Design a site like this with WordPress.com
Get started

Երեխաների իրավունքները

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: Երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

  • Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:
  • Երեխաները, որպես կանոն, չեն քվեարկում և, սովորաբար, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին: Առանց երեխաների կարծիքներին հատուկ ուշադրություն դարձնելու, ընդ որում՝ այդ կարծիքները արտահայտված լինեն տանը, թե դպրոցում, իրենց համայնքներում և անգամ կառավարությունների առջև, երեխաների տեսակետները մնում են չլսված՝ նրանց վրա ներկայումս ազդող կամ ապագայում ազդելիք բազմաթիվ կարևոր հարցերում:
  • Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում: 
  • Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:
  • Երեխաների իրավունքները մարդու իրավունքներին վերաբերող առանձին Կոնվենցիայով ընդգծելու համար բազմաթիվ պատճառներ կան:

Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: