Արատեսում ժամանակը կարծես թռչում էր։ Օրերից յուրաքանչյուրը՝ անմոռանալի ու յուրահատուկ։
Դեռ առավոտյան տատանվում էի, չէի ուզում գնալ, սակայն ընկերուհուս հաջողվեց ինձ համոզել։ Մեքենայով անցանք երկար ու հետաքրքրի ճանապարհ, ծանոթացա նոր մարդկանց հետ։ Հաճախակի կանգնում էինք, լուսանկարներ անում, լսում տեղանքի պատմությունը։ Հաճելի միջավայրում ժամանակը սկսեց անցնել ավելի արագ։
Ի վերջո հասանք Արատես։ Տեղանքին ծանոթանալուց և ճաշելուց հետո, սկսեցի մտերմանալ տարածքի ու երեխաների հետ։ Առաջին օրը ամեն ինչ դեռ օտար էր և տհաճ։
Հետագայում ես ընտելացա միջավայրին, հավանեցի ճամփորդությունն ու երեխաներին։ Խմբով գնացինք գետափ, տեսանք խոնարհված վանքն ու խաչքարերը։ Երեկոյան նստում էինք խարույկի շուրջ, պատմում միմյանց մասին, կիսվում տպավորություններով, զմայլվում աստղազարդ երկնքով։
Եկավ վերադարձի օրը։ Բոլորը տխուր էին և ցանկություն չունեին վերադառնալու։ Մենք շարժվեցինք։ Կանգնեցինք Իջևանատանը, լսեցինք հետաքրքիր պատմությունը և ուղևորվեցինք Սևանա լիճ ։Երկար և արկածներով լի ճանապարհից հետո վերջապես ժամանեցինք Երևան։
Շատ շնորհակալ եմ, որ կրթահամալիրն ինձ հնարավորություն տվեց մասնակցել ճամբարին։ Ես մասնակցում էի ճամբարին առաջին անգամ և հուսամ, որ ոչ վերջին։
Արատեսյան ճամբար

-
Pingback: Արատեսի եռօրյա ճամբարը — Սոֆյա Այվազյան
-
Pingback: Արատեսյան պատումներ | ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ