Ըստ իս, ամեն մարդ իրավասու է արտահայտել կամ անել այն, ինչ ցանկանում է, եթե, իհարկե, այն չի խանգարում և չի վնասում ոչ ոքի: Մարդուն ազատ խոսելու ,արտահայտվերու իրավունքից զրկելը կամ ազատությունից զրկելը անձի իրավունքների ոտնահարում է:
Երևի աշխարհում չկա էնպիսի մարդ, որ չուզենա լիարժեք ազատ ապրել: Սակայն էսպիսի մի խոսք կա, որ եթե մարդուն բացարձակ ազատություն տաս, նա կկործանի իրեն: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է պատասխանատվություն կրենք մեր ամեն ազատ քայլի համար: Մեր ազատությունը որոշակիորեն սահմանափակ է: Այսինքն` յուրաքանչյուրիս ազատությունը սահմանափակ է, որ չվնասի նախ մեզ և հետո մեզ շրջապատող մարդկանց: Ուզենք թե չուզենք մեր կամքից անկախ, մենք միշտ էլ հաշվի ենք առնելու հասարակության կարծիքն ու արձագանքները, և դրանով է պայմանավորված մեր ազատության դրսևորումը: