ
Նոր Բայազետում օրհնած ճյուղերն ամրացնում էին խնոցու պարանի վրա, որպեսզի «կաթը յուղոտ լինի, ձձումին աչք չկպչի»։
Շարուր
Շարուրում այն երիտասարդները, ովքեր այդ տարի պիտի ամուսնանային, ճյուղեր էին վերցնում դրսում շրջող անցորդներից և տանում տուն։
Աղջիկները գունավոր կտորներով զարդարում էին ծառերը՝ հույսով, որ իրենց երազանքները կիրականանան
Մարաշ
Մարաշցիները Ծաղկազարդը կոչում էին ճորճարդոր։
Մարաշում տոնին առնչվող ավանդական որոշ սովորույթներ պահպանվել են մինչև 19-րդ դարի վերջերը։ Դրանք ներառել են ուխտագնացությունը, պարտեզագնացությունը, հանրային տոնախմբությունները, որոնք աստիճանաբար դուրս են մղվել կենցաղից։
Տոնի առթիվ ընդուված է եղել հարսնացուին նվերներ ուղարկել փեսայի ընտանիքից։
Դորթյոլ
Դորթյոլի բարբառով Ծաղկազարդն անվանում էին զանախտար կամ ճանախտար։ Քանի որ Դորթյոլում արմավենիներ գրեթե չկային, բնակիչները տոնին ընդառաջ ուղևորվում էին այլ բնակավայրեր՝ արմավենու ճյուղեր բերելու։
Մայրերը եկեղեցի էին մտնում հասարան ճյուղերով, իսկ նորահարսները մրգեր, քաղցրեղեն ու վարդեր էին ամրացնում ճյուղերից հյուսված պսակներին, դնում դրանք գլխին, կախում վզին, պահում ձեռքին կամ դնում զամբյուղի մեջ։ Նորահարսները Ծաղկազարդը դիմավորում էին ծոմապահությամբ։
Յոզղատ
Յոզղատի բարբառով Ծաղկազարդը կոչվում էր տէժկինէկ։ Այդ նույն բառը նշանակում էր նաև ուռենիի թարմ ճյուղից պատրաստված գավազան։
Ծաղկազարդի օրը երիտասարդները մոտ մեկ մետր երկարությամբ ուռենիի ճյուղ էին կտրում և կեղևահան անում։ Կեղևահանված ճյուղը սպիտակ էր։ Հանված կեղևը մեկ մատնաչափ լայնքով փաթաթում էին նույն ճյուղին այնպես, որ այն սպիտակ տեղեր ունենար։ Այդպես ճյուղը պահում էին ծխի վրա, այնուհետև կեղևը հանում։ Արդյունքում ստացվում էր զոլավոր սև-սպիտակ գավազան։
Այնուհետև այդ գավազանով շրջում էին տնետուն՝ կրկնելով. «Մամու-մամու (մեծ մայր), հաւուդ ոռը կուտուզիկ (ածան), ինծի հաւկիթ մը տուր»։
Բուն ավանդույթներ ու տոնում
Ծաղկազարդին պատրաստում են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։
Տիկնիկը պատրաստվում են ցախավելից կամ փայտից։ Դեմքը պատրաստում են սպիտակ լաթից, գոտին՝ գունավոր կտորից, լաչակը՝ փայլփլուն ուլունքներից, իսկ գլխին ամրացնում էր ծաղկեպսակ։
Հետո տիկնիկին պտտեցնում են հրապարակներով ու թաղերով, մարդիկ լուսամուտներից ու դռներից կուժերով ջուր են շաղ տալիս թափորի վրա, իսկ թափորի մասնակիցներին նվերներ ընծայում։
Տիկնիկի ծեսը տոնի ամենակարևոր բաղադրիչներից է։
Խաղեր
Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Բալուում տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ։
Պարեր
Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ։
Ուտեստներ
Ծաղկազարդի հիմնական ուտեստները եղել են կարմիր ներկած ձուն, ձուկը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, վերջում՝ թանձր եփած թանով սպասը կամ կաթով կորկոտաճաշը։
Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։ Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։
Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ բաժանում ժողովրդին։
Ծաղկազարդին եփել են նաև եղինջ, որովհետև հավատացել են, որ Քրիստոսին հենց եղինջով են ծեծել։
Այլ տարածված ուտեստներից են եղել քացախով համեմված ոսպապուրը, օձի թթուն, սամիրը , աղամաղը։ Ավագ հինգշաբթի օրը այն խաշում էին, մանրացնում, սոխ կտրատում, համեմում աղով ու պղպեղով։
Ծաղկազարդին պատրաստել են հատիկ կոչվող աղանդերը։ Այն պատրաստվում էր ցորենից, սիսեռից, չամիչից և շաքարահատիկներից։ Հատիկ տանում էին հյուր գնալիս կամ որպես ընծա տալիս թաղից թաղ շրջող և Ծաղկազարդի երգեր երգող երեխաների խմբերին։ Այդ պատճառով հատիկը պատրաստվում էր մեծ քանակությամբ։
Ճամփորդական նախագիծ
Ճամփորդության ժամկետը՝ մարտի 26-28
Պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան , Լիլիթ Յախինյան
Ճանապարհորդության ընթացքում ՝
Նպատակը՝
- Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:
- Քայլարշավ Արատեսով սեբաստացիների հետ:
- Ծառզարդարի տոն Արատեսում
- Արատեսը հիմա և առաջ ֆոտոշարքերի ստեղծում, փաթեթների ներկայացում
- 11 և 12-րդ դասարանցիները նկարահանում են երաժշտական տեսահոլովակ։
- Տարածքի խնամք, գարնան անցումային աշխատանքներ:
- հնարավոր խոտաբույսերի հավաքում, թեյի պատրաստություն
- Քաղաքական և սոցիալական խնդիրների վերհանումը Եղեգիսի Խոշորացված համայնքում։ Սամվել Թամազյան
08:30 շարժվում ենք Մայր դպրոցի երթուղիների կանգառից
<Երթուղին՝ ճանապարհի բաց լինելու դեպքում․ Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես (ճանապարհը փակ է, երթուղին Արարարտով)>
Երթուղին՝
- Երևան
- Երասխ
- Սևակավան
- Տիգրանաշենի ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
- Արենիի շուկա
- Շատին
- Եղեգիսի կիրճ
- Հերմոն
- Արատեսի վանք
- Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
- Հետադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։
Ճամփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի սովորողները։
Օրակարգ՝
Օր Առաջին
08:30 Մեկնում Մայր դպրոցից
Կանգառներով դեպի Արատես ժամանումը՝ 12:00
Տեղում տների կազմակրպում, մաքրություն, դասավորում, պատրաստում ճամբարին
14:00 սովորություն դարձած քայլք Արատեսում
Քայլքի ընթացքում կզրուցենք 2018 թվականի Արատեսից և լուսանկարահանման միջոցով կներկայացնենք նոր և ծաղկած Արատեսը։
16:00 Տարածքի աշխատանքներ, խնամք, նախապատրաստություն ծառզարդարին։
18:00 Քննարկում Սամվել Թամազյանի հետ։
20:00 միասնական զրույց բլոգային աշխատանքների շուրջ, Արատեսյան պատումների առաջին փուլ։
Օր երկրորդ
08:00 վերկաց
Մինչև 12:00 դեպի Արատեսի վանքեր, Ծառզարդարի տոն, տարածքի զարդարում, Արատեսին բարօրության մաղթանք։
13:00 Քայլք Արատեսով դեպի վեր՝ գարնանամուտի ազդարարում, հնարավոր խոտաբույսերի հավաք։
Արատեսում սովորողների հետ որոշել ենք տեսահոլովակ ներկայացնել, որտեղ կերգեն, կնկարահանեն ու կներկայացնեն սովորողները։ Արատեսը իր գեղատեսին հայացքով ամենահարմար վայրն է նման նախագծի։
Երեկոյան՝ աշխատանքներ մեդիափաթեթի շուրջ
Օր Երրորդ
08:00 վերկաց
Սենյակների մաքրություն, տարածքի կոկիկացում մյուս խմբերի համար փայտի պաշարի հավաքում։
11:00 մեկնում Արատեսից դեպի Երևան
Ակնկալվող աշխատանք ՝ ֆոտոշարքեր, Ծաղկազարդի ծեսի կատարում,քայլքեր,քննարկումներ