Design a site like this with WordPress.com
Get started

Արատեսյան ճամբար

Արատեսում ժամանակը կարծես թռչում էր։ Օրերից յուրաքանչյուրը՝ անմոռանալի ու յուրահատուկ։
Դեռ առավոտյան տատանվում էի, չէի ուզում գնալ, սակայն ընկերուհուս հաջողվեց ինձ համոզել։ Մեքենայով անցանք երկար ու հետաքրքրի ճանապարհ, ծանոթացա նոր մարդկանց հետ։ Հաճախակի կանգնում էինք, լուսանկարներ անում, լսում տեղանքի պատմությունը։ Հաճելի միջավայրում ժամանակը սկսեց անցնել ավելի արագ։
Ի վերջո հասանք Արատես։ Տեղանքին ծանոթանալուց և ճաշելուց հետո, սկսեցի մտերմանալ տարածքի ու երեխաների հետ։ Առաջին օրը ամեն ինչ դեռ օտար էր և տհաճ։
Հետագայում ես ընտելացա միջավայրին, հավանեցի ճամփորդությունն ու երեխաներին։ Խմբով գնացինք գետափ, տեսանք խոնարհված վանքն ու խաչքարերը։ Երեկոյան նստում էինք խարույկի շուրջ, պատմում միմյանց մասին, կիսվում տպավորություններով, զմայլվում աստղազարդ երկնքով։
Եկավ վերադարձի օրը։ Բոլորը տխուր էին և ցանկություն չունեին վերադառնալու։ Մենք շարժվեցինք։ Կանգնեցինք Իջևանատանը, լսեցինք հետաքրքիր պատմությունը և ուղևորվեցինք Սևանա լիճ ։Երկար և արկածներով լի ճանապարհից հետո վերջապես ժամանեցինք Երևան։
Շատ շնորհակալ եմ, որ կրթահամալիրն ինձ հնարավորություն տվեց մասնակցել ճամբարին։ Ես մասնակցում էի ճամբարին առաջին անգամ և հուսամ, որ ոչ վերջին։

Թարգմանություն

Թարգմանություն

Վախ շներից

Մի կին դեռ մանկուց վախենում էր շներից:Շատ ժամանակ առաջ նրան անտուն շուն էր կծել,և այդ պահից նա սարսափում էր շներից:Հոգեբանի հետ աշխատանքները արդյունքներ չէին տալիս:

Մի անգամ հոգեբանի մոտ կինն ասաց ,որ այլևս չի վախենում շներից :Հոգեբանն զարմացավ և հետաքրքրվեց թե ինչպես:

-Գիտեք բժիշկ,-ասաց կինը,-երեկ ես մտացեցի ,որ շները ընդհամենը քսան տարի են ապրում :Եվ այն շունը ,որն ինձ կծել էր,արդեն մահացել է:Այդ իսկ պատճառով վախենալու իմաստ չկա:

Միկրոպատմվածքներ

Քննարկումը նյութը ընկալելու ,աշակերտների կարծիքները լսելու , սեփական կարծիքը արտահայտելու հիանալի միջոց է:Քննարկումների ընթացքում շատ եմ սիրում լսել մյուսների կարծիքները,սակայն ինքս իմ կարծիքը հազվադեպ եմ արտահայտում :

Այս անգամ քննարկում էինք միկրոպատմվածքներ,որոնք կարճ լինելով հանդերձ ,խորը իմաստ են արտահայտում :

Ես կցանկանայի արտահայտել իմ կարծիքը հետևյալ պատմվածքի մասին

Թակոցը

Վերջին մարդը երկրի վրա նստած էր մենակ մի սենյակում։ Դուռը թակում են։

Կարծում եմ ՝պատմվածքի իմաստը նրանում է,որ որքան էլ մարդը հուսահատված,հուսախաբված ու կոտրված լինի, միշտ կգտնվի այն մեկը ,ով միշտ կողքին կլինի :

Տպավորություն և սպասելիքներ նոր դպրոցից

Ուսումը շարունակելու համար հաստատություն ընտրելը շատ կարևոր է :Ես դեռ հիմնական դպրոցում լսում էի և դրական ,և բացասական կարծիքներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին,սակայն որոշեցի փորձել:

Համացանցից օգտվելով կազմեցի դրական կարծիք և կապեցի մեծ հույսեր:Հետագայում հաճախեցի «Մուտք» ճամբար և բոլոր սպասլիքներս արդարացվեցին:

Դպրոցը աշակերտներին տալիս է բազում հնարավորություններ,օրինակ՝ զարգանալ,ձեռք բերել նոր ընկերներ,ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին,աջակցել միմյանց,ազատ արտահայտել կարծիքներ:

Համոզված եմ , որ ճիշտ որոշում եմ կայացրել

Իմ մասին

Ողջույն։Ես Անին եմ ։15 տարեկան եմ : Ավարտել եմ Գ.Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցը և պատրաստվում եմ հաճախել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց:

Ես ունեմ բազում հետաքրասիրություններ,օրինակ ՝ լող, թենիս ,նկարչություն:

Սովորում եմ չինարեն :Տիրապետում եմ հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուներին :

Հաճախել եմ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»:

Իմ ազատ ժամանակը անցկացնում եմ ընկերների շրջապատում:

Create a website or blog at WordPress.com

Up ↑