Design a site like this with WordPress.com
Get started

Պարույր Սևակ

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ 

Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը ավարտում է գերազանց առաջադիմությամբ։

1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով, անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970թ.-ին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։

* * *

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն 
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում 
Հայացքը քո պարզ ու անկեղծ…

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜…

Rules for skiing

Rule 1: Respect for others

A skier must behave in such a way that he does not endanger or prejudice others.

Rule 2: Respect for signs and markings

A skier must respect all signs and markings.

Rule 3: Movement

Move strictly in a large circle, counter clockwise.

Rule 4: Glasses

You cannot wear glasses during skiing .

Rule 5: Chewing gum

No chewing gum on ice .Do not trew gums on ice !

IT IS FORBIDDEN ON THE ICE PLACE:

  1. Smoke, litter, and spoil the ice cover.
  2. To enter the ice arena with bags, in shoes, with video and photo equipment, weapons and animals.
  3. Taking pictures and talking on a cell phone.
  4. Any other way to interfere with the ride.
  5. On ice without skates.

Ջրի օգտագործումը

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։

 Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ամեն օր մենք օգտագործում ենք ահռելի քանակով ջուր։

Ես հաշվեցի թե որքան ջուր եմ ծախսում ես , և ահա արդյունքը.

Օրական ես ծախսում եմ մոտ 4830 լիտր ջուր սնվելու համար ։Անձնական հիգիենայի վրա ծախսվում է 200 լիտր ։Օրվա ընթացքում խմում եմ մոտ 2-3 լիտր։

Արդյունքում օրական ծախսում եմ մոտ 5033 լիտր ջուր։

Ամսվա միջինը հաշվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ,որ ամսեկան օգտագործում եմ 20 և ավելի թուղթ,գնում եմ նոր հագուստ ,օգտագործում եմ տնտեսական իրեր ,2 և ավելի կգ շաքարավազ ,ուտում եմ շոկոլադ ։Անձնակն հիգիենան կազմում է մոտ 6000,խմում եմ մոտ 75 լիտր ջուր ։Ամսվա կտրվածքով ես օգտագործում եմ մոտ 248000 լիտր ջուր։

Իսկ տարեկան ծախսված ջուրը կազմում է մի ահռելի թիվ՝ 2976000 լիտր , ինչը մտածելու առիթ է հանդիսանում ։

Արդյո՞ք հնարավոր է փոքրացնել այդ թիվը։

Համացանց

Արդյո՞ք համացանցից օգտվելը վնասակար է։

Կարծում եմ որ համացանցը իր մեջ կրում է ինչպես դրականը,այնպես է բացասականը։Սակայն գրեթե բոլոր դեպքերում համացանցն ու սոց.ցանցերը ընկալվում են վատ տեսանկյունից։

Ես կողմ եմ այն մտքին,որ մարդն ինքն է կառավարում իրեն տրված հնարավորությունները ։Իմ կարծիքով գիտակից մարդու համար համացանցն ու սոց. ցանցերը անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու ,ողջ աշխարհում կատարվող իրադարձություններից տեղյակ լինելու,կարծիք հայտնելու ,ինքնազարգացման հիանալի միջոց է։

Համացանցի խնդիրն այն է ,որ մարդիկ չափազանց ազտ են և երբեմն անցնում են թույլատրելի սահմանները,ինչպես նաև շատ է անիմաստ ինֆորմացիան ,որը մարդը պետք է կարողանա ինքնուրույն ֆիլտրել։

Create a website or blog at WordPress.com

Up ↑