Design a site like this with WordPress.com
Get started

Նայիրի – բառարանների ցանկ

Ուսումնասիրեցի Նայիրի վեբ էջի բառարանների վիթխարի ցանկը,որոշ ժանանակթերթելուց հետո որոշեցի այցելեմ արական անձանունների բառարանը ,թեեվ իմ անվանիմաստը միանգամից կարելի է ընկալել, բայց դե միևնույն է հետաքրքիր էր, թե ի՞նչ էրգրված կոնկրետ հենց այդ բառարանում: Իմ հետաքրքրասիրության պատճառով ծիծաղսեկավ, դեմքիս ժպիտ ձևակերպվեց, բառարանում գրված էր “ոչ-ստրուկ” 
Դե իհարկե նաև ստուգեցի բարեկամների և ընկերների անուններ։
Հիշեցի որ ցանկը ուսումնասիրելուց նկատել էի Հայոց ազգանունների բառարան, կարծում եմ,որ ազգանուների մասին տեղեկությունը ավելի հետաքրքիր է և այդպատճառով այդ պահին միանգամից սեղմեցի ազգանունների բառարանի հղումիվրա,որպեսզի իհարկե ստուգեմ իմ ազգանունը։ 
Ըստ երևույթին Կարապետյան ազգանունը առաջացել է կարապետ բառից։ Կարապետըթագավորից առաջ ընկնողն է, նա ով թագավորի ճանապարհն է հարթում՝ միևնույնժամանակ մնալով առաջնորդը։

Մայրենիյի օրեր

ժամանակին մե մարդ ու մե կնիկ են հլնում: Էս մարդ ու կնիկը միշտ կռվելիս են հլնում: Մարդը կնգան ա ասում` հիմար։
Մե օր էլ մարդը մե քանի փութ եղ ու բրինձ ա առնում, տանում տուն:

Կնիկը ասում ա.
Ա՛յ, ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ խմար ես առե բերե. խերդ քելե՞խն ես տալում, թե՞ տղիդ հարսանիքն ես անում: -Ի՞նչ քելեխ,ի՞նչ հարսանիք, այ՛ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պախա՝ բարեկենդանի խմար ա:
Կնիկը հանգստանում, տանում պախում ա:
Հնցնում են օրեր, էս կնիկը հիշկում, հիշկում, բարեկենդանը չըգալում: Մե օր էլ շեմին նստուկ ա հլնում, տենում մե մարդ վռազ-վռազ ճամփով հնցնում: Ձեռը դնում ճակատին ու ձեն ա տալում.

-Ախպե՛ր, ախպե՛ր, հլը կայնի:
Էս մարդը կայնում ա:

-Ախպե՛ր, բարեկենդանը խո դու չե՞ս:
Էս մարդը տենում, որ էս կնկա ծալը պակաս ա, մտածում ասա խա՝ տենա ինչ ա դուս գալում.
-Խա, ես եմ բարեկենդանը, քուր ջան, ի՞նչ ես ասում:

-Էն եմ ասում, որ մենք քո ծառան խո չե՞նք, որ չես գալում քո եղն ու բրինձը պաղենք: Հնչի՞ չես գալում քո ապռանքը տանես:
-Դը էլ ի՞նչ ես նեղանում, քուր ջան, ես էլ ըտու խմար եմ էկե, ձեր տունն ի ման գալում, չի գթնում:

-Դը հարի տար:

Էս մարդը ներս ա մտնում, ըստոնց եղն ու բրինձը տանում:

Մարդը գալում տուն, կնիկը պատմում, որ բարեկենդանը էկե, հիր եղն ու բրինձը տարե:

-Վա՛յ քո անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես, հիմար ես էլի…

Ո՞ր յանը գնաց:

-Ա՛յ, էն յանը:

Էս մարդը ձի ա նստում, ընկնում բարեկենդանի հետևից: Ճամփին բարեկենդանը ետ ա հիշկում, տենում մե ձիավոր ա գալում: Գլխի ա ընկնում, որ էսի էն կնգա մարդն ա: Գալում, խասնում ըտուն.

-Բարի օր, ախպերացու:

-Աստծու բարին:

-Խո էս ճանփով մարդ չըհնցա՞վ:

-Հնցավ:

-Ի՞նչ ուներ շլակին:

-Եղ ու բրինձ:

-Որ ձին քշեմ կխասնե՞մ:

-Որդեից կխասնես, դու՝ ձիով, ինքը՝ ոտով: Մինչև քո ձին չորս ոտ էթա՝ մի՛ն, էրկու՛, իրե՛ք, չո՛րս. էնի էրկու ոտով՝ մե՛կ-էրկու, մե՛կ-էրկու… Շուշուտ կեթա:

-Բը իմա՞լ անեմ:

-Հուզում ես՝ ձիդ թող իմ կուշտը, դու էլ ընդու նման ոտով վազի, կարող ա խասնես:

-Խա՛, էտ լավ ես ասում:

Էս մարդն էլ հլնում, ձին թողում ըստու կուշտը ու ոտով էթում: Էսի էթում թե չէ՝ բարեկենդանը ձիուն բարձում, ճանփեն ծռում, էթում:

Էս մարդը ոտով էթում, էթում, տենում ա չխասավ, ետ ա դառնում: Դառնում, տենում ձին Էլ չկա: Իվար-շիվար դառնում տուն:

Մարդ ու կնիկ թազուց սկսում են կռվալ.

մարդը՝ եղ ու բրնձի խմար, կնիկը՝ձիու:

Մինչև հիմի էլ էս մարդ ու կնիկը կռվում են հլը: Էսի ընդուն ա ասում հիմար, էնի՝ ըստուն, իսկ բարեկենդանը լսում ու ծղզում ա:

Բառարան

Բառարանը որոշակի կարգով դասավորված բառերի ամբողջություն է` բացատրություններով կամ այլ լեզուների թարգմանությամբ։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը, կառուցվածքը, նպատակադրումը։ Բառարանները լինում են տարբեր տեսակների, օրինակ` ստուգաբանական, բացատրական, հոմանիշների, հականիշների, անձնանունների, թարգմանական և այլն։

Դասի ժամանակ ես ուսումնասիրել եմ անձնանունների բառարանը։ Ինձ հետաքրքիր էր իմանալ շատ անունների ծագումը, բացատրությունը և այլ փաստեր։ Օրինակ` Գոռ նշանակում է ահեղ, մաշտոց՝ եկեղեցական ծեսերի ժողովածու, և այլն։

Լուրջ և հայրենանվեր աշխատանք են կատարել Մխիթարյան հայրերը և ուրիշ բառագիրները, բայց ժամանակակից օնլայն բառարաններից ավելի հեշտ է օգտվել, քանի որ պետք չէ իմանալ այբուբենը, բառը ուղղակի կարելի է գտնել «փնտրել» վանդակում։

Գործնական աշխատանք

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, գեղճկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիչ:

բ/  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիչուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պչրանք(նազանք), քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:

դ/ առջև, արջաորս,  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիչաղանջ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոչկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինջև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, ամբերրի, ճամբար,  բանբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ:

Գործնական աշխատանք

Բառակազմություն

1․
Նախ    ուշագնաց
Ապ       հասարակարգ
Ստոր   ձայնափոխ
Գեր      հանրամատչելի
Մակ     դիպված
Ընդ      բայական

Նախադեպ, ապուշ, ստորակարգ, ընդհանուր, մակբայ, գերաձայն։

2․
Ենթ     վերադարձ
հակ     աշխարհասփյուռ
ներ      անվանակոչություն
անդր   գունաբաժանում
դեր      թունավորել
դժ        կարգաբերել

Ենթակարգ, հակադարձ, ներաշխարհ, անդրթույն, դերանուն, դժգույն

3․
Թեր      հռչակագիր
տրամ   ցուցամոլ
տար     գծապատկեր
ենթ       կատարյալ
ապ        դարձդարձիկ
վեր        բացակա

Թերակատար, տրամագիծ, տարագիր, ենթակա, ապացույց, վերադարձ

4․
Գեր      կանոնավոր
բաց      հիմնախնդիր
տրամ   արքայական
փոխ     հավիտենական
պար     արձակուրդ
առ        բանական

Գերպնդիր, բացարձակ, տրամաբան, փոխարքա, պարականոն, առհավետ

5․

Նախ     երասան
ապ        հպանցիկ
ընդ        սպայակույտ
ենթ        գազապաստարան
հակ       հնչողություն
համ       դռնապան

Նախադուռ, ապերասան, ընդհուպ, ենթասպա, հակագազ, համահունչ։

6․


Անդր     բայական
դեր        փականք
հար       մարդկային
տ           ոստյուն
ընդ        ուղեկցորդ
պար      բևեռային

Անդրբևեռ, դերբայ, հարարակից, տմարդ, ընդոստ, պարփակ

7․
Գեր     գծավոր
պար    սեռական
տար    խնդրագիրք
ապ      դիմակավոր
ընդ      պատեհապաշտ
դժ        ուշին

Գերխնդիր, պարագիծ, տարասեռ, ապուշ, ընդդեմ, դժպատեհ

8․
Ենթ     կողմնորոշում
հար     խմբերգ
ապ      դրույք
բաց    կշռույթ
թեր     գրականություն
մակ    անշնորհքություն

Ենթախումբ, հարադիր, ապաշնորհ, բացորոշ, թերակշիռ, մակագիր

9․
Ընդ     կամակոր
արտ    արձակուրդ
մակ     ձայնակցել
չ           անվանական
բաղ     հարցապնդում
ենթ      վերերկրային

Ընդարձակ, արտերկիր, մականուն, չկամ, բաղաձայն, ենթահարց։

10․
Փոխ     ամենակարող
տ          արքայանիստ
ստոր    գաղթավայր
ներ       գետնաքարշ
համ      բանավոր
տրամ   բարձրաձայն

Փոխարքա, տկար, ստորաքարշ, ներգաղթ, համաձայն, տրամբան։

11․
Անդր     գոհացում
դժ          շիրիմ
ենթ        նշագծել
հակ        ձկնաբուծարան
մակ        սովորական
արտ       դասավորություն
Անդրշիրիմ, դժգոհ, ենթադաս, հականիշ, մակաբույծ, արտասովոր։

12․
Ենթ     հատույթավոր
նախ    գերակայություն
բաց     վկայություն
մակ     սպայակույտ
տ         նշաթերթ
ընդ      հաճույք

Ենթասպա, նախավկա, բացակա, մակնիշ, տհաճ, ընդհատ։

13․
Նախ     ուղեղային
մակ       բևեռաղվես
ապ        կախաղան
անդր     հորեղբայր
առ         համասեռ
տար      երջանկություն
Նախահայր, մակուղեղ, ապերջանիկ, անդրբևեռ, առկախ, տարասեռ։

14․
Ց          իջեցում
անդր   կշռաքար
հակ     պահանջատեր
առ       ամենագետ
ընդ      անվանակից
դեր      աշխարհագետ

Ցպահանջ, անդրաշխարհ, հակակշիռ, առէջ, ընդհամենը, դերանուն։

գոյական

1․Ի՞նչ է ցույց տալիս գոյականը.

 1) առարկա, 2) գործողություն, 3) առարկայի հատկանիշ, 4) գործողության հատկանիշ

2. Ո՞րը գոյականի քերականական հատկանիշներից չէ .
1) թիվը, 2) հոլովը, 3) առումը, 4) դեմքը
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ.
1) խնդրագիրք, վեհապանծ,սովորույթ, բարություն
2) խռչակ, պատարագ, թուխպ, ճամփորդ
3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կաթսա
4) մթնշաղ, ընձուղտ, թմբիր, շինծու
4. Ո՞ր շարքում գոյական չկա.
1) արևաշող, ամենուրեք, առաջին,վաղորդայն
2) ալեծածան,նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր 3) երկարատև, շիկահեր,վարելահող, քինախնդիր
4)  բարեսիրտ, արծաթափայլ, կամարակապ, ազատախոհ
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյական.
1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ,պտուտակ
2) հասմիկ, դիտորդ, կողմնակից, բաժակ
3) չվերթ, սպա, անապատ, տառեխ
4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ
6. Դուրս գրել այն բառերը, որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված․
Ճամփեզրեր, մեծատուներ, անցագրեր, քարայծներ, սպունգներ, մանկագիրներ, սպիերվաճառականեր, դաշնագրեր, ֆիդայիններ:
7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –ներ վերջավորությամբ 
1) սարդոստայն, զոհասեղան, գետնահոր,քաղաքադուռ
2) հարսնաքույր, լուսանցք, ջրկիր, սպա
3) վիպագիր, գնդացիր, կենսագիր, ոստայն
4) սևագիր, լուսնագնաց, պատմագիր,պատմահայր
8. Ո՞րշարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –եր վերջավորությամբ.

1) հարթավայր, զոհասեղան, գետնահոր,քարաժայռ
2) հարսնաքույր, նավթահոր, անձրևաջուր, սարդ
3) վիպագիր, երկրագունդ, սեպագիր, մարդ
4) սևագիր, լուսնագնաց, ժամացույց,վանահայր
9. Որոշել՝գոյականներից քանի՞սը չունեն ներգոյական հոլովաձև, և դուրս գրել այդ գոյականները:
Դուստր, ժամանակ, դասագիրք, շուն,մանուկհորեղբայրտանտեր, համալսարան, քաջությունաղջիկ:
10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով.
 1) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց
2) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց
3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից
4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից
11. Ո՞ր  շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական  հոլովով.
1) ձեռքում, պեղում, գրքում, մտքում
2) երազում, բնում, այգում, կաթսայում
3) գյուղում, մղում, ալբոմում, ցանցում
4) անտառում, օջախում, սղում, նավակում
12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վահոլովման.
1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ
2) րոպե, տարի, առավոտ, վաղը
3) օր, վայրկյան, երեկ, կեսգիշեր
4) ժամանակ, ցերեկ, դար, կեսօր
13. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջհոլովման.
1) քույր, աղջիկ, կին, ամուսին
2) ընկեր, տատ, աշակերտ, տեր
3) կնքամայր, հորաքույր, եղբայր, աներ
4) տիկին, խաղընկեր, տալ, մորաքույր
14.Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա:
1) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:
2) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը:
3) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով:
4) Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ:

Գործնական աշխատանք

1․Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։ Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։ Պահանջվում են հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։ Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։ Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։ Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։ Նա դաշնամուր լավ է նվագում:
2. Այդ գործում նա չի մասնակցել։ Այդ գործին նա չի մասնակցել:
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։ Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատից։ Նկարը փակցրեց պատին:
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։ Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։



2․Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ։
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

3․Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից:
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:

4․Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` կատարելով համապատասխան փոփոխություններ:

1. Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր.  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ աշոնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի  դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից  գանձվող եկեղեցական տուրքերը, փակեց անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու  իշխանությունը, հաստատել արքունիքի   մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

1․Գտնե՛լ խնդիրները և որոշե՛լ տեսակը։

Մի բարձրուղեշ ծառի մոտով անցնելիս ինձ թվաց, թե լսում եմ մարդկային
բազմաթիվ ձայներ և երաժշտության նման ինչ-որ ելևէջներ: Նայեցի աջ ու ձախ, բայց ոչինչ չտեսա: Ձայները դադարեցին և մի քանի վայրկյանից նորից կրկնվեցին: Պարզվեց, որ դրանք գալիս են տասնինը-քսան մետր բարձրություն ունեցող այդ ծառից: Երբ մի թեթև սյուք է անցնում ճյուղերի միջով, ծառի ասեղնաձև տերևները, իրար շփվելով, մի տեսակ նվագահանդեսի պատրանք են ստեղծում: Հիշեցի, որ մի գրքում վաղուց կարդացել էի այդ ծառի մասին:

Ձայներ, ելևեջներ – ուղիղ խնդիր

Ոչինչ – ուղիղ խնդիր

Ծառից- անջատման աննուղակի խնդիր

Պատրանք- ուղիղ խնդիր Ծառի մասին –  վերաբերության անուղակի խնդիր

  • Գտնե՛լ պարագաները և որոշե՛լ տեսակը։

Ամեն առավոտ՝ ժամը վեցին, ես բարձրանում էի կանաչազարդ բլրի գագաթը՝ ոսկեվառ արևածագը տեսնելու: Բարձրաբերձ լեռներից փչում էր վաղորդյան
սարսռեցնող զովությունը, և դրանից կնճռոտվում էր լճի վիթխարի կապույտ հայելին: Արևի դեղնազօծ սկավառակը ելնում էր Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից, և այդ պահին լիճն առկայծում էր երփնավառ ծփանքով: Լսվում էր աղավնիների կանչը մոտակա քարափից, և երամը փռփռոցով օդ էր բարձրանում՝ լողալու արևի առաջին ոսկեզօծ շողերում:

Ամեն առավոտ՝ ժամը վեցին- ժամանակի պարագա

Գագաթը- տեղի պարագա

Լեռներից – տեղի պարագա

Թիկունքից – տեղի պարագա Քարափից – տեղի պարագա

Գործնական աշխատանք

1․Տրված բառերից որո՞նք են հոմանիշ փառաբանել բառին.

Ներբողել, նպաստել, գովաբանել, օժանդակել, օրհներգել, սատարել, բարեբանել, աջակցել, դրվատելգովերգել:

   2. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) վճիտ–  պղտոր, նենգ- ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխ- գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան-անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ -դժոխք

3. Ո՞րշարքիոչբոլորբառազույգերնենհականիշներ:

1) ոռոգելի – անջրդի, փառասեր- ինքնասեր, ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի

2) պիղծ– սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել – գժտվել

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ

4) սքողված–անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել

4. Ո՞ր նախադասության մեջ սղոցել–ը փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

5. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև-արևմուտք, արևելք, արևածագ, արևազարդ, արևածածկ

Լույս-լուսատիտիկ, լուսեղեն, լուսամուտ, լուսարձակ

Հող-հողային, հողածածկ, հողակտոր, հողոտ, հողեղեն

Ջուր-ջրհոս, ջրածածկ, ջրեղեն, ջրհեղեղ, ջրծաղիկ

Նկար-Նկարիչ, նկարող, գծանկար, նկարազարդ, նկարահանել
 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլուն-փայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Հնչյունափոխված-աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, այլուն-փայլուն, մարդ-մուրդ

Չհնչյունափոխված-հեռու-հեռու, արագ-արագ, քուլա-քուլա, զույգ-զույգ, խումբ-խումբ
5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-ինքնակրթություն

նախածանց-արմատ-վերջածանց-անգութություն

արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-արևապաշտություն

արմատ-արմատ-թեյաման

արմատ-վերջածանց-վերջածանց-կրթություն

նախածանց-հոդակապ-արմատ-անավարտ

արմատ-հոդակապ-արմատ-ջրածածկ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
  • 2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
    ստորոգյալ, լուսնկ, կորուն, եղամ, սայթաքել, կայսր, եռամսայկ, լռակաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
    համբույր, եղջույր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
    հույս։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյալայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
    մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
    դազգահ:

Ակունք-2 ձ 3 բ

բարձունք-2 ձ 5 բ

խճանկար-4 ձ 5 բ
Անդունդ-2 ձ 4 բ
Հրաժեշտ-3 ձ 5 բ
Պայթյուն-2 ձ 5 բ
Դաստիարակ-4 ձ 5 բ
Մանրէ-2 ձ 3 բ
Սրբատաշ-3 ձ 5 բ
Հյուլե-2 ձ 3 բ
Անընդհատ-3 ձ 5 բ
Սրընթաց- 3 ձ 5 բ
Մերթընդմերթ-3 ձ 8 բ
Մտավոր-3 ձ 4 բ
Դազգահ-2 ձ 4 բ

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզիակ, Սուքիաս, կրեա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասեան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիսնոս, անցեալ, Ազարիա, Անանյա, Եղիա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,
Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելիա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարյան,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացեոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական:

Create a website or blog at WordPress.com

Up ↑