Design a site like this with WordPress.com
Get started

Ծոփք

 Ծոփք կամ Ծոփաց  կողմն աշխարհը անկասկած հանդիսանում է Մեծ Հայքի թագավորության առավել նշանավոր նահանգներից մեկը:  Տնտեսական զարգացման տեսանկյունից առաջ անցնելով Մեծ Հայքի մյուս աշխարհներից , Ծոփքը, ուր հատում էին մի շարք առևտրական ուղիներ, ապահովելով վերջինիս համար առանձնահատուկ կացություն, մ. թ. ա. III դարում անջատվեց Մեծ Հայքի թագավորությունից , վեևրածվելով ինքնուրույն հայկական թագավորության: Ստեղծվեցին էլ ավելի բարենպաստ պայմեններ տնտեսության և մասնավորապես քաղաքային կյանքի զարգացման համար: Ծոփքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի վերին և Արածանու ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրաբերան նա­հանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին։ Արածանի գետով բաժանվում էր երկու մասի. Հարավայինը  կոչվում Էր Մեծ Ծոփք., հսյուսիսայինը՝  Փոքր Ծոփք։ Որպես կարևոր սահմանային նահանգ՝ Ծոփքը. ունեցել է բազմաթիվ բերդեր և ամրոցներ (Արտալես, Կոդոբերո, Կթառիճ, Բալու, Պաղին, Խզան, Անձիտ , էլեգիա, Թմնիս, Հոռեբերդ, Քովիկ, Սոկ, Կոնի և այլն)։   Շրջակա լեռնաշղթաներից Ծոփք տարածվող լեռնաբազուկնե­րը բազմազան են դարձնում նրա մակերևույթը։ Ծոփքը ունի գետահովիտ­ներ, ընդարձակ դաշտեր, որոնցից նշա­նավոր են Խարբերդի Ոսկեղենիկ դաշտը ն Բալուի հովիտը կամ Գե­ղեցիկ դաշտը։  Ունի հարուստ բուսա­կան, կենդանական աշխարհ (զանազան թոռուններ, ձկներ, երններ,), ընդերք (պղինձ, կապար. ցինկ, արծաթ, ակ­նաբյուրեղ և այլն), հանքային ջրեր։   Խեթական թագավոր Սուպիլուլիամաս I-ի (իշխել է մ. թ. ա. մոտ 1380-1340 թթ) արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծոփքիի  միասնա­կան իշխանության մասին, որն ընդդիմա­ցել է խեթական հզոր պետությանը և ապաստան տվել խնթացի դժզոհ տարրե­րին։ Մ թ. ա. XIII—IX դդ. պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ. թ.ա. IX դ. վերջին քառոդից Ծոփքը, ընդգրկվելով Հայկական լեռնաշ­խարհի առաջին միասնական պետության՝ Վանի Արարատյան թագավորության կազմում, նոր վերելք է ապրել: Մ. թ. ա. VI ղ. սկզրից Ծոփքը  եղել է Երվանդունիների հայկական պետու­թյան կազմում։ Մ.թ.աւ. VI դ. վերջից, երբ Հայաստանում հաստատվել է Աքեմենյան Իրանի գերիշխանությունը, Ծոփքը մտել Է 13-րդ Հայկական սատրապության մեջ։ Խարբերղի դաշտով անցնող Դարեհ 1-ի կառուցած Արքայական ճանապարհընպաստել է նրա տնտեսական  վերելքին։ Մ. թ. ա. IV դ. վերջին քառորդին, հունա-մակեդոնական նվաճումներից և Աքեմենյան աշխարհակալության քայքայումից հետո, Ծոփքը մնում է անկախությունը վերականգ­նած Երվանդանիների հայկական թագա­վորության կազմում։ Աշխարհագրակա­նորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին   ն   ենթարկվելով   հնլլենիստական ազդեցությանը՝ Ծոփքը ապրել է տնտեսական ու մշակութային նոր առաջընթաց: Սակայն մ.թ.ա III դարի կեսերին Ծոփքը և Կոմմագենեն Սելևկյան պատության միջամտությամբ անջատվել են Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն: Հիմնադիր թագավորը համարվում է Սամոսը, Մ.թ.ա 240-ական թթ. Սամոսին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է նոր մայրաքաղաք Արշամաշատը և Արսամեա անունով երկու քաղաք Կոմմագենեում, խրախուսել առևտուրը, հատել դրամ:  Արշամի մահից (մ. թ. ա. 220 թ.) հետո Սելևկյանները Ծոփքի թագավորությունը թուլացնելոու նպատակով նրանից անջատեցին Կոմմագենեն, ստողծեցին առանձին թագավորություն, և Ծոփքի թագավոր Քսերքսեսը ճանաչեց Սելևկյանների գերիշխանությունը: Մ.թ.ա III դարի վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքըև դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այնտեղ ստրատեգոս կարգելով Զարեհ-Զարիադրեսին։ Մ.թ.ա.190 թ.-ին Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտուոում Անտիոքոս III Մեծի պարտությու­նից հետո Ջարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն։Արկաթիոսը սպանվել  է Սելնկյան Անտիոքոս IV թա­գավորի դեմ կովում։ Ծոփքի գաhն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Կապադովկիա ապաստանած Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝    Արտանեսին։    Մ. թ. ա. 95–ին Տիգրան II  Մեծը տապալել է Արտանեսին և  Ծոփքին վերամիավորեց Մեծ Հայքին ։ Մ. թ. ա 66-ին Տիգրան II ​ Մեծի հետ Արտաշատում կնքած պայմանագրով Հոոմի Պոմպեոս գորավարը Ծոփքը առժամանակ հանձնել Է Տիգրան II-ի խռովարար որդուն՛ Տիգրան Կրտսերին։ Սակայն վհրջինիս բանտար­կությունից (մ. թ. ա. 65թ.) հետո Եփրատից արևելք գտնվող Ծոփքի հողերն անցել են Մեծ Հայքին, արևմուտք ընկած հողերը՝ Հոոմին ։ Հայ Արշականիները Ծոփքի Հաշտյանք գավառը հանձնեցին արքունի սեպուհներին, Անձիտը՝ արքունի հազա­րապետին , Անգեղ-տունը՝ ներքնապստին, Փոքր Ծոփքը մնաց Շահունիներին։Սասանյան Իրանի դեմ պատերազմում Հոոմի հաղթանակից հետո Դիոկղետիանոս կայսրը 298թ.-ի Մծբինի պայմանագրով Հոոմիազդեցությունը հաստատեց Ծոփքում և Մեծ Հայքի հարավային կամ անորսփգրիսյան երկրամասե­րում, որոնց հայ կասակալները ենթակա էին Հայոց թագավորին։ Ագաթանգեղոսը Գրիգոր Ա Պարթևին Կեսարիա ուղեկցող նախարարների մեշ հիշատակում Է նան Ծոփքի իշխանին։ Գահնամակում Ծոփքի իշխա­նը զբաղեցրել Է 5-րդ գահը։ Ըստ Զորա­նամակի Ծոփքի տերը Հայոց բանակին տվել Է 1000 հեծյալ։ Հայ Արշակունիները Ծոփքում ունեին իրենց բերդերը և գանձատները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: