Design a site like this with WordPress.com
Get started

Պետության տնտեսական դերակատարությունը

Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում: Պետությունը նաև քաղաքական ինստիտուտների ամբողջություն է, որի գլխավոր նպատակն է հասարակության ամբողջականության պահպանումը: Պետությունը երկրի կարևորագույն ատրիբուտներից է, որով բնորոշվում է քաղաքական իշխանության կայացումը։

Շուկայական տնտեսությունում պետության դերի մասին թեման շարունակում է մնալ տնտեսագետների և քաղաքական գործիչների կողմից ուսումնասիրվող կարևոր թեմաներից մեկը։ Ոմանք պետական միջամտությունը համարում են չարիք տնտեսության համար, իսկ մյուսները, ընդհակառակը, այն համարում են տնտեսության զարգացման նախապայման։

Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը վկայում է , որ այն ընթացել է շուկայական մրցակցային մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման պայմաններում: Դրան համապատասխան էլ հաջորդաբար իրար փոխարինելու են եկել տնտեսական գործընթացներում պետության դերի ակտիվացման կողմնակիցները և այն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները, որոնք առաջնային էին համարում շուկայական մեխանիզմները և պետության խնդիրն էին համարում այդ մեխանիզմներին աջակցելը:Աշխարհի բոլոր երկրներում պետական ինստիտուտը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: 

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարքգործառույթներ:Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական  ուղղություններն են, որոնց միջոցովիրականացվում է պետության սոցիալական դերը:Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները:Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ուժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետտնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար:

Պետության հիմնական տնտեսական գործառույթները.

  • Հանրային ծառայությունների (հասարակական բարիքների) ապահովում,
  • Արտաքին ազդեցությունների նկատմամբ տնտեսության խոցելիության նվազում և դրական ազդեցությունների խթանում,
  • Տեղեկատվության անհամաչափության հաղթահարում,
  • Եկամուտների վերաբաշխում
  • Հիմնական հետազոտությունների  իրականացում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: