1․Տրված բառերից որո՞նք են հոմանիշ փառաբանել բառին.
Ներբողել, նպաստել, գովաբանել, օժանդակել, օրհներգել, սատարել, բարեբանել, աջակցել, դրվատել, գովերգել:
2. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) վճիտ– պղտոր, նենգ- ժպտադեմ, հնարամիտ – անճար
2) համերաշխ- գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական
3) պիղծ–սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի –անջրդի
4) պատվարժան-անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ -դժոխք
3. Ո՞րշարքիոչբոլորբառազույգերնենհականիշներ:
1) ոռոգելի – անջրդի, փառասեր- ինքնասեր, ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի
2) պիղծ– սուրբ, ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել – գժտվել
3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ
4) սքողված–անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել
4. Ո՞ր նախադասության մեջ սղոցել–ը փոխաբերական իմաստով չի գործածվել:
1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:
2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:
3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:
4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:
5. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :
2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:
3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից կուչ էր եկել:
4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։