Առևտուր, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փող փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։
Առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Երկրից դուրս կատարվող առևտուրը կոչվում է արտաքին առևտուր։ Այն տարբերվում է ներքին առևտուրից նրանով, որ գնորդն ու վաճառողը տարբեր երկրներից են աշխատում։ Արտաքին առևտուրում կան ներմուծողներ և արտահանողներ։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը կոչվում է միջազգային առևտուրը, որը չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտուրի արդյունքում մի երկրի բնակիչները կարող են գնել ներմուծած ապրանք, որը արտադրված չի իենց երկրում։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով։
2017 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ 6.425 մլրդ դոլարի ապրանքների առևտուր է արել։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 26.9%-ով։Ամբողջ առևտրաշրջանառության 30%-ը բաժին է հասել ԱՊՀ երկրների հետ առևտրին։ Եվրամիության երկրների կշիռը Հայատանի առևտրի ծավալում 24.3% է, իսկ մնացած երկրների կշիռը՝ 45.7% է։
Ըստ առևտրաշրջանառության ծավալների՝ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում առաջին եռյակը կազմել են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Ռուսաստանի կշիռը (26.7%) անհամեմատ ավելի մեծ է, քան Չինաստանինը (9.4%) և Շվեյցարիայինը (5.7%):Հնգյակում են նաև Գերմանիան ու Բուլղարիան։Հայաստանի առևտրային գործընկերների ցանկը շարունակում են Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԱՄԷ-ը։

Leave a Reply