Design a site like this with WordPress.com
Get started

Պետության ձևերը

Պետությունը քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտն է, որը կազմակերպում, ուղղորդում և վերահսկում է մարդկանց, հասարակական խմբերի, դասակարգերի ու ասոցիացիաների համատեղ գործունեությունը ու հարաբերությունները: Պետության նշանակալի է նրանով, որ նրա ձեռքում է կենտրոնացված իշխանությունն ու ռեսուրսները, ինչն էլ հնարավորություն է տալիս կառավարելու ու նպատակաուղղված կարգավորելու սոցիալական հարաբերությունները:

Եթե փորձենք առանձնացնել կառավարման տեսակներ, իշխանության տեսակներ, պետության տեսակներ, ապա դրանք մեծ հաշվով նույն երևույթի դիտարկումն են տարբեր չափանիշներով: Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ պետության ձևերը, կառավարման ձևերը, քաղաքական ռեժիմները ու քաղաքական համակարգերը հնարավոր է ներկայացնել մեկ ընդհանուր դասակարգմամբ:Սակայն պարզաբանենք յուրաքանչյուրի բովանդակությունը:

Պետության բարձրագույն մարմինների կազմակերպման միջոց, իշխանության տարածքային կառուցվածքը ու դրա իրագործման մեթոդները:

Պետության ձևը ամբողջանում է երեք տարրերից՝

  • կառավարման ձև
    • սահմանադրական-իրավական իշխանության կազմակերպում, որը բնութագրվում է որպես ֆորմալ աղբյուրի, բարձրագույն մարմինների կառուցվածք և իրավական բնույթ, ինչպես նաև նրանց միջև փոխհարաբերությունների հաստատված կարգ: Կառավարման ձևի գլխավոր որոշիչ չափանիշն է պետության գլխի իրավական կարգավիճակը (ընտրվող և փոխարինվող հանրապետություններում, ժառանգական միապետություններում):
  • պետական կառուցվածքի ձև
    • պետության կամ պետությունների միության տարածքային կազմակերպման միջոց:
  • քաղաքական ռեժիմ
    • բնորոշում է տվյալ պետության մեջ կառավարման բնույթը

Պետական կառուցվածքի ձև

Առանձնացվում են պետության կարգի երկու ձևեր՝ դաշնություն և ունիտար պետություն։

  • Դաշնություն
    • բնութագրվում է ինքնակառավարվող պրովինցիաների, նահանգների կամ այլ տարածաշրջանների միությամբ, որոնք գտնվում են կենտրոնական (դաշնային) կառավարության վերահսկողության ներքո:
  • Ունիտար
    • Այստեղ վարչատարածքային բոլոր սուբյեկտները հավասար են իրենց քաղաքական և իրավական կարգավիճակով։ Ունիտար պետություններում գործում է 1 սահմանադրություն, միասնական օրենսդրություն, միասնական օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։ Ունիտար պետություններում վարչատարածքային միավորները չեն կարող ունենալ սեփական կառավարությունը, սեփական պառլամենտը կամ դատական իշխանության կառույցները։ 

Կառավարման ձևեր

Ժամանակակից պետություններին բնորոշ է կառավարման երկու ձև՝ հանրապետություն և միապետություն։

Միապետությունն ու հանարապետությունը տարբերվում են պետության գլխի փոխարինման միջոցով: Միապետի կարգավիճակը, որպես կանոն, փոխանցվում է ժառանգաբար, անգամ այն հատուկ դեպքերում, երբ դինաստիան կտրվում է, միապետ է ընտրվում թագավորական տոհմին պատկանող սահմանափակ ընտանիքների շրջանի ներկայացուցիչներից մեկը: Հանրապետությունում պետության գլուխը (միանձնյա կամ կոլեգիալ) իր պաշտոնը ստանում է ընտրությունների ինստիտուտի հենքով։

  • Միապետություն
    • Բացարձակ-Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ 
    • Սահմանափակ-Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։
      • սահմանադրական-Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա էական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ 
      • դուալիստական-Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։
  • Հանրապետություն
    • նախագահական-Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով
    • պառլամենտական-Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն, և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ 

Քաղաքական ռեժիմը

Հաճախ գիտության մեջ առանձնացվում են ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար ռեժիմներ: 

  • ժողովրդավարական
    •  հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը
  • ավտորիտար
    • իշխանությունը կենտրոնացված է կառավարող խմբի ձեռքերում, որը իր գործողություններում չունի որևէ սահմանափակում, պայմանավորված պատասխանատվության բացակայությամբ՝ իրենց կողմից ղեկավարվողների հանդեպ[
  • տոտալիտար
    • ամբողջությամբ վերահսկում է հասարակության կյանքի բոլոր ոլորտները։ Տոտալիտար պետությունում, որպես կանոն, պետականացվում են բոլոր լեգալ կազմակերպությունները, իշխանությունները ձեռք են բերում օրենքով չսահմանափակված լիազորություններ, արգելվում են դեմոկրատական կազմակերպությունները, վերացվում սահմանադրական դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները, ռազմականացվում է հասարակական կյանքը, հետապնդվում են առաջադեմ ուժերն ու այլախոհներն ընդհանրապես։

One thought on “Պետության ձևերը

Add yours

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: