Ըստ իս, ամեն մարդ իրավասու է արտահայտել կամ անել այն, ինչ ցանկանում է, եթե, իհարկե, այն չի խանգարում և չի վնասում ոչ ոքի: Մարդուն ազատ խոսելու ,արտահայտվերու իրավունքից զրկելը կամ ազատությունից զրկելը անձի իրավունքների ոտնահարում է:
Երևի աշխարհում չկա էնպիսի մարդ, որ չուզենա լիարժեք ազատ ապրել: Սակայն էսպիսի մի խոսք կա, որ եթե մարդուն բացարձակ ազատություն տաս, նա կկործանի իրեն: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է պատասխանատվություն կրենք մեր ամեն ազատ քայլի համար: Մեր ազատությունը որոշակիորեն սահմանափակ է: Այսինքն` յուրաքանչյուրիս ազատությունը սահմանափակ է, որ չվնասի նախ մեզ և հետո մեզ շրջապատող մարդկանց: Ուզենք թե չուզենք մեր կամքից անկախ, մենք միշտ էլ հաշվի ենք առնելու հասարակության կարծիքն ու արձագանքները, և դրանով է պայմանավորված մեր ազատության դրսևորումը:
Սովորողների աշխատանքները կներկայացվեն Բանգլադեշյան պլեների քանդակագործության,ճարտարապետության,շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի ընթացքում և կվաճառվեն հոգատարություն ֊խնամք նախագծի շրջանակներում։
Ճամբարային երկրորդ շաբաթն է , արդեն ընտելացել ենք միմյանց ու ընկերացել։Այս շաբաթ պլանավորել էինք խորացնել ու զարգացնել մեր գիտելիքներր արվեստի ու արհեստի շրջանակներում։
Առաջին օրը այցելեցինք Սերգեյ Փարաջանովի թանգարան,որտեղ սովորեցինք բազում նոր փաստեր , մտերմացանք սովետական տարիների որոք , սակայն ոչ սովետական մտածելակերպ ու անկանոն կյանք վարող արվեստագետի հետ։Ուսումնասիրեցիքն նրա գործերը, լուսանկարվեցինք , զբոսնեցինք թանգարանի սրահներով և շարունակեցինք մեր ճանապարհը։Ունեցանք քաղաքային թափառումներ ՝ փողոցները ճանաչելու և բացահայտելու նպատակով։Պարզեցինք , որ գրեթե բոլորս բնիկ երևանցիներ լինելով հանդերձ դժվարությամբ ենք կողմնորոշվում քաղաքում։ Օրվա ամփոփում՝Անի Խեչոյան։
Երկրորդ օրը լիովին անցկացրեցինք դպրոցում ,օռը նվիրելով գրականությանը , հոգեբանությանն ու արվեստին։Ընթերցեցինք ու քննարկեցինք “Փոքրիկ իշխան “ ստեղծագործությունը , որը բոլորիս մոտ տարբեր մտքեր ու կարծիքներ էր առաջացնում։Խաղացինք հետաքրքիր խաղ նվիրված “Փոքրիկ իշխան” ին ։Հետագա երկու ժամը անցկացրեցինք Մարմարյա սրահում ազգային երգեր ու պարեր կատարելով։Երկրորդ օրվա ավարտին խաղացինք ինտելեկտուալ սուռեալիստական խաղ,որը հիմնաված էր աբստրակտ բառերի վրա , ինչի արդյունքում ստացվում էր բավականին հետաքրքիր ու զվարճալի ստեղծագործություն։Օրվա ամփոփում ՝ ՝ Արմինե Կարտիկյան։
Երրորդ օրը այց կատարեցինք Վ.Ավետիսի քանդակի դպրոց ,որտեղ մեզ ջերմ ընդունեցինք , պատմեցինք քանդակների , կավագործության և այլ արվեստի ճյուղերի մասին։Նույնիսկ հնարավորություն ունեցանք ինքներս կավից մի քանի բան պատրաստել։Առաջին անգամ էի կավի հետ աշխատում , հետաքրքիր ու կլանիչ պռոցես էր։Մի քանի ժամ արհեստանոցում անցկացնելուց հետո Մայռ դպրեցում մասնակցեցինք հրաձգության դասերի։Բացահայտեցինք որ շատերս հրաձգության նկատմամբ սեր ենք տածում ։Աշխատանքային օրվա ավարտին լսեցինք Ֆրանսերեն երաժշտություն Վիոլետտա Սարգսյանի կարարմամբ ։Օրվա ամփոփում ՝ Լիզա Ծատուրյան։
Չորրորդ օրը տեղի ունեցավ Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթի երկրորդ փուլը,որտեղ գրավեցինք երրորդ հորիզոնականը։Խաղի բուռն ու հետաքրքիր ընտացքից հետո, շատ ոգևորված մասնկացեցինք երգի ու պարի դասերին , որոնց կրթահամալիրում միշտ յուրովի են մոտենում։Ապա բարձրացանք դասարան և սկսեցինք ուսումնասիրել Դպիրում հրատարակված գրքերի շարքը։Հետագա ընթերցման և քննարկման համար ընտրեցինքԴանիել Պենակ《Դպրոցական տառապանք》ստեղծագործությունը։Օրվա ավարտին ընթերցեցինք առաջն գլուխը, քննրկեցինք , փոխանակեցինք որոշ մտքեր և ամփոփեցինք օրը։Օրվա ամփոփում ՝ Վիոլետտա Սարգսյան։
Հինգերորդ և ճամբարային վերջին օրը սկսեցինք հոգեբանական փոքրիկ վարժությունից։Նկարում էինք մեր երջանկության տունը, նկարագրում երջանկության գույներն ու մեր պատկեռացում։Վարժության ավարտին մեկնաբանում էինք նկարներն ու եզրակացություններ անում։Հետագա ժամերը անցկացրեցինք գեղարվեստի դպրոցում , շարունակելով նախորդ այցից մնասած աշխատանքները։Քննարկեցինք ապագա պլեներն ու ավարտեցիքն ուսումնական օրը ։Օրվա ամփոփում ՝Վիոլետտա Սարգսյան։
Առկա միջավայրում առաջին անգամ էի մասնակցում հունիսյան ճամբարին։Ունեմ բազում ակնկալիքներ ու սպասումներ , որոնք աստիճանաբար կատարվում են։Հիմա մի քանի տողով ներկայացնեմ կատարած գործունեությունն ու ամփոփեմ շաբաթը։
Նախապատրաստական փուլում ծանոթացանք մասկանիցների հետ ,փորձեցինք մակերեսորեն ճանաչել միմիանց ։Հունիսյան ճամբարը համարվեց սկսված մայիսի 31 ից։
Առաջին օրը նվիրեցինք անձի վերլուծմանը :Գրեցինք մի փոքրիկ հոգեբանական թեստ,որի շնորհիվ ավելի լավ ճանաչեցինք միմյանց։Քննարկեցինք ու վերլուծեցինք պատասխանները ։Նոր ու հետաքրքիր փաստեր իմացանք իրար մասին, փոխանակեցինք յուրահատուկ մտքեր։Հետագա ժամերը անցկացրեցինք ֆիլմի դիտմամբ , որը նվիրված էր ներկայիս հասարակության գլխավոր և վիճելի տեմաներին։Մի փոքրիկ կլոր սեղան-քննարկումունեցանք դպրոցի պուրակում։Ամփոփեցինք օրն ու հրաժեշտ տվեցինք միմյանց։Օրվա ամփոփում՝ ՝Վիոլետտա Սարգսյան։
Հաջորդ օրը Երեխաների պաշտպանության տոնն էր։Ինֆորմացիայի, հետաքրքիր փաստերի փոխանակումից հետո ,արեցիք մի փոքրիկ խնջույք։Երկրորդ օրը անցկացրեցինք անմիջական և ընկերական միջավայրում։Օրվա ամփոփում՝Միլենա Դավթյան։
Երրորդ օրը լիովին նվիրեցինք Սուռեալիզմ մշակութային շարժմանը ։ Ուսումնասիրեցինք այն, խաղեր խաղացինք այդ թեմայով, ինչպես նաև քննարկում ունեցանք և օրը վերջացրեցինք սեփական կարծիք կազմած սուռեալիզմի մասին գնացինք տուն,անհատապես ուսումնասիրելու սուռեալիստներին ու իրենց գործերը։
Չորորդ օրը մասնակցեցինք Ինտելեկտուալ խաղ ֊մրցույթին։ Մեր թիմը ներկայացավ <<Դե Ժա Վու>> անվան ներքո։ Այս խաղի ընթացքում զարգացրեցինք մեր թմային աշխատանքը, մարզեցինք մեր ուղեղները և հավաքեցինք 6 միավոր սեփական քրտինքով։Օրվա ամփոփում ՝ Միլենա Մայիլյան։Ինչպես նաև տեսանյութ։
Շաբաթվա վերջին օրը մասնակցություն ունեցանք 《Ցտեսություն ֊ցնծություն》նախագծում, իսկ օրվա մնացած մասը անցկացրեցինք հետագա նախագծերի պլանավորմբ։
Հաջորդ շաբաթը պատրաստվում ենք նվիրել թանգարաններին,գրականությանն ու քննարկումների:
Առավոտյան համախմբվեցինք դպրոցի բակում և ճանապարհ ընկանք։Կատարեցինք այց Սերգեյ Փարաջանովի թանգարան։Մեզ ներկայացրեցին նրա կենսագրությունը, դժվար կյանքի տարիներր , արվեստի գործերը։Մտերմիկ միջավայրում շրջեցինք թանգարանով , ուսումասիրեցինք պարզ արված, բայց խորը իմաստ ունեցող գլուխգործոցները։
Ահա մի փոքրիկ լուսաբանում՝
Փարաջանովը տարված էր կանոներից դուրս գործելու մտքով։ Խախտում էր կյանքի , կառավարության և արվեստի բոլոր կարգերը։Թանգարանում շատ էին կշեռքները և սեփական անձին նվիրված գործերը։
Բավականին տպավորիչ էր , ամեն ինչ ուսումնասիրում էինք սիրով , հետաքրքրությամբ ու զգուշորեն ։Ուրախ եմ , որ ինձ հաջողվեց ծանոթանալ ու մոտենալյուրահատուկ արվեստագործի աշխատանքներին։
Այցից հետո մի փոքր թափռեցինք քաղաքում , կիսվեցինք տպավորություններով և կարծիքներով, քննարկեցիքն հետագա օրերի անելիքներն ու ուղեվորվեցինք տուն։Բավականին գեղեցիկ , գունավոր ու հագեցած օր էր։
Հոկտեմբերի 28-ին Ավագ դպրոցի փոքրիկ խմբով որոշեցինք գնալ կամավորական աշխատանքի՝ բերքահավաքի,Արմավիր մարզի ,Գետաշեն գյուղում ։Առհասարակ մարդկանց օգնել և օգտակար լինել շատ եմ սիրում ,հատկապես ստեղծված իրավիճակում իմ փոքրիկ ներդրումը չանելու իրավունք պարզապես չունեի ։
Տեղ հասնելուն պես մեզ միացան այլ մարդիկ ,բաժանվեցինք խմբերի և առանց ժամանակ վատնելու անցանք աշխատանքի ։Անելու շաաաատ բան կար։Հոգնեցի ու շատ ,սակայն ներքուստ զգում էի լիարժեք բավարարվածություն ,հասկանալով ,որ անտեղին չէր արածս ։Իմ և այլոց կատարած աշխատանքով հպարտ եմ։