Հարցադրումներ՝
• Պատմվածքի լեզուն, ոճը
Արձակ, անհասկանալի, համառոտ պատվածք: Համառոտ պատմվածք որում գերակշռում էին համեմատություններն ու նկարագրությունները: Պատմվածքը լիովին համապատասխանում է 21րդ դարի դեռահասների և երիտասարդների զգացումներին և իրենց սիրո դրսևորմանը:
• Ինչ ասել է սիրո տարիքը
Մենք սիրում ենք գեթ մեկ անգամ կամ մի գուցե երկու, բայց երկուսն արդեն չափազանց է թվում, թվում է սերն անգնահատելի է, եթե հնարավորություն ես ունենում սիրելու ևս մեկ անգամ:
Միակ սերն էլ հավերժ է թվում, կամ միգուցե և չի թվում: Հավերժ մտքով, սրտով ու մարմնի ամեն անկյունով մինչև վերջին շունչդ ապրում էս կյանքիդ միակ սիրում միակ ուժգին զգացման բույրով ու կարոտով:
• Սիրո իմ ձևակերպումը
Կարող ե՞ս սիրել. սիրելը կարող կամ անկարող չի լինում երբեք.
Ես սիրեցի քեզ հենց սկզբից սիրեցի վաղուց ու սիրում եմ մինչ հիմա, սիրում եմ վաղը, մյուս օրը, սիրում եմ երեկոյան, առավոտյան սիրում եմ սուրճ խմելիս ու փողոցով անտարբեր քայլելիս. Երևի կսիրեմ մենակ քեզ ու քեզնից կախված ինձ: Վաղուց կախված եմ քեզ՝ ինձ կապող թելից, որ ամեն առավոտ ավելի բարակ ու հեռու կթվա, բայց անվախ ու կանգուն կախվում եմ ճանկերովս խրվում թելի մեջ, որ բաց չթողնեմ, որ ցած չընկնեմ: Իսկ դու՞, դու անտարբեր մտքերս ես դու կեղծ պահվածքս ես ու ամեն անգամ քեզ չսիրելու մասին ասված սուտս ես: