Համառոտ կենսագրություն
Գրիգոր Զոհրապը ծնվել է հյունիսի 26 ին էրւէ թվականին Կ. Պոլսում Օսմանյան կայսրությունում: Նա նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ է։ Հեղինակել է նովելների երեք ժողովածուներ, «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը, բանաստեղծություններ և այլն։
Նրա նշանավոր ստեղծագործություններից են «Այրին», «Զաբաղոնը», «Այինկան»…
«Այրին» նորավեպում նա ներկայացրել է իր ժամանակի արդի խնդիրները: Այդ ժամանակվա տարածված դեպքերից մեկը՝ մարդիկ ամուսնանալուց հետո ստիպված էին լինում երկար ժամանակով բաժանվել, քանի որ տղամարդիկ գնում էին Կ. Պոլս աշխատելու, հիմանակնում վերադառնում էին տուն, սակայն Մարտիրոսի դեպքում այդպես չեղավ, նա թաքուն ամուսնացաավ մի կնոջ հետ իբրև ֆինանսական կարիքներից ելնելով, սակայն ես կարծում եմ, Մարտիրոսը չէր ուզում ուղղակի վերադառնալ և դա հաջող պատրվակ էր իր հետ հաշտ ապրելու համար:
«Այինկա» Վեպում Գրիգոր Զոհրապը մեծ վարպետությամբ ցույց տվեց հայ մարդու դրությունը, նրա կախվածությունը և իրավազրկությունը, անհատի միջոցով ցույց տվեց տիրապետող կարգերը ամբողջ էությամբ, դրամի անողոք ազդեցությունը և քննելով մարդու ներքնաշխարհը, նրբորեն ցույց է տվել նրա հոգեկան ապրումների ընթացքը՝ հատկապես սիրային իրավիճակում։ Բարոյական խնդիրների քննության միջոցով նա գովերգում է անձնազոհությունը։
«Զաբուղոն» Վեպը մի կողոպտիչ երիտասարդի մասին է, ով սիրահարվում է մի աղջկա ու գիշերները գալիս աղջկա տուն: Հետո աղջիկը սիրահարվում է մեկ ուրիշին ու որոշում է նախկին սիրեկանին հանձնել ոստիկանության ձեռքը: Էստեղից պարզ է դառնում, որ աղջիկը չէր սիրում երիտասարդին կամ էլ դադարեց սիրել: Զաբուղոնին բանտ են նստեցնում: Նա փորձում է փախչել բանտից ,սակայն մի քանի տարվա փորձերից հետո հաջողվում է դուրս գալ : Դուրս է գալիս ու գնում սիրուհու տուն: Բայց տեսնում է, որ սիրուհին միայնակ չէ: Կատաղությունից ուզում է սպանել սիրուհուն ու նրա նոր սիրեկանին, բայց գնում է բանտ, որովհետև գիտակցում է, որ իր քաջությունն այլևս ոչ ոքի անհրաժեշտ չէ: Նա այնքան ցուցամոլ էր, որ ամբողջ կյանքում փուչ ցուցադրելով կորցրել էր իրականությունը, բայց աղջիկը մի օր նրան ցույց տվեց: Աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունենալով հանդերձ, անգամ իր սիրով մենակությունը չկարողացավ ծածկել: