Խորենացին դաժան կերպով է ներկայացնում իր ժամանակակիցներին: Կրոնավորները կեղծավոր են և սնափառ, աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սակայան սովորեցնելու մեջ՝ ջանասեր, զինվորականները՝ պարծենկոտ և ցանկամոլ, իշխանները՝ կաշառակեր, գողերին գողակից և այլն: Ողբը պայմանավորված է նաև նրա սիրելի ուսուցիչների՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բացակայությամբ: Երբ կրթությունը ավարտելուց հետո Խորենացին վերադարձել էր Հայաստան, նրա ուսուցիչները արդեն վախճանվել էին: Խորենացու կարծիքով առանց նրանց որբացել էր Հայոց աշխարհը. կործանվում էր և՛ սոցիալապես, և՛ բարոյապես:
Պատմահայրը գուցե և ծայրահեղ է, սակայն նրա սուր քննադատության մեջ զգացվում է նաև հայրենասիրություն: Նա քննադատում է ամենքին և ամեն ինչ՝ լավը տեսնելու ցանկությամբ: Նրա հայրենասիրությունը վկայում է նաև այն, որ Խորենացին մեծ ցավով է հիշատակում գահնկեց թագավոր Արտաշես Երորդին: Ավելի լավ է ունենալ այդպիսի թույլ արքա, քան լինել պետականությունից զուրկ:
«Ողբը» գրված է բանաստեղծական մեծ ներշնչանքով և թերևս ամենագեղարվեստական հատվածն է ողջ «Հայոց պատմության» մեջ :