Հին ու Նոր
Հին։ Մագնեսիայի ճակատամարտ։Ճակատամարտը տեղի է ունեցել Սելևկյան թագավորության և հռոմեացիների միջև ,Մագնեսիա քաղաքի շրջակայքում , մ.թ.ա.190 թվականին։
Հռոմը հաղթելով հնարավորություն ստացավ տարածել իր ազդեցությունը Փոքր Ասիայում ։ Իսկ Սելևկյանների պարտության հետևանքով, իրենց անկախ հայտարարեցին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում և Զարեհը, Ծոփքի թագավորությունում։
Ապպիանոսն ու Լիվիոսը գրում են, որ հռոմեացիների զորքում կար 30 հազար ռազմիկ, իսկ սելևկյանների զորքում՝ 70 հազար:Սակայն հակառակորդները չէին կարող թվական նման տարբերություն ունենալ, և երկու կողմն էլ ունեցել են մոտ 50 հազար զինվոր: Պատմիչները թվական նման անհավասարություն են հաղորդում պարզապես փառաբանելու համար Հռոմին և ընդգծելու հռոմեացիների ուժն ու անպարտելիությունը:
Նոր։ Կորեական պատերազմ։Պատերազմը իրենից ներկայացնում էր կոնֆլիկտ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև,որը տևել է 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը ։Սակայն պատերազմի պաշտոնական ավարտը դեռևս հայտարարված չէ։
Սառը պատերազմի ժամանակներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտին չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես կոչված «Չինական ազգային կամավորներ»միությունը), ԽՍՀՄ-ը, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծամասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։
Ռազմական մեծաթիվ խորհրդատուներ և մասնագետներ Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել մինչ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմի ժամանակ նորից մեկնել էին ետ՝ որպես Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ։ Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։