Փողը համընդհանուր վճարման միջոց է, որը կարող է փոխանակվել ապրանքներով ու ծառայություններով: Փողը նաև արժեքի չափ է, շրջանառության, վճարման, կուտակման միջոց:
Ոմանք կարծում են, որ փողը իրենց կյանքի իմաստն է, և նրանք երջանկություն կգտնեն միայն դրանում: Փողը լավ բան է, այն կարող է ձեզ երջանիկ դարձնել, բայց միայն նյութական: Դուք կարող եք շատ փողերով գնումներ կատարել, ճանապարհորդել, թանկարժեք իրեր գնել։ Բայց ես կարծում եմ, որ դուք չեք կարող գնել երջանկություն, սեր և խաղաղություն:
Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն:
Կարծում եմ,կարևոր է հասկանալ որ ամեն ինչին նշանակություն,իմաստ ,արժեք և արտոնություն է տալիս հենց ինքը մարդը ,այդ իսկ պատճառով գերադասում ես երջանիկ լինել թե հարուստ որոշում ես ինքդ։Սակայն բացառել փողի նշանակությունը անհնար է ,քանի որ մարդը և կյանքի շրջանառությունը շատ խիստ կապված են փողի հետ։
Leave a Reply