Design a site like this with WordPress.com
Get started

How Ukraine-Russia war effects us

In recent months, geopolitical tensions between the West and Russia have led to a full-scale war, which will undoubtedly have a serious impact on the world economy as well.

Armenia will not be left behind either.

Armenia has been a member of the Eurasian Economic Union since 2014, at the core of which is Russia. The economic crisis caused by the epidemic has hurt all EAEU member states: the economic decline in Russia was 3%, Armenia 7.4%, Belarus 0.9%, Kazakhstan 2.5% and Kyrgyzstan 8.6%. For the Russian economy 2021 was a year of recovery. Economic growth amounted to 4.4%, helped by an increase in the price of natural gas on the world market and increased exports to EU countries.

Notably, the Russian economy fully recovered in 2021, while Armenia did not.

2021 was a year of achievements in terms of Armenian-Russian economic relations: exports from Armenia to Russia amounted to $847 million, an increase of 24.5% compared to the previous year. At the same time, imports from Russia increased, amounting to USD 1.9 billion in 2021, an increase of 19.2% compared to the previous year.

Armenia’s exports to Russia account for 28% and imports for 33.3%. Russia exports mainly finished final consumption goods (canned goods, wine, cognac, agricultural products, jewellery, etc.), which further benefit the Armenian economy. Russia, on the other hand, imports energy, metals, construction materials and consumer goods.

Economic sanctions imposed by the West will slow down the development of the Russian economy. Reduced investment and negative expectations will lead to a sharp devaluation of the Russian ruble, resulting in higher prices for imported goods, including Armenian goods, all in the face of falling incomes in the Russian market. That is, the continued devaluation of the Russian ruble may lead to a reduction in exports from Armenia.

Since Armenia’s independence, Russia has been and remains the main destination for those who go to work. Every year, tens of thousands of Armenian citizens go there to work, which allows them to receive large remittances. Particularly, during 2021 individuals, through banks, transferred money from Russia to Armenia amounted to $865 million, which is about 41% of all transfers. Some people living in Armenia simply cannot exist without this money (aid).

In addition, Russia is considered the largest investor in Armenia’s economy. In particular, in January-September 2021, the net inflow of investments from Russia amounted to 52.4 billion drams, which is almost twice as much as last year. Many large Armenian companies operate with Russian capital, some of which are subsidiaries of Russian companies, such as Gazprom Armenia. The direct sanctions imposed by Western countries on Russian companies may also affect subsidiaries operating in Armenia. Five out of 10 Armenian companies, which pay the highest taxes, operate with Russia. They create thousands of jobs and pay billions of drams to the state budget.

Possible restrictions for Russian companies will seriously affect the investment climate in Armenia. At the moment, it is impossible to stop the steep fall in the value of Russian companies’ shares, and foreign investors are rushing to get rid of them.

Economic risks in Armenia are quite high, and to counter all this, the Armenian government should show a comprehensive approach, without waiting for losses to be identified.

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանումը նշանակում է՝ պետությունների կողմից  դրամական կամ ապրանքային արժեքների արտահանումը։ Կապիտալի արտահանումը անցանկանալի է համարվում, քանի որ այն հաճախ քաղաքական կամ տնտեսական անկայունության հետևանքն է։ Այն տեղի է ունենում երբ երկրի մեջ և արտասահմանյան ներդրողները, տեսնելով երկրում տնտեսության թուլությունը, ուրիշ տեղերում ավելի լավ հնարավորություններ են տեսնում:Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է`արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։Գոյություն ունեն ապրանքների արտահանման մի քանի տեսակներ`

  • տվյալ երկրում արտադրվող և վերամշակվող ապրանքների դուրսբերում,
  • ապրանքների արտահանում արտասահմանում մշակելու և հետագայում վերադարձնելու համար
  • հայրենական ապրանքների ժամանակավոր արտահանում, որին հաջորդում է հետվերադարձը
  • ապրանքների միջկորպորացիոն առաքում,
  • վերարտահանում՝ ապրանքների դուրսբերում, որոնք նախկինում դուրս են բերվել երկրից առանց մշակման վերարտահանող երկրում կամ վաճառվել են միջազգային աճուրդներում, բորսաններում:

Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և տոկոս է բերում։

Աշխատանքի միջազգային միգրացիայի պատճառները

Աշխատանքի միջազգային միգրացիան մարդկանց տեղաշարժն է այլ վայրերի՝ աշխատանքի նոր հնարավորություններ գտնելու համար:Միգրացիան կարող է լինել դեպի ինչ-որ տեղ, որ աշխատողի երկրում է, կամ օտար երկրում։ Աշխատանքի միգրացիան տեղի է ունենում, երբ ուրիշ երկրներում կա ավելի լավ աշխատանք։ Հայաստանից աշխատանքային միգրանտներն առավել հաճախ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն: Միգրանտների ճնշող մեծամասնության կողմից Ռուսաստանն ընտրելու հիմնական պատճառներն են եղել ընկերների և ազգականների առկայությունը, ինչպես նաև այն փաստը, որ միգրանտները Ռուսաստանում աշխատանք որոնելն ավելի հեշտ են համարել, քան այլ պետություններում: Այլ պատճառներից են ընդունող երկրի լեզվի իմացությունը, տվյալ երկրի տարածք մուտք գործելու ոչ մեծ խոչընդոտները, վիզայի 13 պահանջների բացակայությունը և հայկական մեծ սփյուռքի առկայությունը: 

Մյուս միգրանտների հիմնական մասը նախընտրել է ԵՄ պետությունները. հարցվողներն առավել հաճախ նշել են Ֆրանսիան, ապա Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսպանիան, Լեհաստանը, Բելգիան և Բուլղարիան: Ռուսաստանի նման, Ֆրանսիան ընտրելու պատճառներից է հայկական սփյուռքի առկայությունը: Ռուսաստանից բացի այլ պետություններ աշխատանքի մեկնած միգրանտների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդը որոշել է մեկնել ԱՄՆ:

Արտաքին առևտուր

Առևտուր, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փող փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։

Առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Երկրից դուրս կատարվող առևտուրը կոչվում է արտաքին առևտուր։ Այն տարբերվում է ներքին առևտուրից նրանով, որ գնորդն ու վաճառողը տարբեր երկրներից են աշխատում։ Արտաքին առևտուրում կան ներմուծողներ և արտահանողներ։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը կոչվում է միջազգային առևտուրը, որը չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտուրի արդյունքում մի երկրի բնակիչները կարող են գնել ներմուծած ապրանք, որը արտադրված չի իենց երկրում։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով։

2017 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ 6.425 մլրդ դոլարի ապրանքների առևտուր է արել։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 26.9%-ով։Ամբողջ առևտրաշրջանառության 30%-ը բաժին է հասել ԱՊՀ երկրների հետ առևտրին։ Եվրամիության երկրների կշիռը Հայատանի առևտրի ծավալում 24.3% է, իսկ մնացած երկրների կշիռը՝ 45.7% է։

Ըստ առևտրաշրջանառության ծավալների՝ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում առաջին եռյակը կազմել են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Ռուսաստանի կշիռը (26.7%) անհամեմատ ավելի մեծ է, քան Չինաստանինը (9.4%) և Շվեյցարիայինը (5.7%):Հնգյակում են նաև Գերմանիան ու Բուլղարիան։Հայաստանի առևտրային գործընկերների ցանկը շարունակում են Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԱՄԷ-ը։

Պետության տնտեսական դերակատարությունը

Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում: Պետությունը նաև քաղաքական ինստիտուտների ամբողջություն է, որի գլխավոր նպատակն է հասարակության ամբողջականության պահպանումը: Պետությունը երկրի կարևորագույն ատրիբուտներից է, որով բնորոշվում է քաղաքական իշխանության կայացումը։

Շուկայական տնտեսությունում պետության դերի մասին թեման շարունակում է մնալ տնտեսագետների և քաղաքական գործիչների կողմից ուսումնասիրվող կարևոր թեմաներից մեկը։ Ոմանք պետական միջամտությունը համարում են չարիք տնտեսության համար, իսկ մյուսները, ընդհակառակը, այն համարում են տնտեսության զարգացման նախապայման։

Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը վկայում է , որ այն ընթացել է շուկայական մրցակցային մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման պայմաններում: Դրան համապատասխան էլ հաջորդաբար իրար փոխարինելու են եկել տնտեսական գործընթացներում պետության դերի ակտիվացման կողմնակիցները և այն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները, որոնք առաջնային էին համարում շուկայական մեխանիզմները և պետության խնդիրն էին համարում այդ մեխանիզմներին աջակցելը:Աշխարհի բոլոր երկրներում պետական ինստիտուտը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: 

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարքգործառույթներ:Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական  ուղղություններն են, որոնց միջոցովիրականացվում է պետության սոցիալական դերը:Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները:Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ուժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետտնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար:

Պետության հիմնական տնտեսական գործառույթները.

  • Հանրային ծառայությունների (հասարակական բարիքների) ապահովում,
  • Արտաքին ազդեցությունների նկատմամբ տնտեսության խոցելիության նվազում և դրական ազդեցությունների խթանում,
  • Տեղեկատվության անհամաչափության հաղթահարում,
  • Եկամուտների վերաբաշխում
  • Հիմնական հետազոտությունների  իրականացում:

Պահանջարկ

Պահանջարկ են անվանում որոշակի ապրանքի քանակ, որը սպառողները կցանկանան և կկարողանան գնել որոշակի ժամանակահատվածում հնարավոր տարբեր գներով։ Պահանջարկը ու ցանկությունը միևնույն բանը չեն։ Մարդը կարող է ցանկանալ ավտոմեքենա կամ հագուստ ունենալ, սակայն տնտեսագետների տեսակետից այդ իրերի պահանջարկը առկա է միայն այն դեպքում երբ կա ոչ միայն ցանկություն, այլ նաև հնարավորություն դրանք ձեռք բերելու համար։ Շուկայական պահանջարկ է կոչվում, երբ շուկայում հայտնվում են մի խումբ մասնակիցներ, որոնք ունեն նույն ապրանք գնելու հնարավորություն և ցանկություն։Պահանջարկի օրենքի բովանդակությունը հետևյալն է. բարիքի գնի նվազման արդյունքում մեծանում է պահանջարկը, և հակառակը։Այդ օրենքն ամբողջությամբ հիմնված է առողջ դատողության վրա, քանի որ գների նվազման դեպքում սպառողը կարող է ավելացնել գնվող բարիքների քանակությունը։

Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ՝
Եկամտի փոփոխություն(կախված եկամտից պահանջարկները կարող են նվազել կամ աճել: Օր.՝եթե եկամուտը նվազում է, ապա պահանջարկը նույնպես նվազում է),Սպառողական ճաշակի փոփոխություն(օրինակ հագուստների, աքսեսուարների դեպքում սա կարող է կապված լինել նորաձևության հետ, կամ եթե վերցնենք հացը, ապա վերջին ժամանակներում, կարելի է ասել, որ Հայաստանում «նորաձևության» կամ գուցե առողջության հանդեպ մեծ ուշադրությունից դրդված ավելացել է «սև»՝թեփով հացի պահանջարկը),Գնորդների քանակ(այս գործոնը կարելի է կապել սպատողական ճաշակի գործոնի հետ),Փոխկապակցված բարիքներ(եթե վերցնենք առաջին անհրաժեշտության պարագաները, ապա դրանց հետ կապվածության հետևանքով, այլ բարիքները ևս կարող են մեծ պահանջարկ վայելել: Օր.՝եթե վերցնենք թեյը, որպես պահանջված բարիք, ապա դրա հետ կապվածության պատճառով նաև ավելանում է շաքարավազի պահանջակը ),Սպասումներ(կախված տվյալ բարիքի հետ կապված սպասումների բավարարմանը, հնարավոր է որ տվյալ բարիքի մի տեսակը փոխարինվի մյուսով, որի դեպքում կառաջանա տվյալ բարիքի մի տեսակի պահանջարկի աճ, իսկ մյուսի նվազում):

Որոշակի ապրանքներ միշտ ունենում են պահանջարկ ,օրնակ՝ հաց ,ջուր ,դեղամիջոցներ և այլն։

Բանկերի և դրանց գործունեության մասին

Այժմ բանկը ֆինանսական հաստատություն է, որն ընդունում է հանրությունից ավանդներ և ստեղծում է կրեդիտներ: Վարկավորման գործողությունները կարող են իրականացվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապիտալի շուկաների միջոցով:

Բանկային համակարգը սկսվել է Հին Բաբիլոնիայում կամ Հին Սանգվիում, երբ առևտրականները առևտրային համակարգով առաջարկեցին հացահատիկի վարկեր որպես գրավ: Վարկատուները Հին Հունաստանում և Հռոմեական կայսրության օրոք ավելացրեցին երկու կարևոր նորամուծություններ. Նրանք ընդունեցին ավանդներ և փոխեցին փողը:Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա։ 

Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն (եթե օրենքով այլ բան սահմանված չէ)։

Հայաստանի Կենտրոնական բանկը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները.

  1. Օրենքով սահմանված կարգով դրամի էմիսիայի կարգավորումը և իրականացումը, ինչպես նաև դրամաշրջանառության կազմակերպումը,
  2. Դրամավարկային քաղաքականության իրականացումը,
  3. Միջբանկային հաշվարկների կազմակերպումը,
  4. Հանրապետության պետական պարտքի սպասարկումը,
  5. Բանկային վիճակագրության կազմակերպումը,
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկման կազմակերպումը,
  7. Հայաստանի բանկերում գտնվող պարտադիր պահուստների չափի սահմանումը,
  8. Բաց շուկայի քաղաքականության իրականացումը։
  9. ՀՀ Կենտրոնական բանկը հանդիսանում է ՀՀ բանկերի համար վերջին ատյանի վարկատուն։

Բանկերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշվող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Առկա մանրածախ առևտրային բանկը Banca Monte dei Paschi di Siena- ն է, մինչդեռ գործող հնագույն առևտրային բանկը Berenberg Bank- ն է:

Փող: Փողի պատմությունը

Փողը համընդհանուր վճարման միջոց է, որը կարող է փոխանակվել ապրանքներով ու ծառայություններով: Փողը նաև արժեքի չափ է, շրջանառության, վճարման, կուտակման միջոց: 

 Ոմանք կարծում են, որ փողը իրենց կյանքի իմաստն է, և նրանք երջանկություն կգտնեն միայն դրանում: Փողը լավ բան է, այն կարող է ձեզ երջանիկ դարձնել, բայց միայն նյութական: Դուք կարող եք շատ փողերով գնումներ կատարել, ճանապարհորդել, թանկարժեք իրեր գնել։ Բայց ես կարծում եմ, որ դուք չեք կարող գնել երջանկություն, սեր և խաղաղություն: 

Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն:

Կարծում եմ,կարևոր է հասկանալ որ ամեն ինչին նշանակություն,իմաստ ,արժեք և արտոնություն է տալիս հենց ինքը մարդը ,այդ իսկ պատճառով գերադասում ես երջանիկ լինել թե հարուստ որոշում ես ինքդ։Սակայն բացառել փողի նշանակությունը անհնար է ,քանի որ մարդը և կյանքի շրջանառությունը շատ խիստ կապված են փողի հետ։

Երեխաների իրավունքները

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: Երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

  • Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:
  • Երեխաները, որպես կանոն, չեն քվեարկում և, սովորաբար, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին: Առանց երեխաների կարծիքներին հատուկ ուշադրություն դարձնելու, ընդ որում՝ այդ կարծիքները արտահայտված լինեն տանը, թե դպրոցում, իրենց համայնքներում և անգամ կառավարությունների առջև, երեխաների տեսակետները մնում են չլսված՝ նրանց վրա ներկայումս ազդող կամ ապագայում ազդելիք բազմաթիվ կարևոր հարցերում:
  • Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում: 
  • Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:
  • Երեխաների իրավունքները մարդու իրավունքներին վերաբերող առանձին Կոնվենցիայով ընդգծելու համար բազմաթիվ պատճառներ կան:

Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

Ժամանակակից ընտանիքի գործառույթներ

Ընտանիքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբն է , որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն:

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Այստեղ գործում են առաջնային՝ սերտ ու անմիջական հարաբերությունները:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում: ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորոշ է տղամարդու գերիշխանությունը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է:

Այսօր ընտանիք հասկացույթունը շատ է փոխվել է համեմատ հին ժամանակների։ Շատ մարդիկ կարևորում են իրենց հորական ընտանիքը, սակայն չեն ցանկանում կազմել սեփականը։Պատճառը այն է, որ երբենմ մարդիկ ցանկություն չունեն իրենց վրա կրել մեծ պատասխանատվություն ։

Ժամանակակից ընտանիքների հիմնական գործառույթները բաժանվում են հետևյալ խմբերի`

1.Վերարտադրողական- երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2.Տնտեսական- երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը: Նախկինում տնտեսական գործառույթը հիմնականում ապահովում էր տղամարդը, իսկ ներկայումս այն բաշխվում է ընտանիքի տարբեր անդամների միջև:
3.Սոցիալականացման, դաստիարակչական-դրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ աճում ու զարգանում է երեխան, ուստի նաև այստեղ են առաջին դպրոցն ու ուսուցիչները, որտեղ և ում օգությամբ նա սովորում է ապրել:
4.Հաղորդակցական- երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Պատերազմներ

Հին ու Նոր

Հին։ Մագնեսիայի ճակատամարտ։Ճակատամարտը տեղի է ունեցել Սելևկյան թագավորության և հռոմեացիների միջև ,Մագնեսիա քաղաքի շրջակայքում , մ.թ.ա.190 թվականին։

Հռոմը հաղթելով հնարավորություն ստացավ տարածել իր ազդեցությունը Փոքր Ասիայում ։ Իսկ Սելևկյանների պարտության հետևանքով, իրենց անկախ հայտարարեցին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում և Զարեհը, Ծոփքի թագավորությունում։

Ապպիանոսն ու Լիվիոսը գրում են, որ հռոմեացիների զորքում կար 30 հազար ռազմիկ, իսկ սելևկյանների զորքում՝ 70 հազար:Սակայն հակառակորդները չէին կարող թվական նման տարբերություն ունենալ, և երկու կողմն էլ ունեցել են մոտ 50 հազար զինվոր: Պատմիչները թվական նման անհավասարություն են հաղորդում պարզապես փառաբանելու համար Հռոմին և ընդգծելու հռոմեացիների ուժն ու անպարտելիությունը:

Նոր։ Կորեական պատերազմ։Պատերազմը իրենից ներկայացնում էր կոնֆլիկտ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև,որը տևել է 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը ։Սակայն պատերազմի պաշտոնական ավարտը դեռևս հայտարարված չէ։

Սառը պատերազմի ժամանակներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտին չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես կոչված «Չինական ազգային կամավորներ»միությունը), ԽՍՀՄ-ը, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծամասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։

Ռազմական մեծաթիվ խորհրդատուներ և մասնագետներ Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել մինչ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմի ժամանակ նորից մեկնել էին ետ՝ որպես Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ։ Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

Create a website or blog at WordPress.com

Up ↑