Գովազդի լեզուն 

Գովազդը հայտարարության յուրօրինակ տեսակ է, որը կատարում է երկու
գործառույթ` տեղեկատվական և ներգործման: Դրանք փոխկապակցված են:
Գովազդատուն շահագրգռված է ներգործման խնդրով, իսկ գովազդառուն`տեղեկատվությամբ:
Գովազդային տեքստ գրելը մեծ արվեստ է: Այն ունի իր պահանջները. քիչ բառերի միջոցով առավելագույն տեղեկույթ հաղորդել, կարողանալ հրապուրել սպառողին, վստահություն ներշնչել գովազդվող ապրանքի կամ ծառայության հանդեպ:
Գովազդները լինում են` ա) տեսողական (տպագիր գովազդ, լուսագովազդ,
ֆոտոգովազդ ևն), բ) լսողական (ռադիոգովազդ), գ) տեսալսողական (հեռուս-
տագովազդ, կինոգովազդ): Դրանց տարածման ուղիները բազմազան են`զանգվածային լրատվական միջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, պարբերական մամուլ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, կայքէջեր, պաստառային գովազդներ` տեղեկատվական վահանակներ, խոշորածավալ պաստառներ, որոնք ամրացված են սյուների վրա կամ կախովի են, պլանշետային
(պատկերներ, որոնք հաջորդաբար փոխվում են էլեկտրաշարժիչի օգնությամբ), խանութների ցուցատախտակներ, լուսատախտակներ, վազող տողեր, առձեռն տրվող գովազդ (թերթեր, թռուցիկներ, հուշանվերներ, խանութներում տրվող զանազան ապրանքներ) :

Հարցեր գովազդի մասին

1․ Գովազդի ի՞նչ տեսակներ գիտեք։ Ո՞ր տեսակն է ավելի շատ ներգործում
ձեզ վրա և ինչո՞ւ։

Գովազդի հիմնական տեսակները որոց հետ առնչվում եմ համացանցային գովազդներն են ու թռուցիկները:Ինձ վրա մեծագույն ազդեցությունն են թողնում տեսողական գովազդները , քանի որ վառ գույներն ու տեսանյութերն շատ ավելի տպավորիչ են:
2․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ հիմնավորելով պատասխանները։
ա) Երբևէ նկատե՞լ եք գովազդում եղած արտասանական, բառագործածության, քերականական և այլ սխալներ։

Այո, բավականին հաճախ:Հիմնականում սխալների մեծամասնությունը արվում է համացանցում:
բ) Ո՞ր գովազդն է ավելի դուր գալիս. երբ գրակա՞ն է լեզուն, թե՞ երբ կան խո
սակցական, ժարգոնային բառեր, արտահայտություններ։

Գովազդն ավելի ազդեցիկ ու դուրեկան է կիրթ և գրական ձևակերպմամբ:
գ) Ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք գովազդողի ձայնին, հնչերանգին, խոսքի տեմպին, բարբառային կամ ոչ գրական արտասանությանը։

Անձնապես ինձ համար ավելի հաճելի է լսել գրական ու կիրթ շարադրված խոսքը, որը հնչում է հաճելի և ճիշտ առոգանությամբ:

Միանշանակ գովազդ
դ) Ո՞ր գովազդն է մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

Գովազդներին երբեք ուշադրություն չեմ դարձնում , բայց կարծում եմ ամենատպավորիչը կլինի մանկությունից հիշողության մեջ պահպանված պաղպաղակի գովազդը:

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started