Design a site like this with WordPress.com
Get started

Արվեստ և արվեստագետներ

Թեմա՝Ուոլթ Դիսնեյ

Նպատակ՝ ճանաչողական,հետազոտական,ընթերցողական,թարգմանկան

Խնդիրներ՝զարգանում է ինտելեկտը ,շփում դասընկերների հետ

Ընթացք՝ տեղեկության որոնում ,մշակում ,թարգմանում ,հատուկ դասընթաց Կարինե Մացակյանի հետ ,ֆոտոշար,շփում նախագծի մասնակիցների հետ

Արդյունք՝ բլոգում

Մասնակիցներ՝Արինա Հովսեփյան,Աննա Խաչատրյան,Միլենա Մադոյան,Անի Խեչոյան

Ժամկետ՝ 1 ամիս (09.09.19-09.10.19)


Դանիէլ Վարուժան ։Անդաստան

Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ…
Ո՜չ արիւններ, քրտինք հոսին
Լայն երակին մէջ ակօսին.
Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՝
Օրհներգութ՜իւն թող ըլլայ։ 

Արեւմտեան կողմն աշխարհի
Բերրիութի՜ւն թող ըլլայ…
Ամէն աստղէ ցօղ կայլակի,
Ու ամէն հասկ ձուլէ ոսկի.
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛
Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։

Հիւսիսային կողն աշխարհի
Առատութի՜ւն թող ըլլայ…
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուներուն երբ բացուի՛
Բերկրութիւն թող ըլլայ։ 


Հարաւային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլայ…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Յորդի՜ գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛
Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Բառային աշխատանք

անդաստան-արտ ,դաշտ,հանդ

ակօս-խոփի բացած գիծը արտի մեջ

կոչնակ-կանչող զանգ

կայլակ-կաթիլ

յորդ-հորդ,առատ

աղուն-աղալու ցորեն

Create a website or blog at WordPress.com

Up ↑