Ես ճանապարհորդել շատ եմ սիրում և բազմիցս էլ ճանապարհորդել եմ, սակայն այս անգամ մի տարօրինակ զգացողություն էր պարուրել ողջ մարմինս, կարծես երբևէ չեմ լքել Հայաստանը:
Անհամբեր սպասում էի մեկնելու պահին, անհանգստությունից նորից ու նորից ստուգում էի փաստաթղթերս, նայում էի ժամին, անհամբեր քայլում էի այս ու այն կողմ։ Վերջապես եկավ ավտոբուսը ու սկսվեց մեր 30 ժամյա հետաքրքիր և արկածային ճանամփորդությունը։
Հենց առաջին րոպեներից ընտելացա խմբի հետ, բոլորը շատ հետաքրքիր, խելացի և հաճելի էին։ Ճանապարհը այդքան երկար չէր թվում: Եղանակը ուղղակի հիանալի էր,պատուհանից բացվում էին աշնանային հիասքանչ տեսարաններ՝ մի կողմից ջրառատ գետն էր, մյուս կողմից երփնավառ անտառները։ Երթևեկության ողջ ընթացքում խոսում էինք, ծիծաղում, քննարկում տարբեր թեմաներ, խաղում,երգում,դիտում ֆիմեր ,ապա 6-8 ժամով լռում, և սկսում ամենը նորից։ Ժամերը թռան, ասես աչքդ նոր էիր թարթել:

Արդեն Ստամբուլում էինք, բայց մեր արկածները դեռ շարունակվում էին։ Ճանապարհից մի փոքր հոգնած, սակայն էմոցիաներով լի, ծանր ճամպրուկներով ավտոկայանից քայլեցինք դեպի Աքսարայ մետրոյի կայարան, նստեցինք մետրո ու շարժվցինք Օսմանբեյ: Դա դարձավ մեր ընտանքների հետ հանդիպման ժամադրավայրը: Բոլորս ապրում էինք Քուրթուլուշ թաղամասում, որտեղ հայերը շատ էին:Ծանոթացանք մեզ հյուրընկալող ընտանիքների հետ և յուրաքանչյուրը գնաց իր ուղղությամբ ։
Հյուրընկալող ընտանիքը
Միայն այն միտքը, որ գրեթե մեկ շաբաթ պետք է ապրեի օտար մարդկաց տանը, ինձ մի փոքր վախեցնում էր, սակայն առջին իսկ րոպեներից ընտանիքիս շատ հավանեցի և միանգամից մտերմացա նրանց հետ։ Առավոտյան միմյանց հետ նախաճաշում էինք, հետո ուղևորվում դպրոց, իսկ երեկոյան հավաքվում և մտերմիկ զրուցում։Ես ապրում էի հայաստանցի ընտանիքում: Ստամբուլում կան պոլսահայեր և հայաստանցիներ: Ընտանիքս ինձ ծանոթացրեց Թուրքիայի խոհանոցի, որոշ ծեսերի, Թուրքիայում ապրող մարդկանց հետ: Ես ինձ զգում էին այդ ընտանիքի լիարժեք անդամ։
Յիշելով Կոմիտասին
Մեր նախագիծը նվիրաված էր Կոմիտասի 150 ամյակին,որի շրջանակում Կեդրոնական վարժարանը կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցեց նաև կրթահամալիրի «Ֆոլկ» բենդը: Միջոցառմանը հիշատակվում էին Կոմիտասի ստեղծագործությունները, կազմակերպվել էին թատերական ներկայացումներ, պարեր: Բավականին մեծ աշխատանք էր տարվել:
Միջոցառմանը ներկա էր 500-ից ավել մարդ՝ ողջ պոլսահայ համայնքը, մենք՝ Երևանից, Լիբանանից: Ներկայացման ավարտին դահլիճը թնդում էր ծափահարությունների ուժգնությունից։Ներկայացումը ուղղակի հիանալի էր։ Ավարտից հետո հավաքվեցինք և նշեցինք մեր փոքրիկ հաղթանակը ։Բոլորը պարում, երգում և ուրախանում էին։ Ծնողկան համայնքը ավանդական ուտեստներ էր պատրաստել, սեղան էր գցել, դե մենք էլ համտեսում էին ու զվարճանում: Շատ սիրուն երեկո էր:
Այս ամենից հետո վստահ կարելի է ասել, որ Կոմիտասը հավերժ կմնա բոլոր սերունդների սրտերում:
Ստամբուլյան էքսկուրսիաները
Յուրաքանչյուր օր Ստամբուլում հետաքրքիր ու յուրահատուկ էր անցնում: Ամեն օր գնում էինք նոր վայր և ճանաչում Ստամբուլը նոր անկյունի: Այցելեցիք Դոլմաբահչե պալատը, որը զարմացրեց ինձ իր գեղեցկությամբ և հզորությամբ։ Զբոսնեցինք պալատով մեկ, լուսանկարվեցինք, լսեցինք պատմությունը և ավելի մոտեցանք Ստամբուլի մշակույթին։ Բարձրացանք Գալաթա աշտարակը , որից բացվում էր հիանալի տեսարան, եղանք «Հայկական կղզում», մասնակցեցինք պատարագի հայկական եկեղեցում, լսեցինք կղզու և բնակիչների պատմությունը։




Դասերը Կեդրոնականում
Ամեն օր հաճախում էինք Կեդրոնական վարժարան և մասնակցում դասերին, որոնք անցնում էին շատ հետաքրքրիր և ընկերական միջավայրում։ Պոլսահայերենը սահուն փոխվում էր թուրքերենի ու ես ոչինչ չէի հասկանում: Բայց միջավայրը գրավիչ էր ու դա չէր խանգարում: Ինձ զարմացրեց, որ գրավորից առաջ հավաքեցին բոլորի հեռախոսները: Ուսուցիչները ժպտադեմ էին, բարեհամբույր:
Դեպի Հայաստան
Եվ ահա եկավ վերադարձի օրը ,գրեթե ոչ ոք չէր ուզում ետ վերադառնալ տուն, քանի որ դեռ չէինք հագեցել Ստամբուլի հետաքրքիր առօրյայով ,բայց ինչ արած, մեր ճամփորդությունն ավարտվում էր:Վերադարձի ճանապարհը բարդություններ առաջացրեց: Այն վերածվեց 50 ժամյա հոգնացուցիչ փորձության, սակայն մենք անում էինք ամեն ինչ ժամանակը արագ անցկացնելու համար:Նստեցինք ծովափում, խոսեցինք, ծիծաղացինք, երգեցինք և պարեցինք,նույնիսկ համերգ տվեցինք Վրաստանում ։
Սակայն այս փորձությունները չկարողացան փչացնել այն տպավորություններն ու զգացողությունները,որոնք ես ստացա Ստամբուլում ։
Շնորհակալ եմ կրտահամալիրին,որ հնարավորություն տվեց մասնակցել այս արկածային ճանապարհորդությանը, ինչպես նաև Կեդրոնական վարժարանին՝ հրավերի համար, և իհարկե իմ ստամբուլյան ընտանիքին, ինձ հյուրընկալելու և աջակցելու համար։