L’anniversaire

La mère: Demain, c’est l’anniversaire de Clara.
Le père: Eh oui! Seize ans! Qu’est-ce qu’elle veut? Dea livres?
La mère: Non, elle n’aime pas lire.
Le père: Alors, des CD. Elle aime beaucuop le rap.
La mère: Elle, oui, mais moi, non! J’naime pas le rap!
Le père: Bon, bon, bon… Alors, elle veut un vêtement? Une jupe?
La mère: Non. Elle aime seulement les jeans et les pulls!
Le père: Alors, des jeans! Et un pull.
La mère: D’accord!

Մայրիկ։ Վաղը, Կլառայի ծննդյան օրն է։
Հայրիկ։ Այո։ Տասնվեց տարեկան։ Ի՞նչ է նա ցանկանում։ Գրքե՞ր։
Մայրիկ։ Ոչ, նա չի սիրում կարդալ։
Հայրիկ։ Ուրեմն, ՍԴ։ Նա շատ է սիրում ռեպ։
Մայրիկ։ Նա՝ այո, բայց ես՝ ոչ։ Ես չեմ սիրում ռեպ։
Հայրիկ։ Լավ, լավ, լավ․․․ Ուրեմն, նա հագուս՞տ է ուզում։ Կիսաշրջազգե՞ստ։
Մայրիկ։ Ոչ։ Նա սիրում է միայն ջջինսեր և սվիտրներ։
Հայրիկ։ Ուրեմն, ջինսեր։ Եվ սվիտեր։
Մայրիկ։ Հասկացա։

ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏ՝ ՄԱՇՏՈՑ

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։

Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում: Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝ Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում։ Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական։

Հեթանոսության ժամանակ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, իսկ քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը։ Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մշակութային այդ շարժումը հայտնի է «ոսկեդար» անունով:

Create a website or blog at WordPress.com

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started