Design a site like this with WordPress.com
Get started

Քաղաքագիտությունը որպես առարկա

Ի՞նչ է քաղաքագիտությունը։Ուսումնասիրման նպատակը ։

Քաղաքագիտությունը գիտության ճյուղ է, որը ուսումնասիրում է հասարակության և պետության կառավարման գործունեությունը, մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների հետ, պետության վարած քաղաքականությունը և դրա ազդեցությունն ու նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Քաղաքագիտությունը հասարակության քաղաքական կյանքում տեղի ունեցող տեղաշարժերի, զարգացումների ու դրսևորումների ամբողջություն է,որը շոշափում է հասարակության բոլոր անդամների, սոցիալական խմբերի ու կազմակերպությունների, ազգերի շահերը:

Քաղաքագիտությունը շատ բանով կախված է իր ժամանակից, կոնկրետ պատմական պայմաններից, հասարակության մեջ իշխող գաղափարախոսությունից, բարոյական նորմերից։Մարդկային հասարակության պատմության զարգացման ողջ ընթացքում քաղաքականությունը որոշիչ ազդեցություն է ունեցել ժողովուրդների ու ազգերի, երկրների ու պետությունների ճակատագրերի վրա, դառնալով նրանց լինել-չլինելու, զարգանալու ու հարատևելու կամ քայքայվելու ու անհետանալու հիմնական գործոն:

«Քաղաքագիտություն» առարկայի դասավանդման հիմնական նպատակն է ծանոթացնել անցյալի եւ ժամանակակից քաղաքականության հիմնական ասպեկտներին, սկզբունքներին եւ վարման մեթոդներին ու տեխնոլոգիաներին: Ազատ, ակտիվ քաղաքացու մտածելակերպի դաստիարակություն:
Ծանոթացում քաղաքագիտական հիմնական եւ գլխավոր տեսություններին,քաղաքականության եւ տնտեսության փոխհարաբերություններին: Զարգացնել ունակություններ եւ հմտություններ հասարակության քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու, սեփական ու հանրային շահը գիտակցելու ու տարբերակելուհամար:Դաստիարակել հանդուրժողականություն եւ փոխադարձ հարգանք ազգային,կրոնական եւ հասարակական այլ դրսևորումների նկատմամբ:

One thought on “Քաղաքագիտությունը որպես առարկա

Add yours

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: