Design a site like this with WordPress.com
Get started

Հունիսյան ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթն է , արդեն ընտելացել ենք միմյանց ու ընկերացել։Այս շաբաթ պլանավորել էինք խորացնել ու զարգացնել մեր գիտելիքներր արվեստի ու արհեստի շրջանակներում։

Առաջին օրը այցելեցինք Սերգեյ Փարաջանովի թանգարան,որտեղ սովորեցինք բազում նոր փաստեր , մտերմացանք սովետական տարիների որոք , սակայն ոչ սովետական մտածելակերպ ու անկանոն կյանք վարող արվեստագետի հետ։Ուսումնասիրեցիքն նրա գործերը, լուսանկարվեցինք , զբոսնեցինք թանգարանի սրահներով և շարունակեցինք մեր ճանապարհը։Ունեցանք քաղաքային թափառումներ ՝ փողոցները ճանաչելու և բացահայտելու նպատակով։Պարզեցինք , որ գրեթե բոլորս բնիկ երևանցիներ լինելով հանդերձ դժվարությամբ ենք կողմնորոշվում քաղաքում։ Օրվա ամփոփում՝Անի Խեչոյան։

Երկրորդ օրը լիովին անցկացրեցինք դպրոցում ,օռը նվիրելով գրականությանը , հոգեբանությանն ու արվեստին։Ընթերցեցինք ու քննարկեցինք “Փոքրիկ իշխան “ ստեղծագործությունը , որը բոլորիս մոտ տարբեր մտքեր ու կարծիքներ էր առաջացնում։Խաղացինք հետաքրքիր խաղ նվիրված “Փոքրիկ իշխան” ին ։Հետագա երկու ժամը անցկացրեցինք Մարմարյա սրահում ազգային երգեր ու պարեր կատարելով։Երկրորդ օրվա ավարտին խաղացինք ինտելեկտուալ սուռեալիստական խաղ,որը հիմնաված էր աբստրակտ բառերի վրա , ինչի արդյունքում ստացվում էր բավականին հետաքրքիր ու զվարճալի ստեղծագործություն։Օրվա ամփոփում ՝ ՝ Արմինե Կարտիկյան։

Երրորդ օրը այց կատարեցինք Վ.Ավետիսի քանդակի դպրոց ,որտեղ մեզ ջերմ ընդունեցինք , պատմեցինք քանդակների , կավագործության և այլ արվեստի ճյուղերի մասին։Նույնիսկ հնարավորություն ունեցանք ինքներս կավից մի քանի բան պատրաստել։Առաջին անգամ էի կավի հետ աշխատում , հետաքրքիր ու կլանիչ պռոցես էր։Մի քանի ժամ արհեստանոցում անցկացնելուց հետո Մայռ դպրեցում մասնակցեցինք հրաձգության դասերի։Բացահայտեցինք որ շատերս հրաձգության նկատմամբ սեր ենք տածում ։Աշխատանքային օրվա ավարտին լսեցինք Ֆրանսերեն երաժշտություն Վիոլետտա Սարգսյանի կարարմամբ ։Օրվա ամփոփում ՝ Լիզա Ծատուրյան։

Չորրորդ օրը տեղի ունեցավ Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթի երկրորդ փուլը,որտեղ գրավեցինք երրորդ հորիզոնականը։Խաղի բուռն ու հետաքրքիր ընտացքից հետո, շատ ոգևորված մասնկացեցինք երգի ու պարի դասերին , որոնց կրթահամալիրում միշտ յուրովի են մոտենում։Ապա բարձրացանք դասարան և սկսեցինք ուսումնասիրել Դպիրում հրատարակված գրքերի շարքը։Հետագա ընթերցման և քննարկման համար ընտրեցինքԴանիել Պենակ《Դպրոցական տառապանք》ստեղծագործությունը։Օրվա ավարտին ընթերցեցինք առաջն գլուխը, քննրկեցինք , փոխանակեցինք որոշ մտքեր և ամփոփեցինք օրը։Օրվա ամփոփում ՝  Վիոլետտա Սարգսյան։

Հինգերորդ և ճամբարային վերջին օրը սկսեցինք հոգեբանական փոքրիկ վարժությունից։Նկարում էինք մեր երջանկության տունը, նկարագրում երջանկության գույներն ու մեր պատկեռացում։Վարժության ավարտին մեկնաբանում էինք նկարներն ու եզրակացություններ անում։Հետագա ժամերը անցկացրեցինք գեղարվեստի դպրոցում , շարունակելով նախորդ այցից մնասած աշխատանքները։Քննարկեցինք ապագա պլեներն ու ավարտեցիքն ուսումնական օրը ։Օրվա ամփոփում ՝Վիոլետտա Սարգսյան։

Տարեկան ամփոփում

Այս ուսումնական տարին էլ մոտեցավ իր ավարտին։Բարդ եմ համակերպվում այն մտքի հետ , որ ժամանակի հոսքն անկառավարելի է ու անհրաժեշտ է հնարավորինս լավով ու դրականով հագեցնել այն։Միանշանակ այս տարին տարբերվեց իր խստությամբ, պահանջկոտությամբ ու հագեցվածությամբ ։Այն սկսեցի ճամփորդությունից ՝ Գյումրին իմ աչքերով, հետագայում համեմոլեվ բազում նախագծերով ու հետաքրքիր նյութերով ։Ավելի մանրամասն սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարած գործունեությունս ներկայացրել եմ հաշվետվության մեջ ՝Սեպտեմբեր-դեկտեմբեր։Մի փոքրիկ լուսաբանում այդ ընթացքից ՝

Արձակուրդներից հետո ուսումնական տարվա երկրորդ շրջանն էր ՝ հունվարյան ճամբարը , որի ընթացքում կատաևեկ եմ մի շարք նախագծեր ՝

Ավելի կոնկրետ պատմել եմ Հունվարյան հաշվետվություն հրապարակման մեջ։

Լուսաբանում ՝

Հայոց լեզու

Գրականություն

Պատմություն

Պատմություն առարկայից ուսումնասիրել ու քննարկել ենք բազում արդիական թեմաներ և անցկացրել զուգահեռներ ներկայիս իրավիճակի ու հետպատերազմական դրության հետ։

Քաղաքագիտություն

Իրավունք

Անգլերեն

Անգլերեն առարկայից գրել ենք բազում շարադրություններ ամենաարդիական թեմաների շուրջ , լեզվի ու քերականության ամրապնդման նպատակներով։

Կատարել ենք որոշ գրքային առաջադրանքներ՝

Ինչպես նաև «Public Speeches» շրջանակներում ունեցել ենք քննարկում՝

Լավատեսությունը հնարվորություններ է ստեղծում. Ջեք Մա

Էկոլոգիա

Ծավալուն նախագիծ ՝Իմ շրջակա միջավայրի խնդիրը։

Տարվա ընթացքում ակտիվորեն մասնակցել եմ անթիվ ճամփորդությունների ՝

Հունիսյան ճամբար

Տարին ամփոփեցինք հունիսյան ճամբարով , որի ընթացքում մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղի, կատարեցինք բազմապիսի այցեր ,զբաղվեցինք կավագործությամբ, խազացինք հոգեբանական խաղեր ու թեստեր։

Ինչպես նաև մասնակցություն ունեցա Հունիսյան բանգլադեշյան պլեներին։

Հունիսյան ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Առկա միջավայրում առաջին անգամ էի մասնակցում հունիսյան ճամբարին։Ունեմ բազում ակնկալիքներ ու սպասումներ , որոնք աստիճանաբար կատարվում են։Հիմա մի քանի տողով ներկայացնեմ կատարած գործունեությունն ու ամփոփեմ շաբաթը։

Նախապատրաստական փուլում ծանոթացանք մասկանիցների հետ ,փորձեցինք մակերեսորեն ճանաչել միմիանց ։Հունիսյան ճամբարը համարվեց սկսված մայիսի 31 ից։

Առաջին օրը նվիրեցինք անձի վերլուծմանը :Գրեցինք մի փոքրիկ հոգեբանական թեստ,որի շնորհիվ ավելի լավ ճանաչեցինք միմյանց։Քննարկեցինք ու վերլուծեցինք պատասխանները ։Նոր ու հետաքրքիր փաստեր իմացանք իրար մասին, փոխանակեցինք յուրահատուկ մտքեր։Հետագա ժամերը անցկացրեցինք ֆիլմի դիտմամբ , որը նվիրված էր ներկայիս հասարակության գլխավոր և վիճելի տեմաներին։Մի փոքրիկ կլոր սեղան-քննարկումունեցանք դպրոցի պուրակում։Ամփոփեցինք օրն ու հրաժեշտ տվեցինք միմյանց։Օրվա ամփոփում՝ ՝Վիոլետտա Սարգսյան։

Հաջորդ օրը Երեխաների պաշտպանության տոնն էր։Ինֆորմացիայի, հետաքրքիր փաստերի փոխանակումից հետո ,արեցիք մի փոքրիկ խնջույք։Երկրորդ օրը անցկացրեցինք անմիջական և ընկերական միջավայրում։Օրվա ամփոփում՝Միլենա Դավթյան։

Երրորդ օրը լիովին նվիրեցինք Սուռեալիզմ մշակութային շարժմանը ։ Ուսումնասիրեցինք այն, խաղեր խաղացինք այդ թեմայով, ինչպես նաև քննարկում ունեցանք և օրը վերջացրեցինք սեփական կարծիք կազմած սուռեալիզմի մասին գնացինք տուն,անհատապես ուսումնասիրելու սուռեալիստներին ու իրենց գործերը։

Չորորդ օրը մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթին։ Մեր թիմը ներկայացավ <<Դե Ժա Վու>> անվան ներքո։ Այս խաղի ընթացքում զարգացրեցինք մեր թմային աշխատանքը, մարզեցինք մեր ուղեղները և հավաքեցինք 6 միավոր սեփական քրտինքով։Օրվա ամփոփում ՝ Միլենա Մայիլյան։Ինչպես նաև տեսանյութ։

Շաբաթվա վերջին օրը մասնակցություն ունեցանք 《Ցտեսություն ֊ցնծություն》նախագծում, իսկ օրվա մնացած մասը անցկացրեցինք հետագա նախագծերի պլանավորմբ։

Հաջորդ շաբաթը պատրաստվում ենք նվիրել թանգարաններին,գրականությանն ու քննարկումների:

Հունվարյան հաշվետվություն

Հունվարը ուսումնական տարվա ամենահետաքրքիր շրջաններից մեկն է ,լեցուն քննարկումներով ,ճամփորդություններով ,հասարակագիտական,պատմական,օտարալեզու նախագծերով,տարբեր ոլորտներում մասնագիտացված անձանց հետ հանդիպումներով և այլն ։Մի քանի բառով ներկայացնեմ իմ գործունեությունը այս ընթացքում։

Սկսեցի ճամբարական ամիսը հասարակագիտական-պատմական նախագծով ,որի շրջանակներում քննարկել ենք երկրում տիրող իրավիճակը, անցկացրել ենք ներկայի և անցյալի զուգահեռները ,կատարել ենք նախապատրաստական աշխատանքներ ,ունեցելք հանդիպում-քննարկում Ալեքսան Հակոբի Հակոբյանի հետ ։Նախագիծ ՝ Հետհայաց 30 :

Հաջորդ շաբաթ մասնակցեցի ֆիլմի դիտման-քննարկման անգլերեն լեզվով։Ամփոփեցի կիսելով իմ տպավորությունները The gifted (review)։

Երրորդ շաբաթը նվիրեցի հայոց լեզվի և գրականության նախագծերին ։Ընթացքում մասնակցեցի «Քննարկում ենք․․․․․» նախագծի հերթական քննարկումը․ թեմա՝ Պանդխտություն, արտագաղթ։Ընթերցել եմ ,կիսել կարծիքս Ռասուլ Յունան | ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԳԻԾ։

Վերջին շաբաթվա հիշվող իրադարձությունն էր ուրբաթ-մրցանակաբաշխությունը ,որտեղ պարզ դարձավ ,որ սեբաստացիների և կրթահամալիրի միջև սերն ու նվիրվածությունը փոխադարձ են։

Սեպտեմբեր-դեկտեմբեր

Տարին միանշանակ տարբերվեց իր բարդությամբ ։Հին ռիթմին վերադառնալու համար անհրաժեշտ էր մի լավ թափ առնել ,ցրվել ու լիցքավորվել դրականով։ Այդ իսկ պատճառով մեկնեցի Արատես ՝ սիրված ու մտերմիկ վայր ,որտեղից էլ սկսել էի իմ կրթահամալիրային կյանքը ։Արատեսը կարծես նոր փուլերի սկիզբ լինի։

Ճամփորդել շատ եմ սիրում ,սակայն երբեք չէի գիտակցել ,որ իրականում դա այդքան հեշտ է ։Հաջորդ ուղղությունը Գյումրին էր։

Տարին փորձել եմ դարձնել հնարավորինս տարրաբնույթ և հագեցած ՝ մասնակցելով մի քանի նախագծի ,վարելով քննարկումներ ։

Ընտրությամբ գործունեություն

Քանի որ դեռ վաղուց եմ կողմնորոշվել թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու , բարդություն չհանդիսացավ

առարկաների ընտրությունը ։Ընտրել եմ խորացված անգլերեն և մաթեմատիկա: Մաթեմատիկա առարկայից ուսումնասիրել ենք ՝

  1. Աստիճանային և ցուցչային ֆունկցիաներ
  2. Լոգարիտմական ֆունկցիա
  3. Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ

Անգլերեն

Անգլերենի դասերին մենք անում ենք քերականական, լսողական և ընթերցողական վարժություններ, հարստացնում ենք բառապաշարը: 

Քաղաքագիտություն

Քաղաքագիտությունը ինձ ընդհանրապես անծանոթ առարկա էր ,որը սակայն բավականին հետաքրքիր է։Դասին ուսումնասիրում ենք պատության ,կառավարման ձևերը ,մարդու և իշխանության փոխհարաբերություններն ու կապը ։Ընթացքում լինում են բանավեճեր ,քննարկումներ քաղաքական տարբեր թեմաների շուրջ ։

Էկոլոգիա

Էկոլոգիա առարկան այս կիսամյակում ուսումնասիրում էր մարդու և բնության կապն ու փոխազդեցությունը ։

Իրավունք

Իրավունքը ևս նոր առարկա էր ,որին սակայն շուտ մտերմացա ,քանի որ հետաքրքրված եմ օրենքով, իրավունքով։Դասի ընթացքում քննարկում ,բացատրում և պարզաբանում ենք հոդվածներ ,նվիրված երեխայի իրավունքներին։

Պատմություն

Առարկայի ուսումնասիրությունները հեշտ թին տրվում ,քանի որ գրեթե ողջ պատմույունը աչքի առաջ էր։Դասընթացի ընթացքում տանում եինք զուգահեռներ այսօրվա իրավիճակի հետ ,ուսումնասիրում ,կշռադատում տիրող իրավիճակը ,կնքվող պայմանագրերը ,ալյ պետությունների վարած քաղաքականությունը և այլն։

Հայոց լեզու և գրականություն

Հիմնականում ւսւոմնասիրում էինք պոեզիա ։Կարդում ,արտասանում ,վերլուծում բանաստեղծություններ ։Աշխատել ենք նաև քերականության վրա ,մշակել ուղղագրությունն ու գեղեցիկ խոսքի մշակույթը։

Տարին ըստ ավանդույթի ամբողջացրինք տարեվերջյան ուրբաթ-համերգով։

Սիրով է ՝ Անի 🤍✨

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանը անցավ բավականին արագ, հարթ ,սակայն տնային պայմաններում ։Տանը գտնվելը որևէ բարդություն չէր առաջացնում ,քանի որ մենք արդեն իսկ ադապտացված էինք առցանց ուսուցմանը։ՈՒսուցիչների հետ համագործակցելով կազմեցինք ժամատախտակներ և սկսեցինք տեսակապով դասեր անցկացնել։Առցանց դասերը հետաքրքիր էին,հասկանալի ,հագեցած,ավելի հարազատ պայմաններ ու հարմար ժամերի ,սակայն միևնույն է անհամեմատելի իրական շփման ու իրական կյանքի հետ։

Նախ կազմեցի Անհատական ուսումնական պլան , ապա սկսեցի առաջադրանքների և նախագծերի կատարումը ՝առցանց հարթակում ։

Ահա կատարված աշխատանքի ցանկը՝

Ռուսաց լեզու

Անգլերեն

Կատարել եմ նաև քերականական վարժություններ ,որոնք ներկայացված են բլոգում։

Գրականություն

Մաթեմատիկա առարկայից ուսումնասիրել ենք  

  • Ուղղի և հարթության ուղղահայացությունը
  • Ուղղահայացը և թեքերը:
  • Ուղղի և հարթության կազմած անկյունը 
  •  Երկնիստ անկյուն:
  • Հարթությունների ուղղահայացությունը
  • Ուղղանկյունանիս։Պրիզմա։Բուրգ

Ներկայացվածից բացի կատարել եմ առաջադրանքներ հետևյալ առարկաներից ՝

մասնակցել մեկ ընտանեկան նախագծի ՝«Իմ տունը իմ ամրոցն է…»։Այս ամենի հետ մեկտեղ ակտիվորեն մասնակցել եմ առցանց դասերի։

Սիրով ՝ Անի 🙂 ❤

Ուսումնական 2-րդ շրջանի ամփոփում

Հունվար ամիսը սկսվեց շատ հետաքրքիր նախագծերով։

Նախագծային ամիսը սկսեցինք մասնակցելով հնագիտության քննարկումների՝ հայոց պատմություն առարկայից։

Հետաքրքրաշարժ հայրենագիտություն

Հասարակագիտություն առարկայից ուսումնասիրել եմ  <<Ռուսաստանի ազգեցությունը Հայաստանի վրա>> նախագծերը։

Հայոց լեզու առարկայից մասնկացել եմ<<Սոցցանցեր>> քննարկմանը։Կատարել եմ <<Պարույր Սևակ>> նախագիծը։

Էկոլոգիա առարկայից կատարել եմ <<Ջուր>> նախագիծը։

Մաթեմատիկա առարկայից կատարել եմ <<Ֆունկցիաների հետազոտում>>։

Այս ամսվա ընթացքում անգլերենի խմբով գնացել ենք սահադաշտ և լավ ժամանակ ենք անցկացրել այնտեղ։

Rules for skiing

Անգլերեն առարկայից մասնկցում եմ մի հետաքրքրաշարժ նախագծի ։

Script

Մասնակցել եմ Ավագ դպրոցի մեդիա ուրբաթին։Ինչպես նաև «Բնակավայրն առանց ճաղերի» փետրվարի 1-ի հավաք-ին։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Սեպտեմբեր-դեկտեմբեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ես մուտք եմ գործել «Մուտք» ճամբարով։ Ճամբարային օրերին ծանոթացանք դպրոցի կարգուկանոնի, «ապրելաոճի» հետ։ Սովորեցինք բլոգների հետ աշխատելու ձևը։ Իմ առաջին բլոգները։

«Մուտքի» ճամբարից հետո եկավ այն պահը, երբ պետք է քայլ անեինք և դառնայինք նոր սեբաստացի։

Սեպտեմբեր

Քայլ առաջին․
Այն ամիսը, որի ընթացում սովորեցի գրեթե ամեն ինչ, ինչ կապված էր դպրոցի ինձ համար անսովոր ուսուցման հետ։
Որպես նորեկ 10-րդ դասարանցի ,ես ինձ անհանգիստ էի զգում, քանի որ պետք է ծանոթանաի բազմաթիվ սովորողների հետ։ Առաջին ծանոթությունս տպավորիչ էր, ինձ շատ ջերմ ընդունեցին ։

Սեպտեմբերին հինգ հոգանոց ընկերական խմբով արեցինք մեր առաջին նախագիծը

Նախագծի շրջանակներում մեզ հաջողվեց հանդիպել արվեստագետ ,անիմացիա ոլորտում մասնագետ՝ Կարինե Մնացականյանի հետ ՝

Որպես օտար լեզու որոշեցի ընտրել իսպաներենը։Շատ հեշտ և գեղեցիկ լեզու է ,բավականին տարածված ողջ աշխարհում։

Սեպտեմբերը վստահ կարեղ եմ համարել նոր ծանոթությունների և արկածների ամիս ։

Հոկտեմբեր

Այս ամիսն ավելի ծանր էր ,քանզի աշխատանքն շատանում ու բարդանում էր։Սակակյն դպռոցի համակարգին արդեն մտերմացել էի և արագ էի ըմբռնում ,թե ինչ է ինձանից պահանջվում։

Հոկտեմբերին ինձ հաջողվեց ճանապարհորդել Թուրքիա

Կատարեցի նախապատրաստական աշխատանք

Դեռ հոկտեմբերից բոլորը պատրաստվում էին կրթահամալիրի ծննդյան տոնին։

Նոյեմբեր

Նոյեմբերը սկսվում էր կրթահամալիրի ծննդյնան պատրաստություններով

Կրթահամալիրի կարևոր իրադարձություններից էր նաև Հարիսայի ծեսը, որին ցավոք չկարողացա մասնակից լինել։

Դեկտեմբեր

Դեկտեմբերը սկսվեց շատ հիանալի միջոցառմամբ՝ավագ դպրոցի մեդիաուրբաթով։Այդ օրը Մարմարյա սրահը թնդում էր պարի ,երգի ,ցափերի ուժգնությունից,զգացվում էր ողջ ավագ դպրոցի միասնականությունը։

Այս ամիսը բավականին հագեցած էր նախագծերով,օրինակ ՝

Սիրով ՝ Անի 🙂

Create a website or blog at WordPress.com

Up ↑