Design a site like this with WordPress.com
Get started

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանումը նշանակում է՝ պետությունների կողմից  դրամական կամ ապրանքային արժեքների արտահանումը։ Կապիտալի արտահանումը անցանկանալի է համարվում, քանի որ այն հաճախ քաղաքական կամ տնտեսական անկայունության հետևանքն է։ Այն տեղի է ունենում երբ երկրի մեջ և արտասահմանյան ներդրողները, տեսնելով երկրում տնտեսության թուլությունը, ուրիշ տեղերում ավելի լավ հնարավորություններ են տեսնում:Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է`արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։Գոյություն ունեն ապրանքների արտահանման մի քանի տեսակներ`

  • տվյալ երկրում արտադրվող և վերամշակվող ապրանքների դուրսբերում,
  • ապրանքների արտահանում արտասահմանում մշակելու և հետագայում վերադարձնելու համար
  • հայրենական ապրանքների ժամանակավոր արտահանում, որին հաջորդում է հետվերադարձը
  • ապրանքների միջկորպորացիոն առաքում,
  • վերարտահանում՝ ապրանքների դուրսբերում, որոնք նախկինում դուրս են բերվել երկրից առանց մշակման վերարտահանող երկրում կամ վաճառվել են միջազգային աճուրդներում, բորսաններում:

Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և տոկոս է բերում։

Աշխատանքի միջազգային միգրացիայի պատճառները

Աշխատանքի միջազգային միգրացիան մարդկանց տեղաշարժն է այլ վայրերի՝ աշխատանքի նոր հնարավորություններ գտնելու համար:Միգրացիան կարող է լինել դեպի ինչ-որ տեղ, որ աշխատողի երկրում է, կամ օտար երկրում։ Աշխատանքի միգրացիան տեղի է ունենում, երբ ուրիշ երկրներում կա ավելի լավ աշխատանք։ Հայաստանից աշխատանքային միգրանտներն առավել հաճախ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն: Միգրանտների ճնշող մեծամասնության կողմից Ռուսաստանն ընտրելու հիմնական պատճառներն են եղել ընկերների և ազգականների առկայությունը, ինչպես նաև այն փաստը, որ միգրանտները Ռուսաստանում աշխատանք որոնելն ավելի հեշտ են համարել, քան այլ պետություններում: Այլ պատճառներից են ընդունող երկրի լեզվի իմացությունը, տվյալ երկրի տարածք մուտք գործելու ոչ մեծ խոչընդոտները, վիզայի 13 պահանջների բացակայությունը և հայկական մեծ սփյուռքի առկայությունը: 

Մյուս միգրանտների հիմնական մասը նախընտրել է ԵՄ պետությունները. հարցվողներն առավել հաճախ նշել են Ֆրանսիան, ապա Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսպանիան, Լեհաստանը, Բելգիան և Բուլղարիան: Ռուսաստանի նման, Ֆրանսիան ընտրելու պատճառներից է հայկական սփյուռքի առկայությունը: Ռուսաստանից բացի այլ պետություններ աշխատանքի մեկնած միգրանտների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդը որոշել է մեկնել ԱՄՆ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: