Design a site like this with WordPress.com
Get started

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որը թարգմանության կարիք չունի, բայց իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է հոգեկան աններդաշնակություն, պրոբլեմային վիճակ:

Կոնֆլիկտի էությունը փոխազդեցության մեջ գտնվող սուբյեկտների հակադիր ուղղված նպատակների, շահերի, դիրքորոշումների, կարծիքների, հայացքների բախումն է։ Կոնֆլիկտը սահմանվում է, որպես հակադիր ուղղված, անհամատեղելի, բացասական, հուզական ապրումներով ուղեկցվող միտումների բախում անձի գիտակցության մեջ։

Կոնֆլիկտները բնորոշում են ըստ տարբեր սկզբունքների։

Սակայն դրանք հիմնականում լինում են՝

  • Ներանձնային
  • Միջանձնային
  • Ներխմբային
  • Էթնիկ
  • Միջխմբային
  • Անձ-խմբային

Ներանձնային կոնֆլիկտի դեպքում մարդը կոնֆլիկտի մեջ է մտնում ինքն իր հետ։ Մյուս բոլոր կոնֆլիկտների ժամանակ մարդը գործ ունի արտաքին աշխարհի խոչընդոտող հանգամանքների հետ։ Այսինքն՝ արտաքին աշխարհը խոչընդոտում է իրականացնել սեփական ցանկություններն ու նպատակները։ Իսկ ներանձնային կոնֆլիկտի ժամանակ հակամարտությունը գնում է ոչ թե մարդու և արտաքին աշխարհի միջև, այլ մարդու ներքինում` ներաշխարհում։

Միջանձնային կոնֆլիկտի դեպքում հարկավոր են առնվազն երկու հոգի։ Տվյալ պարագայում կան հակազդող երկու տարբեր կողմեր և մեկ նպատակ։ Սա թերևս բոլորի կյանքում ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտի տեսակն է։

Ներխմբային Կոնֆլիկտները առաջանում են խմբերի ներսում։ Երբ խմբի ներսում բաժանվում են 2 մասի և հակամարտում միմյանց դեմ։

Էթնիկ

Էթնիկ կոնֆլիկտները սովորաբար դիտարկվում են որպես երկկողմանի հարաբերություններ: Սակայն նման մոտեցումը թույլ չի տալիս մեզ գտնել արդյունավետ լուծումներ, քանի որ էթնիկ քաղաքական կոնֆլիկտները, ըստ էության, պայմանավորված են գլոբալ գործընթացներով: Մենք այլեւս չենք կարող առանձին պետությունների միջեւ հակամարտությունն ընդունել մի գործընթաց, որտեղ նրանցից յուրաքանչյուրն ինքն է լուծում իր խնդիրները: Պետությունները ստիպված են միասին հաղթահարել էթնիկ քաղաքական կոնֆլիկտների համաշխարհային ազդեցությունը, քանզի գլոբալացումը պարտադրում է սոցիալական աշխարհը ըմբռնել որպես համաշխարհային հասարակություն: Եվ քանի որ գլոբալ կառույցները համաշխարհային հա- սարակության ապակենտրոնացված կառուցվածքի եւ անհամասեռության պատճառով էլ ավելի են փոխկապվում միմյանց, ուստի չի կարելի շարունա- կական ռեգիոնալացումը անջատել գլոբալ համակարգից: Գլոբալացման գործընթացները պայմանավորված են տեղական գործընթացներով եւ կրում են դրանց ազդեցությունը: Հասարակության համաշխարհային համակարգի զարգացումը փաստում է այդ բեւեռների աճող կախվածությունը միմյանցից: Այդ պատճառով համաշխարհային հասարակության գործառական տարրա- մասնատումը ենթադրում է նաեւ քաղաքական որոշումներ կայացնող ատյանների ռեգիոնալացում: Ուստի եւ ընդունված է համաշխար-հային քաղաքական համակարգը բնութագրել, մասնավորապես, որպես տա- րածքային պետություններից բաղկացած ամբողջություն: Եվ երբ ազգի մա- սին է խոսքը, ենթադրվում է հարաբերություն որեւէ կոնկրետ պետության հետ:

Երբ խոսվում է կոնֆլիկտի առկայության մասին, սովորաբար նկատի է առնվում բաց կոնֆլիկտի տեսակը, երբ կողմերի թե՛ վարքը և թե՛ նպատակները անհամատեղելի են: Ռազմական կոնֆլիկտներն իրենց էությամբ ամբողջովին համապատասխանում են այս տեսակին: Օրինակ, եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը, ակնհայտ է, որ այն իր տեսակով բաց կոնֆլիկտ է. երկու կողմերն ունեն տարածքային պահանջ, այսինքն՝ անհամատեղելի նպատակներ, ինչպես նաև՝ անհամատեղելի վարք (ապրիլյան պատերազմի փաստը ևս հաշվի առնելով):

Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մյուս տեսակները ևս հաճախ են հանդիպում: Չափազանց վտանգավոր են լատենտ (թաքնված) կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում, երբ թիմի անդամները դափնիները պետք է իրար մեջ կիսեն, հատկապես երբ առկա է թափուր պաշտոն և ղեկավարությունը որոշում է առաջ գնալու հնարավորություն տալ աշխատակիցներից մեկին:

Որպես մակերեսային կոնֆլիկտի կիրառական օրինակ դիտարկենք հետևյալը. ենթադրենք սեղանին դրված է մեկ բաժակ ջուր և երկու անձնավորություն վիճում են՝ ում պետք է բաժին հասնի այն: Դիցուք առաջին անձնավորությանը զուտ հետաքրքրում է բաժակը, իսկ երկրորդը ուղղակի ծարավ է, ապա այստեղ կոնֆլիկտը մակերեսային է: Այսինքն՝ իրականում համատեղելի նպատակներ և անհամատեղելի վարք:

Կոնֆլիկտի վերլուծությունը և հաղթահարումը

Կոնֆլիկտների վերլուծությունը «օբյեկտիվ» արվեստ չէ, այն ենթարկվում է տարբեր աշխարհայացքների ներգործությանը: Առանձնացվում են երեք հիմնարար մոտեցումներ՝ Հարվարդի, Մարդկային հիմնական կարիքների և Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի տեսությունները:

Կոնֆլիկտների հաղթահարման տեսանկյունից Հարվարդի մոտեցումը հետևյալն է. մարդկանց դիրքորոշումները (ինչ ասում են, որ ցանկանում են) և հետաքրքրությունները (ինչու են ցանկանում ասել այն, ինչը ասում են թե ցանկանում են) խիստ տարբերվում են իրարից, ուստի լուծման համար շեշտադրումը պետք է դնել հենց հետաքրքրությունների վրա: Վերադառնալով ջրով լի բաժակի օրինակին՝ կարելի է հեշտությամբ հասկանալ, որ ստեղծված կոնֆլիկտը հեշտությամբ կարելի է լուծել Հարվարդի մոտեցման շնորհիվ: Այն է՝ երկու անձնավորությունների դիրքորոշումները հակասական են, սակայն եթե դիտարկենք խնդիրը նրանց հետաքրքրությունների շրջանակներում, մեկին հետաքրքրում է բաժակը, մյուսին՝ ջուրը: Ուստի, այս մոտեցումը թույլ է տալիս լուծել կոնֆլիկտը:

Մարդկային հիմնական կարիքների տեսությունը կոնֆլիկտի առաջացման պատճառ է համարում մարդկանց բազային պահանջմունքները: Հետևաբար, որպեսզի կոնֆլիկտները լուծվեն, առաջարկվում է այդ կարիքների վերլուծությունը և բավարարումը: Որպես կիրառական օրինակ կարելի է դիտարկել հետևյալը. դիցուք կոնֆլիկտող կողմերից մեկը դասախոս է, ով ցանկանում է կիսվել ուսանողների հետ իր փորձով և գիտելիքներով, մյուս կողմում ուսանողն է, որը չնայած հաճախում է դասերին, սակայն չի ցանկանում սովորել: Այս կոնֆլիկտը մարդկային կարիքների տեսության շրջանակում կարելի է լուծել հետևյալ կերպ. դասախոսը, հիմք ընդունելով այն, որ ուսանողը պահանջ ունի հետագայում գտնելու համապատասխան աշխատանք, օրինակների հիման վրա համոզում է ուսանողին, որ դասավանդվող առարկան դրական կանդրադառնա նրա հետագա կարիերայի վրա: Այդ պարագայում հավանական է, որ կոնֆլիկտը կլուծվի, և ուսանողը կսկսի սովորել:

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոդելը հիմնականում կիրառվում է ռազմական կոնֆլիկտների դեպքում՝ խաղաղության կառուցման նպատակներով: Այն սկզբունքորեն չի լուծում կոնֆլիկտը, սակայն ստեղծում է միջավայր, որում կոնֆլիկտը առկա է, սակայն կողմերը չեն սրում իրավիճակը և ապրում են առանց ավելորդ լարվածության: Օրինակ՝ ռազմական կոնֆլիկտները, երբ կողմերը ունեն տարածքային պահանջներ, և հնարավոր մոդելները ամենայն հավանականությամբ լուծման չեն հանգելու, այս պայմաններում անհրաժեշտ է ինչ-որ կերպ նվազեցնել ատելությունը կողմերի միջև, ստեղծել միջավայր, որում գիտական, կրթական կամ արվեստի ոլորտներում կարելի է հասնել էֆեկտիվ համագործակցության: Հենց սրանում է տրանսֆորմացիայի մեթոդի էությունը:

Եզրակացություն

Մարդիկ իրենց բնույթով շատ տարբեր են թե՛ գաղափարներով և թե՛ ցանկություններով, ուստի կոնֆլիկտներն ու կոնֆլիկտային իրավիճակները մշտառկա են: Հետևաբար, պետք չէ խուսափել դրանցից, անհրաժեշտ է բաց ճակատով առնչվել: Կոնֆլիկտները շատ հաճախ տանում են դեպի՝ (1) ավելի ստեղծարար լուծումների, (2) անձնական, սոցիալական կամ տնտեսական զարգացման, (3) նորանոր գիտելիքների ձեռքբերման: Կոնֆլիկտների հաղթահարման տեսանկյունից անհրաժեշտ է.

  1. վերլուծել և բացահայտել կոնֆլիկտը կազմող կողմերի պահանջմունքները և հնարավորության դեպքում բավարարել դրանք,
  2. հասկանալ, որ շատ հաճախ դիրքորոշումները և հետաքրքրությունները չեն համընկնում, ու կարելի է հետաքրքրությունների շրջանակներում լուծել կոնֆլիկտները:

Այն պարագայում, երբ կոնֆլիկտները ոչ մի կերպ լուծել հնարավոր չէ, հարկավոր է այն մեղմել, ստեղծել միջավայր, որում կողմերը կունենան համագործակցային նորմալ փոխհարաբերություններ՝ անկախ նրանց միջև կոնֆլիկտի առկայությունից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: