Պահանջարկ են անվանում որոշակի ապրանքի քանակ, որը սպառողները կցանկանան և կկարողանան գնել որոշակի ժամանակահատվածում հնարավոր տարբեր գներով։ Պահանջարկը ու ցանկությունը միևնույն բանը չեն։ Մարդը կարող է ցանկանալ ավտոմեքենա կամ հագուստ ունենալ, սակայն տնտեսագետների տեսակետից այդ իրերի պահանջարկը առկա է միայն այն դեպքում երբ կա ոչ միայն ցանկություն, այլ նաև հնարավորություն դրանք ձեռք բերելու համար։ Շուկայական պահանջարկ է կոչվում, երբ շուկայում հայտնվում են մի խումբ մասնակիցներ, որոնք ունեն նույն ապրանք գնելու հնարավորություն և ցանկություն։Պահանջարկի օրենքի բովանդակությունը հետևյալն է. բարիքի գնի նվազման արդյունքում մեծանում է պահանջարկը, և հակառակը։Այդ օրենքն ամբողջությամբ հիմնված է առողջ դատողության վրա, քանի որ գների նվազման դեպքում սպառողը կարող է ավելացնել գնվող բարիքների քանակությունը։
Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ՝
Եկամտի փոփոխություն(կախված եկամտից պահանջարկները կարող են նվազել կամ աճել: Օր.՝եթե եկամուտը նվազում է, ապա պահանջարկը նույնպես նվազում է),Սպառողական ճաշակի փոփոխություն(օրինակ հագուստների, աքսեսուարների դեպքում սա կարող է կապված լինել նորաձևության հետ, կամ եթե վերցնենք հացը, ապա վերջին ժամանակներում, կարելի է ասել, որ Հայաստանում «նորաձևության» կամ գուցե առողջության հանդեպ մեծ ուշադրությունից դրդված ավելացել է «սև»՝թեփով հացի պահանջարկը),Գնորդների քանակ(այս գործոնը կարելի է կապել սպատողական ճաշակի գործոնի հետ),Փոխկապակցված բարիքներ(եթե վերցնենք առաջին անհրաժեշտության պարագաները, ապա դրանց հետ կապվածության հետևանքով, այլ բարիքները ևս կարող են մեծ պահանջարկ վայելել: Օր.՝եթե վերցնենք թեյը, որպես պահանջված բարիք, ապա դրա հետ կապվածության պատճառով նաև ավելանում է շաքարավազի պահանջակը ),Սպասումներ(կախված տվյալ բարիքի հետ կապված սպասումների բավարարմանը, հնարավոր է որ տվյալ բարիքի մի տեսակը փոխարինվի մյուսով, որի դեպքում կառաջանա տվյալ բարիքի մի տեսակի պահանջարկի աճ, իսկ մյուսի նվազում):
Որոշակի ապրանքներ միշտ ունենում են պահանջարկ ,օրնակ՝ հաց ,ջուր ,դեղամիջոցներ և այլն։