Նար-Դոս «Ես և Նա»

Պատմվածքում կան երկու գլխավոր հերոսներ, ես-ը և նա-ն, ում շուրջ ծավալվում էին իրադարձություններ։ Երկուսն էլ նույն իրավիճակում են հայտնվում՝ սիրահարվում են անպատասխան սիրով, իսկ հեղինակը ներկայացնում է երկու մերժված սիրողների ճակատագրերը և դեպքերի զարգացումները։ 

Եսը իր ողջ կյանքը ապրել էր անհոգ, առանց վայրիվերումների,  չէր տեսել զրկանքներ։ Մի  օր նա հայտնվեց տհաճ իրավիճակում, առաջին անգամ մերժում ստացավ, առաջին անգամ իրադարձությունները զարգացան ոչ իր ծրագրերով։ Նա երբեք չէր հանդիպել դժվարությունների, ամեն ինչ մատուցվել էր ոսկեզօծ սկուտեղի վրա և թվում էր թե միշտ այդպես է շարունակվելու, ուստի դժվարության պահին նա իրեն կորցրեց և մի պահ թվաց թե ամեն բան վերջացած է․ նա գնաց կործանման։

Նա-ն՝ Անտոնիոն, Ես-ի հակապատկերն էր։ Ամբողջ կյանքում զրկանքներ է տեսել, կյանքի դժվարությունները նրան կոփել էին և երբ նա հանդիպեց իրենից վեհ անձանց, բարձրացավ և աշխատասիրության շնորհիվ ապացուցեց իր ճշմարտացիությունը, և որ Ջուլետտայի հայրը հաշվի չէր առել, որ ներքևինները երբեմն բարձրանում են։ Ջուլետտայի երկտողը հենց նրան մոտիվացրեց հասնելու բարձունքների։ Բայց Նա-ին ավելի ինքնահատուկ դարձրեց այն, որ այդքանից հետո երբ նա մեծ հաջողությունների էր հասել, նա ամենևին էլ իրեն վեր չդասեց Ջուլետտայից, այլ շնորհակալություն հայտնեց չմտածված խզմզոցի համար։

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started