Օտտո ֆոն Բիսմարկ

Օտտո Ֆոն Բիսմարկը եղել է Գերմանիայի նշանավոր պետական գործիչ, դիվանագետ և երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Նա համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։

Արյուն և երկաթ, այսպես է կոչվում Օտտո ֆոն Բիսմարկի ելույթը, որն արտասանվել է 1862 թվականի սեպտեմբերի 30-ին, այն ժամանակ, երբ նա Պրուսիայի նախարար-նախագահն էր։ Կոչը եղել է գերմանական տարածքների միավորման մասին: Այս արտահայտությունը նաև վերափոխված արտահայտություն է, որը Բիսմարկը արտասանել է իր ճառի ավարտին, որը դարձել է իր ամենահայտնի մեջբերումներից մեկը: Չնայած Բիսմարկը նշանավոր դիվանագետ էր, բայց «արյուն և երկաթ» արտահայտությունը դարձել է նրա արտաքին քաղաքականության հայտնի նկարագիրը, մասամբ այն պատճառով, որ նա երբեմն պատերազմի էր դիմում, որպեսզի կարողանա լուծել գերմանական տարածքների հետագա միավորման և նրա մայրցամաքային հզորության ընդլայնման հիմնահարցը: Այդ պատճառով նա հայտնի դարձավ որպես «երկաթե կանցլեր»։

Leave a comment

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started