Design a site like this with WordPress.com
Get started

Պարույր Սևակ

Պարույր Սևակը կամ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Գրիգոր Նարեկացի

Նարեկացին համարվել է հայ բանաստեղծ, փիլիսոփա և երաժիշտ, մանուկ ժամանակվանից կապ է ունեցել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, հենց այդտեղից էլ գալիս է նրա Նարեկացի անունը, սովորել է վանքում հռչակված դպրոցում, զբաղվել է յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և երոնափիլիսոփայական գրականությունը։ Որոշ ժամանակ անց հենց ինքը Նարեկացին հետագայում դառնում է այդ դպրոցի սյուներից մեկը։ Նարեկացուց մնացել են բավականին շատ գործեր, ամենալավերը համարվում են իր տաղերը,որոնք արժանի են գովանքի նրանց արտահայտչական ոճի և բովանդակության միջոցով գաղափար փոխանցելու համար։Գրականության մեջ Նարեկացին առաջինն է որ օգտագործել է ալիտերացիան ոտանավորի երաժշտության համար։ Որպես երաժիշտ նա նոր շունչ է բերել միջնադարում գրված երաժշտությանը
Այն պոեմը որը որ Նարեկացուն հռչակել է գրականության պատմության մեջ կոչվում է «Մատեան ողբերգություն» կամ «Նարեկ», պոեմը համարվում է մարդկության ստեղծած գեղարվեստական մի մեծագույն արժեք որտեղ տողերում խոսվում է իր և աստծու կապի մասին։ Պոեմը ճանաչվել է Նարեկացու փոխաբերություններ, համեմատություններ և էպիտետների օգտագործելու ունակության պատճառով:

Պ. Սևակ բանաստեղծությունների վերլուծություն

«Վարք մեծաց» Բանաստաեղծությունը այն մարդկանց մասին է ովքեր ուզում են կարգ փոխել, հազվադեպ են լինում այդպիսի մարդիկ ովքեր անձնուրաց ընդդիմանում են կառավարությանը, բայց միշտ ծնվում են ժամանակին, ըստ նրա՝ այդպիսի մարդիկ ծնվում են ամենահասարակ ընտանիքներում, ովքեր ապրել են վատ պայմաններում, նրանք պատրաստ են պայքարել, բայց չպարել վայրենավարի: Այն հասարակ մարդիկ ովքեր դժվարություն են տեսել հենց նրանք ունեն այդ միտումը ինչ-որ բան փոխելու ամեն գնով:

«Մարդ էլ կա, մարդ էլ» Բանաստեղծությունը երկու տեսակի մարդկանց մասին է: Առաջինը մարդիկ ովքեր ամեն ինչն իրենց ուսերին վերցրած փորձում են մի փոքր լավացնել մարդկանց կյանքը, հասկանալ կյանքի սև ու սպիտակ կողմերը, տարբերակել դրանք, որպեսզի կարողանան սևը արմատախիլ անել: Երկրորդը այն մարդկանց մասին է, ովքեր իրենց կյանքը լիարժեք չեն ապրում, այսօր՝ այսպես, վաղը՝ այնպես, ամեն օր մի մարդ ձևանալով օրերը գլորում են, ամեն անկյուն շահ ման գալով աչքները չորս արած զննում են, չեն մտածում բա Երկրի օգուտը որն է, որ իրենք աշխարհ են եկել, իրոք որ բեռ են դառնում աշխարհի համար:

Գրիգոր Զոհրապ

Համառոտ կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է հյունիսի 26 ին էրւէ թվականին Կ. Պոլսում Օսմանյան կայսրությունում: Նա նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ է։ Հեղինակել է նովելների երեք ժողովածուներ, «Անհետացած սերունդ մը»«Նարդիկ» վեպերը, բանաստեղծություններ և այլն։

Նրա նշանավոր ստեղծագործություններից են «Այրին», «Զաբաղոնը», «Այինկան»…

«Այրին» նորավեպում նա ներկայացրել է իր ժամանակի արդի խնդիրները: Այդ ժամանակվա տարածված դեպքերից մեկը՝ մարդիկ ամուսնանալուց հետո ստիպված էին լինում երկար ժամանակով բաժանվել, քանի որ տղամարդիկ գնում էին Կ. Պոլս աշխատելու, հիմանակնում վերադառնում էին տուն, սակայն Մարտիրոսի դեպքում այդպես չեղավ, նա թաքուն ամուսնացաավ մի կնոջ հետ իբրև ֆինանսական կարիքներից ելնելով, սակայն ես կարծում եմ, Մարտիրոսը չէր ուզում ուղղակի վերադառնալ և դա հաջող պատրվակ էր իր հետ հաշտ ապրելու համար: 

«Այինկա» Վեպում Գրիգոր Զոհրապը մեծ վարպետությամբ ցույց տվեց հայ մարդու դրությունը, նրա կախվածությունը և իրավազրկությունը, անհատի միջոցով ցույց տվեց տիրապետող կարգերը ամբողջ էությամբ, դրամի անողոք ազդեցությունը և քննելով մարդու ներքնաշխարհը, նրբորեն ցույց է տվել նրա հոգեկան ապրումների ընթացքը՝ հատկապես սիրային իրավիճակում։ Բարոյական խնդիրների քննության միջոցով նա գովերգում է անձնազոհությունը։

«Զաբուղոն» Վեպը մի կողոպտիչ երիտասարդի մասին է, ով սիրահարվում է մի աղջկա ու գիշերները գալիս աղջկա տուն: Հետո աղջիկը սիրահարվում է մեկ ուրիշին ու որոշում է նախկին սիրեկանին հանձնել ոստիկանության ձեռքը: Էստեղից պարզ է դառնում, որ աղջիկը չէր սիրում երիտասարդին կամ էլ դադարեց սիրել: Զաբուղոնին բանտ են նստեցնում: Նա փորձում է փախչել բանտից ,սակայն մի քանի տարվա փորձերից հետո հաջողվում է դուրս գալ : Դուրս է գալիս ու գնում սիրուհու տուն: Բայց տեսնում է, որ սիրուհին միայնակ չէ: Կատաղությունից ուզում է սպանել սիրուհուն ու նրա նոր սիրեկանին, բայց գնում է բանտ, որովհետև գիտակցում է, որ իր քաջությունն այլևս  ոչ ոքի անհրաժեշտ չէ: Նա այնքան ցուցամոլ էր, որ ամբողջ կյանքում փուչ ցուցադրելով կորցրել էր իրականությունը, բայց աղջիկը մի օր նրան ցույց տվեց: Աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունենալով հանդերձ, անգամ իր սիրով մենակությունը չկարողացավ ծածկել:

Խաչատուր Աբովյան – ռոմանտիկ վիպասան

Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ․ Քանաքեռում և տասը տարեկան լինելով ընդունվել  Էջմիածնի միաբանության դպրոցը։ Իր ստեղծագործություններից մեկից կարելի է հասկանալ, որ նա հայտնաբերել է, թե կյանքը ինչ էր հենց Էջմիածնում, բացի կյանքի մասին սովորելուց նա նաև բացահայտել է տարբեր բաներ աշխարհի մասին։ 1822թ․ մեկնել է Թիֆլիս որպեսզի այնտեղ շարունակի իր ուսումը և ավարտի այն։ 1826թ․ ավարտելուց հետո, երկու տարի պատերազմ է տեղի ունենում և այդ պահին նա լինում է Լոռու բնակիչ։ Լոռում այդ ժամանակահատվածում դասավանդում է Հաղպատի և Սանահինի հոգևոր դպրոցներում։  1828թ․ պատերազմի ավարտից հետո նա վերադառնում է Էջմիածին և մեկ տարի անց 1829թ․-ին նշանակվում է որպես կաթողիկոսի թարգմանիչ։Որոշ ժամանակ անց, նույն տարվա ընդացքում Էջմիածին է այցելում Դորպատի համալսարանի մի պրոֆեսոր իր արշավախումբի հետ։ Պրոֆեսորի անունը Ֆրիրդրիխ Պարոտտ է լինում։ Պարոտտը այցելել էր Արարատի գագաթը նվաճելու նպատակով։ Քանզի Աբովյանը այդ պահին լինում է նշանակված որպես թարգմանիչ, նա նույնպես միանում է պրոֆեսոր Ֆրիդրիխի արշավախմբին և լինում է առաջիններից մեկը ով որ ոտք է դնում Արարատի գագաթին։ Աբովյանը իր բնավորությամբ և գիտելիքներով գրավում է Պարոտտի ուշադրությունը, այդ պատճառով Պարոտտի միջնորդությամբ 1830թ․ Աբովյանը ընդունվում է Դորպատի համալսարան,որտեղ նա սովորում է մյուս 6 տարին։ Այնտեղ նա ուսումնասիրում է Ֆրանսիական և Գերմանական գրողների գործերը, աշխարհի պատմությունը, տարբեր գիտություններ,երաժշտություն և այլն։Միառժամանակ նաև իր օրագրում խոսում իր հայրենիքին ծառայելու մասին։ 6 տարի անց, 1836թ․ ավարտելուց հետո գիտելիքների մեծ պաշարով վերադառնում է իր հայրենիք։ 1837թ․ Աբովյանին նշանակում են Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ, 1843թ․ նույն պաշտոնը ստանում է Երևանի գավառական դպրոցում, որտեղ աշխատում է մինչև իր կյանքի վերջ։ 1848թ․ նա հրաժարվում է դպրոցի տեսչությունից, քանզի կաթողիկոսի առաջարկով նա պետք է մեկներ Թիֆլիս որպեսզի ընդուներ Ներսիսյան դպրոցի տեսչության արտոնությունը։ 
1848թ․ ապրիլի 2-ին Աբովյանը դուրս է ելնում իր բնակարանից և նրան այդ պահից հետո այլևս ոչ ոք չի տեսնում։

Մեծերը Չարենցի մասին

Պարույր Սևակ
…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի
Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
Ակսել Բակունց
Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
Ավ. Իսահակյան
Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն։

Տաղ անձնական

Այս բանաստեղծությունում Չարենցը, նկարակրում է իր մեծ կարոտը Կարսի հանդեպ։Իր տունը,որ մնաց Կարսում, իր այգին և շատ ու շատ հույզեր որ մնացին կարսում։ Սիրուհիներից մեկը որին այդպես էլ հաջողություն օասաց ևս մնաց այնտեղ։ Պատմում է խելագար կյանքի մասին, որը իրեն մեկ ժպտում է մեկ ոչ։ Պատմում է , որ անցնում է հազար ու մի անծանոթ քաղաքներով, հազարումի մարդիկ են իր շուրջը հայտնվում և այդպես էլ անհետանում։ Ցավում է սիրտը Չարենցի , վերքերն են իրենց մասիմ հիշեցնում։ Եվ վերջում կարծես նա հասնում է իր հանգստին, իր մահճին է մոտենում։Ցավով լցված սիրտը, հոքին տանջվող այդժամ պետք է հանգստանա միային մի բան է ցանկանում, որ Կարինե Քոթանջյանին տեսնելիս փոխանցեն նրա կողմից մնաս բարով՜, մնաս բարով։

Չարենցի սիրո պատմությունը

Ֆիլմի գլխավոր հերսոը ՝ կնամոլ Չարենցը միշտ ասում էր, որ իր իրակակ սերը դեռ գալու է։ Նա կանանց կողմից սիրված էր։Շատ սիրավեպեր է ունեցել , բայց իր իրական սիրուն հանդիպել է 1920թ. գարնանը մանկավարժական կուրսում ՝ և դա Արփենիկն էր։ Արփենիկ Տեր-Աստվածատուրյանը։ Արփենիկը մտերմացել էր Չարենցի սիրուհիներից մեկի Կարինե Քոթանջյանի հետ, որն էլ նրանց ծանոթացրել է։Ասում են, որ նրանք շատ ներդաշնակ զույգ են եղել։
Ժամանակ անց Արփենիկը մեկնում է գործուղման, և Չարենցը մնում է միայնակ։ Որոշ ժամանակ անց Չարենցը շատ պատահաբար հանդիպում է Մարիաննա Այվազյանին , որը 16 տարեկան էր։ Չարենցը ցանկանում է ծանոթանալ նրա հետ, սակայն աղջիկը չի ցանկանում և վերջինս կոպտում է գրողին։Նա բարկացած գնում է տուն, վերցնում ատրճանակաը և կրակում Մարիաննայի վրա։ Նա այդքան էլ լուրջ վնասվացքներ չի ստանում, սակայն Չարենցը 7 տարով ազատազրկվում է։ Այդ վատ լուրը իմանալով Արփենիկը իսկույն վերադառնում է , սակայն արդեն ուշ է լինում ։ Որոշ ժամանակ անց Վիրահատում են Արփենիկին, վերջին վիրահատության ընդացքում մահանում է։ Չարենցը վշտացած իր սրտի մոտ դաջում է Արփենիկի մահվան տարեթիվը և նրա ազգանվան առաջին տառերը ։
Չարենցը ամուսնանում է, սակայն ինչպես ինքն էր ասում դեռ չի հանդիպել այնպիսի «գյոզալի» ինչպիսին Արփենիկն էր։

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակը ծնվել է Խառակոնիս գյուղում, որը գտնվում է Վանում։ Մինչ օրս համարվում է հայ առաջին աշուղներից մեկը,հենց նա է եղել հայրենների հեղինակը։ Հայրենները երգեր են որոնք հիմանականում քառատող են։ Հետաքրքրորեն Նահապետ Քուչակի կողմից գրված հայրենների մեծամասնությունը կապված են սիրո որևէ ձև արտահայտման հետ,այդ փաստը հետաքրքիր է քանզի միջնադարում սիրո մասին երգելը դատապարտվել է Աստծո կողմից, այսինքն կրոնի և եկեղեցու։Ներկայացվում են նաև որոշ խառը թեմաներ որոնց մեջ ընդգրկվում է սերը, օրինակ՝ սերն ու մահը որպես հակամարտություն։ Երգերում կնոջ արտաքինի նկարագրություն ավելի շատ է կարելի նկատել, նա այդ ամենը հաջողացնում է անել կիրառելով համեմատություններ ծառերի,աստղերի և այլ բաների հետ։

Հ. Թումանյանի քառյակների վերլուծություն

Հովհաննես Թումանյանը դիմում է մարդուն հետևյալ բանաստեղծություններում՝

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնիցառաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչտանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ուդժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնեսապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքըշեն ու լի։

Վերլուծություն՝

Հեղինակը խոսում է մարդու ժլատության մասին: Մարդն ամենաագահ կենդանի էակն է, ով չի գնահատում այն ինչ ունի և այն ՝ ինչ նրան սովորական է թվում, օրինակ՝ տաք ու հարմարավետ տունը, տանիքը, հանապազօրյա սնունդն ու ջուրը: Այո՛ աշխարհում կան մարդիկ, որ այս ամենի կարիքն ունեն, բայց ավաղ ովքեր ունեն՝ չեն գնահատում: Նա կոչ է անում մարդուն՝ գոհանալ այն ամենով ինչ ունի, քանի որ կյանքը անսահման չէ և կգա մի օր, որ կզղջանք մեր սխալ ապրած օրերի համար։

Հետևյալ քառյակներով նա դիմում է Աստծուն

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտքեմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չիհասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞րսահմանում` է՞ս, թե էն։

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Վերլուծություն՝

Ներկայացնում է երկրային և երկնային աշխարհները։ Նա չի կարողանում հասկանալ որտե՞ղ է ավելի լավ՝ երկրու՞մ՝ ընտանիքի հետ, թե՞ երկնքում՝ Աստծու հետ։ Կարելի է եզրակացնել, որ կշեռքի նժարներին են դրված ընտանիք և Ատված հասկացությունները։ Սա էլ առաջացրել է հեղիանակի շփոթությունը։ Նրա կարծիքով Աստված ինքն էլ չի հասկանում ինչ անի, տանի՞, թե՞ թողնի։ Այսպիսի բան կարող է մտածել մի մարդ, ով իր մաշկի վրա զգացել է մտերիմ մարդու կորուստ և սկսել է վերլուծել արդյո՞ք այդ կորուտը դեպի լավն է, թե՞ հակառակը։Մյուս քառյակով նա կրկին դիմում է Տիրոջը, այս անգամ հայտնելով իր երախտիքը: Նա քաջ գիտակցում է, որ ամեն ինչ փոխադարձ է և հարկավոր է Աստծու տված բարիքների դիմաց նրան փոխհատուցել, սակայն փոխհատուցումը մեր պատկերացրած նյութականը չէ։ Հարկավոր է ապրել պարկեշտ կյանքով, որպեսզի «միանանք» Աստծուն, այսինքն հայտնվենք երկնային թագավորությունում և ապրենք նրա հետ հավիտենական կյանքով։

Create a website or blog at WordPress.com

Up ↑