Design a site like this with WordPress.com
Get started

Ժամանակակից ընտանիքի գործառույթներ

Ընտանիքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբն է , որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն:

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Այստեղ գործում են առաջնային՝ սերտ ու անմիջական հարաբերությունները:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում: ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորոշ է տղամարդու գերիշխանությունը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է:

Այսօր ընտանիք հասկացույթունը շատ է փոխվել է համեմատ հին ժամանակների։ Շատ մարդիկ կարևորում են իրենց հորական ընտանիքը, սակայն չեն ցանկանում կազմել սեփականը։Պատճառը այն է, որ երբենմ մարդիկ ցանկություն չունեն իրենց վրա կրել մեծ պատասխանատվություն ։

Ժամանակակից ընտանիքների հիմնական գործառույթները բաժանվում են հետևյալ խմբերի`

1.Վերարտադրողական- երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2.Տնտեսական- երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը: Նախկինում տնտեսական գործառույթը հիմնականում ապահովում էր տղամարդը, իսկ ներկայումս այն բաշխվում է ընտանիքի տարբեր անդամների միջև:
3.Սոցիալականացման, դաստիարակչական-դրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ աճում ու զարգանում է երեխան, ուստի նաև այստեղ են առաջին դպրոցն ու ուսուցիչները, որտեղ և ում օգությամբ նա սովորում է ապրել:
4.Հաղորդակցական- երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: