Երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում:
Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:
Ի՞նչ ասել է երեխայի իրավունք, և ի՞նչ է նշանակում երեխայի իրավունքի ոտնահարում:
Իրավունքը անպայման ենթադրում է պարտականություն: Սովորաբար պարտականության հիմնական կրողը պետությունն է, դրա համար հիմնականում բոլոր կոնվենցիաների տեքստերում կտեսնեք` մասնակից պետությունները ապահովում են, որ… Այսինքն` իրավունքի պաշտպանության գլխավոր դերը տրված է պետությանը: Իհարկե, շատ կարևոր դեր ունեն նաև այսպես կոչված ոչ առաջնային պարտականության կրողները, օրինակ` ծնողները, ուսուցիչները, բժշկական անձնակազմը, բայց եթե նույնիսկ նրանք թույլ են տալիս երեխայի իրավունքի խախտում, պետությունը պետք է միջամտի, որպեսզի այդ իրավունքը պաշտպանի:
Ինչ վերաբերում է իրավունքների ոտնահարմանը, իրավունքները կարող են ոտնահարվել տարբեր ձևերով, քանի որ կան նաև տարբեր տեսակի իրավունքներ: Կան իրավունքներ, որոնք պետք է ընդամենը պաշտպանել, օրինակ` խոսքի ազատության իրավունքը, այսինքն` պետությունը ոչ մի բան ակտիվորեն չի անում, այլ պարզապես հետևում է, որ ոչ ոք չխախտի այդ իրավունքը: Մինչդեռ կան իրավունքներ, որոնք պետք է տրամադրել կամ ապահովել, օրինակ` կրթության իրավունքը: Պետությունը պետք է ապահովի դպրոցներով, համապատասխան անձնակազմով, և եթե այդ ամենը չի անում, իրավունքը ոտնահարվում է, այսինքն` կան որոշակի տարբերակումներ:
– Ո՞վ պետք է պաշտպանի երեխաների իրավունքները:
– Երեխայի իրավունքի պաշտպանության դեպքում հիմնական պատասխանատվություն կրողը պետությունն է: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այն հասարակություններում, այն երկրներում, որտեղ նրանց իրավունքներն ավելի պաշտպանված են, դա գալիս է ծնողների պահանջատիրությունից: Ծնողները հասկանում են, որ իրենց երեխայի համար նախատեսված ծառայությունները բարի կամքի դրսևորում չեն, այլ իրենց երեխաների իրավունքներն են, և նրանք` որպես ընտրող, որպես քաղաքացի, դառնում են ավելի պահանջատեր և պահանջում են հենց նախարարներից, պաշտոնյաներից, կառավարությունից` պաշտպանել և ապահովել իրենց երեխաներին հասանելիք ծառայություններ։
Տեսանյութ երեխաների իրավունքների վերաբերյալ
Փոքրիկ հարցում
- Երեխայի դերը ընտանիքում
- Երեխայի իրավունքները ընտանիքում
- Երեխայի պարտականությունները ընտանիքում
- Ինչի իրավոնք չունի երեխան
Մասնակից 1
- Երեխան ունի բավականին ազդեցիկ դեր,քանի որ նրա շնորհիվ ընտանիքն ավելի է ամրանում։
- Երեխան ունի ընտանիքի այլ անդամներին հավասար բոլոր իրավունքները որոնք չի կարելի ոտնահարել։
- Եթե երեխան չափահաս է և աշխատունակ ,ապա նրա պարտականությունն է ապահովել և հոգ տանել ծնողների հետևից։
- Երեխան իրավունք չունի անհաչգալից վերաբերմունք ցուցաբերել ծնողների նկատմամբ։
Մասնակից 2
- Երեխան ընտանիքի լիարժեք անդամն է ,ով մարմնավորում է ծնողների ջանքերը։
- Երեխան իրավունք ունի լիարժեք ազատ լինել ընտրություններ կատարելիս,ինչպես օրինակ ՝որտեղ կրթվել և այլն։Ծնողների միջամտումը երեխայի ցանկությամբ։
- Երեխան պարտավոր է հարգել ծնողներին և իրենց կատարած աշխատանքը;
- Երեխայի իրավունքների սահմանափակումը դրվում է ծնողների ուսերին ,այն կախված է ծնողների դաստիարակությունից և տեսակետերից ։
Մասնակից 3
- Ընտանիքը լիարժեք է ,եթե տանը երեխա կա ։
- Երեխան իրավունք ունի անել այն ամենը ինչը վնաս չի հասցնի իրեն և հասարակությանը։Նա ունի այն բոլոր իրավունքները ,որոնք ունի ցանկացած մարդ։
- Երեխայի պարտականությունն է անխտիր լսել և ենթարկվել ծնողներին։
- Իրավունք չունի չընդունել իր ընտանիքը և վատ արարքներ գործել ընտանիքի այլ անդամների նկատմամբ։
Մասնակից 4
- Երեխան ամբողջացնում է ընտանիքը։
- Երեխայի և յուրաքանչյուր մարդու իրավունքները ավարտվում են այնտեղ ,որտեղ սկսվում են այլոց իրավունքները ։
- Երեխան պարտավոր է հոգ տանել կրտսեր անդամների հետևից ,աջակցել ընտանիքի անդամներին։
- Ընտանիքում անտեղի է յուրաքանչյուր տեսակի բռնություն։