Design a site like this with WordPress.com
Get started

Մանիպուլյացիա

Քսանմեկերորդ դարը գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջան է, որտեղ մարդը կարող է փնտրել և ստանալ իրեն հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն: Այսպիսի տեղեկատվական հոսքերի պայմաններում չափազանց դժվար է տարբերել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, և այս առումով հասարակության յուրաքանյուր անդամ դառնում է բավականին խոցելի քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կողմից կիրառվող մանիպուլյացիայի նկատմամբ: Սա լրջագույն խնդիր է, քանի որ վնասում է տվյալ համակարգի արդյունավետ գործունեությանը, հասարակության իրազեկվածության մակարդակին և այլն: Հասարակության մանիպուլյացիան դարձել է սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտում առկա փոխհարաբերությունների կարգավորման գործուն միջոցներից մեկը: Դրանից մեծապես օգտվում են գովազդը, քաղաքական և տնտեսական PR-ը, շուկայավարությունը և այլն:

«Մանիպուլյացիա» տերմինը ծագել է լատիներեն manipulus բառից, որը սկզբնապես ընկալվել է դրական իմաստով, այն է՝ «կառավարել», «օգնություն ցույց տալ»։
Ժամանակակից գրականությունում «մանիպուլյացիա» ասելով հասկացվում է վարքը
կառավարելու ունակություն՝ մարդու գիտակցության և հոգեկան աշխարհի վրա նպատակաուղղված ազդեցություն գործելով։ Եվրոպական բառարաններում այն մեկնաբանվում է որպես որոշակի օբյեկտների նկատմամբ վարվելակերպ՝ որոշակի նպատակներից և մտադրություններից ելնելով։ 

“Քաղաքական մանիպուլյացիա” հասկացությունը

Մանիպուլյացիան, դա թաքնված ղեկավարումն է, որը առկա է մարդկանց միջև ցանկացած փոխգործողության ժամանակ:

Քաղաքական մանիպուլյացիան, մի հայեցակարգ է , որը ընդգրկում է գովազդը, PR-ը, ընդհանուր առմամբ բոլոր այն կառույցները, որոնք արտադրում են մարդկանց մոտ կայուն սոցիալ-քաղաքական հայացքներ, խրախուսելով այս կամ այն քաղաքական գործունեությունը: Մաքիավելիի հետևորդ քաղաքագետները գտնում են, որ քաղաքականությունը մարդկանց մանիպուլյացնելու արվեստ է : Քաղաքական մանիպուլյացիան դա թաքնված ղեկավարումն է, մարդու քաղաքական գիտակցության և վարքի վրա, որի նպատակն է, որ անձը  գործի  համաձայն մանիպուլյատորների  հետաքրքրություններին, և այս ամենը տեղի է ունենում քողարկված: Սովորաբար մանիպուլյացիա հասկացությանը տրվում է բացասական երանգավորում: Մենք կփորձենք խուսափել նման գնահատականից, և այն կներկայացնենք ավելի հանգիստ ձևով, չէ որ մանիպուլյացիան այս կամ այն ձևով առկա է ցանկացած հասարակությունում, սկսած հին ժամանակներից մինչև արդի ժամանակակից հասարակությունները: Ա.Ցուլաձեն գրում է. «Մանիպուլյացիանները լինում են անհրաժեշտ և օգտակար, սակայն  ու՞ր է այն սահմանը, որտեղ ավարտվում է մանիպուլյացիայի օգտակար ազդեցությունը»: Այս հարցին դեռևս պատասխան չկա: Ակնհայտ է , որ այս երևույթը պահանջում է լուրջ ուսումնասիրություն:

One thought on “Մանիպուլյացիա

Add yours

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: