Անին հիմնադրվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միջև:Անին այսօր գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում` Ախուրյան գետի աջ ափին, 1500մ բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա: Անին իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր և հեթանոսական շրջանում հռչակավոր էր Արամազդ աստծո մեհյանով և թագավորների գերեզմաններով: Անի ամրոցը պատկանում էր Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխանական տանը:
Անիի մասին առաջին հիշատակումները ստացել ենք V դարում (Եղիշե, Ղազար Փարպեցի):
961 թ-ին Աշոտ III-րդ Ողորմած Բագրատունին Կարսից տեղափոխվել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:Անին մեծ զարգացում է ապրել Գագիկ առաջին թագավորի օրոք (989–1020 թթ.):
Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։Ծաղկուն շրջանում քաղաքը ունեցել է 100.000 բնակիչ:
Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։Մայր Տաճարը, որը Անիի խորհրդանիշն է, գտնվում է Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպների միջև: Կառուցվել է 989-1001թթ., սկսվել է Սմբատ II թագավորի և Խաչիկ Ա.Արշարունի կաթողիկոսի օրոք, ավարտվել Գագիկ I-ի կնոջ` Կատրանիդե թագուհու հովանավորությամբ: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Սմբատը Տրդատին հանձնեց իր եկեղեցու շինությունը, բայց հենց սկզբում էլ մահացավ: Գործի գլուխ կանգնեց նրա հաջորդի` Գագիկ Շահանշահի կինը` Կատրանիդե թագուհին: Տաճարը նվիրված է Սբ.Աստվածածնին, ավելի մեծ է, քան Էջմիածնի տաճարը: Կառուցված է դեղին, սև, կարմիր սրբատաշ տուֆից, զարդարված է կիսասյուներով, կամարներով, որմնախորշերով, ունի երեք դուռ (կաթողիկոսի, թագավորի և ժողովրդի համար), ունեցել է մարդու հասակի արծաթե խաչ, այստեղ ձեռնադրվել են հայոց թագավորները և հայրապետները:
Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։Քաղաքը առևտրական կապեր էր հաստատել շատ երկրների հետ, որոնց մեջ էին մտնում Բյուզանդիան, Պարսկաստանը, Չինաստանը, արաբական երկրները, Հարավային Ռուսաստանը, Միջին Ասիայի այլ երկրները : Սակայն ամեն ինչ փոխվեց երբ Գագիկ առաջինը մահացավ, և նրա երկու որդիներտ սկսեցին պայքարել գահի համար։ Ներիքին կռիվների պատճառով Բագրատունյաց թագավորությունը թուլացել էր։ 1043–44 թվականներին բյուզանդական զորքերը պաշարել են Անին, սակայն հանդիպեցին հայկական զորքերի դիմադրությանը, և Անին մնաց անառիկ: Բյուզանդացիները կարողացան նվաճել քաղաքը 1045 թվականին, իսկ 1064 թվականին Անին գրավեցին սելջուկյան թուրքերը: 1072–1199 թվականներին քաղաքը գտնվում էր Շադդադյան ամիրայության տիրապետության տակ (ընդմիջումներով), և կորցրեց արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը: 1119 թվականին Անին ազատագրել են Զաքարյանները։ 1236 թվականին Անին նորից գրավվել էր, այս անգամ մոնղոլների կողմից: Անիի բնակչության կողմից եղել էին ապստամբություններ, բայց բոլոր անգամներն էլ ճնշվել են։1878 թվականին Անին անցավ Ռուսաստանին, բայց 1920 թվականին հանձնվեց Թուրքիային:
XIV դարում երբեմնի շքեղ մայրաքաղաքի փոխարեն մնացել էր մի անշուք բնակավայր: